Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.04.24 ✅ՀԱՋՈՂՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
«Վորլդ Վիժն» կազմակերպության և Փամբակի համայնքապետարանի համագործակցութան շրջանակներում 2023 թվականի տարեվերջին Ազնվաձոր բնակավայրի բնակիչ Հայկ Մովսիսյանի ընտանիքին տրամադրված ջերմոցը սկսել է տալ ցանկալի արդյունքը:
☘️Ընտանիքը երկրորդ փուլով տեղադրել է լոլիկի և վարունգի սածիլներ, առաջին փուլի արդյունքում խնայած եկամտով անցել կաթիլային ոռոգման:
✅Այս պահին ընտանիքի համար ջերմոցը ծառայում է որպես կայուն եկամտի աղբյուր, հնարավորություն է ընձեռնել հաղթահարել ծառացած կյանքի դժվարին իրավիճակը և հասնել տնտեսական կայունացման:
16.04.24 Փամբակ համայնքում մեկնարկել է հերթական ծրագիրը` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների շրջանում գյուղատնտեսության զարգացման ոլորտում
♻️Ապրիլի 13-ին «Շեն» ԲՀԿ-ի «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրությամբ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի շրջանակներում Փամբակ համայնքի Բազում, Ազնվաձոր, Լեռնապատ, Արջուտ և Մարգահովիտ բնակաայրերում ապաստանած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 33 ընտանիքի տրամադրվեց 3150կգ կարտոֆիլի «Արիզոնա» սերմ։
✅Ծրագրի նպատակն է շահառու ընտանիքների շրջանում նպաստել ինքնազբաղվածության ձևերի զարգացման միջոցով տնտեսական կայունացմանը` գյուղատնտեսության ոլորտում։
♻️Ծրագիրն իրականացվել է Փամբակի համայնքապետարանի և «Շեն» ԲՀԿ-ի հերթական համագործակցության արդյունքում։
16.04.24 Փամբակ համայնքում ընթանում է հերթական ծրագիրը` գյուղատնտեսության զարգացման ոլորտում
♻️Ապրիլի 16-ին «Շեն» ԲՀԿ-ի «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրությամբ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի շրջանակներում Բազում բնակավայրի 17 բնակչի տրամադրվեց գարնանացան գարի՝ շուրջ 3740կգ:
✅Ծրագրի նպատակն է համայնքի բնակիչների շրջանում նպաստել գյուղատնտեսության զարգացմանը և շահառու ընտանիքների տնտեսական կայունացմանը:
15.04.24 Մեկնարկել է «Զարդանախշերի երկխոսություն» ծրագիրը
Ապրիլի 13-ին Փամբակ համայնքի Բազում բնակավայրի մշակույթի տանը մեկնարկեց Փամբակ համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի /ԿԵԽՄ-ի/ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Զարդանախշերի երկխոսություն» ծրագրի գորգագործության դասընթացը:Համայնքի մշակութային կյանքի զարգացման համար այս կարևոր օրը ներկա էին ԿԵԽՄ կազմը, դասընթացի մասնակիցները, այլ հետաքրքված անձինք:Մասնակիցներին ողջունելուց հետո ներկաները բարի երթ և հաջող ընթացք մաղթեցին ծրագրին, որին էլ հաջորդեց առաջին դասը:Գորգագործ-դասընթացավար Աստղիկ Ամիրջանյանը կարևորեց նախաձեռնությունը և կոչ արեց խմբերը համալրել նոր մասնակիցներով:Ձևավորված երկու խմբերը իրար հաջորդելով կաշխատեն յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ:Մասնակիցների ... Մանրամասն
10.04.24 Ոռոգման գծի խողովակաշարի վերանորոգում՝ Բազում բնակավայրում
🚰Փամբակ համայնքի Բազում բնակավայրում «Շեն» Բարեգործական հիմնադրամի և Փամբակի Համայնքապետարանի համաֆինանսավորմամբ շարունակվում են իրականացվել ոռոգման գծի խողովակաշարի ավելի քան երկու տասնամյակ մասնակի օգտագորվող և վթարված հատվածների վերանորոգման աշխատանքները։
 
🚜Այս պահին ընթանում են խողովակաշարի խցանված հատվածների մաքրման աշխատանքներ։
09.04.24 🌳Փամբակ համայնքում պտղատու այգիների տնկման ծրագիրը Վահագնի բնակավայրում է
♻️Փամբակի համայնքապետարանի և «Աստղիկ» ԲՀԿ-ի համագործակցության շրջանակներում Little Bridge Schweiz հիմնադրամի հովանավորությամբ երկրորդ պտղատու այգին այս անգամ տնկվեց Վահագնի բնակավայրում։
❇️Ծրագիրն իրականացվել է շահառու դառնալու ցանկություն հայտնած 13 ընտանիքի համար։
🫒Ծրագրով տրամադրվել են խնձորի, սալորի, կեռասի, տանձի, սերկևիլի, ծիրանի, դեղձի և գաճաճ ընկույզի տնկիներ։
Շահառու ընտանիքներին տրամադրվել է նեղ մասնագիտական խորհրդատվություն` տնկիների մշակման և պահպանման ուղղությամբ։
✅2-3 տարի անց շահառու ընտանիքները կստանան իրենց առաջին բերքը:
09.04.24 Փամբակ համայնքում շարունակում են ընթանալ համայնքի վարչական շրջանների բարեկարգման աշխատանքները
Մասնավորապես, այս պահին ավարտված են⤵️
✅Փամբակ բնակավայրի 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, դպրոց և կայարան տանող ճանապարհահատվածների ավազադրման
✅Մարգահովիտ բնակավայրի խմելու ջրի խողովակների փոխարինման, սելավատարերի մաքրման
✅Վահագնի բնակավայրի ներհամայնքային փողոցների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքները։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
26
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.04.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21.03.2024
Փամբակ համայնքի ղեկավարի 2023 թվականի ընթացքում կա
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․02.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 05.12.2023թ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․11.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 13․10.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.09.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 13 07 2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․06.2023 թվականին
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․05.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21․04.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.04.2023թ.
Փամբակ համայնքի ավագանու նիստ 24․03.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 03.03.2023թ
Փամբակ համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվությ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 27․02.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․02.2023
Ավագանու արտահերթ նիստ 27.01.2023
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Ավագանու արտահերթ նիստ 07.12.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.11.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 15․11.2022
Տեսահոլովակ
Ավագանու նիստ 12.05.2022
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner