Հարգելի՛ բնակիչներ՝
Փամբակ համայնքը մասնակցում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին: Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման:
Ծրագիր փորձաքննության փուլի ավարտման կապակցությամբ հայտարարոււմ ենք համայնքային ժողով: Ժողովը կկայանա ս.թ. հուլիսի 25-ին ժամը 11:00-ին Փամբակի համայնքապետարանում, գ. Փամբակ 1 փող, 23 հասցեում: Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը: