Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հաշվետվություններ N 1
 
Ներկայացման ամսաթիվ03/01/2022
ԱնվանումՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆերկայացնողՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ Իրավաբանական ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Ժամանակահատված31/12/2022 - 31/12/2022
Ներկայացվող արդյունքները

Հավելված 1

Փամբակ համայնքի ավագանու

2023թ-ի փետրվարի 27-ի թիվ 16-Ա որոշման

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

          Փամբակ համայնքի 2022 թվականի բյուջեն կատարվել է.

Ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 564.551.800 դրամ, ծրագրված (ճշտված) 622.329.600 դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 90.7%։

Ընդ որում` Փամբակ համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրավորված (ճշտված) 527.098.400 հազար դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 478.495.400 դրամ՝ ապահովելով 90.8% կատարողական, ֆոնդային մասով ծրագրված (ճշտված) 212 078 200 դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 116.471.800 ապահովելով 54.9% կատարողական:

Փամբակ համայնքի 2022 թվականի բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 159.957.300 դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 111.518.000 հազար դրամ կամ 69.7%։

Փամբակ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 658.147.700 դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 87.3%-ը։

Հարկ է նշել, որ 2022 թվականի ավարտին թողնվել են պարտքեր վարչական բյուջեի մասով 84.000 հազ. դրամ, ֆոնդային բյուջեի մասով 5.614.100 դրամ, ճանապարհային տրանպորտի և փողոցային լուսավորության կատարված աշխատանքների մասով:

Ստորև ներկայացվում է Փամբակ համայնքի 2022 թվականի բյուջեի տարեկան փաստացի եկամուտների և ծախսերի առավել մանրամասն վերլուծությունը։

 

Հարկերևտուրքեր.

– Գույքահարկի ապառք համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների մասով տարվա ընթացքում փաստացի կատարողական ցուցանիշները կազմել են 343.800 դրամ, ծրագրված (ճշտված) 400.000 դրամի նկատմամբ կամ կատարողականը կազմել է 85.9%:

- Հողի հարկի ապառքի մասով տարեկան մուտքերը կազմել են 5.164.100 դրամ, ծրագրված (ճշտված) 4.000.000 դրամի նկատմամբ կամ կատարողականը կազմել է 129.1%:

- Անշարժ գույքի հարկի մասով չորորդ եռամսյակի մուտքերը կազմել են 20.625.900 դրամ, ծրագրված (ճշտված) 27.813.400 դրամի նկատմամբ կամ կատարողականը կազմել է 74.2%:

- Գույքահարկ փոխադրամիջոցների մասով տարեկան մուտքերը կազմել են 50.732.600 դրամ, ծրագրված (ճշտված) 93.930.200 դրամի նկատմամբ կամ կատարողականը կազմել է 54.0%:

- Տեղական տուրքերի մասով տարեկան փաստացի կատարման ցուցանիշները կազմել են 4.590.900 դրամ՝ նախատեսված (ճշտված) 4.381.700 դրամի դիմաց, կամ կատարողականը կազմել է 104.8%: 

 

 

Պաշտոնականդրամաշնորհներ՝դոտացիաներ.

 

Պաշտոնական դրամաշնորհների՝ դոտացիայի մասով տարեկան մուտքերը կազմել են 351.976.700 դրամ, ծրագրված (ճշտված) 351.976.700 դրամի նկատմամբ, կամ կատարվել է 100%։

Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումների (սուբվենցիաների) վարչական բյուջեի մասով տարեկան մուտքերը կազմել են 134.400 դրամ, ծրագրված (ճշտված) 134.400 դրամի նկատմամբ, կամ կատարվել է 100%։ Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիաների) մասով տարեկան մուտքերը կազմել են 59.096.700 դրամ, ծրագրված (ճշտված) 59.096.700 դրամի նկատմամբ, կամ կատարվել է 100%։

 

Այլեկամուտներ.

Փամբակ համայնքի 2022 թվականի բյուջեով տարեկան այլ եկամուտների գծով նախատեսված 71.886.800 դրամի դիմաց, փաստացի մուտքագրվել է 80.596.500 դրամ, որից.

- Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարների մասով փաստացի մուտքերը կազմել են 10.439.200 դրամ, ծրագրված (ճշտված) 12.733.100 դրամի նկատմամբ, կամ կատարվել է 82.0%։

- Այլ գույքի վարձակալությունից մուտքերի մասով փաստացի մուտքերը կազմել են 1.460.000 դրամ, ծրագրված (ճշտված) 1.584.900 դրամի նկատմամբ, կամ կատարվել է 92.1%։

- Տեղական վճարների մասով փաստացի մուտքերը կազմելեն 12.861.400 դրամ, ծրագրված (ճշտված) 10.145.000 հազար դրամի նկատմամբ, կամ կատարվել է 126.8%։

- Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարների մասով փաստացի մուտքերը կազմել են 3.922.200 դրամ, ծրագրված (ճշտված) 4.000.000 դրամի նկատմամբ, կամ կատարվել է 98.0%։

- Համայնքի բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված ընթացիկ տրանսֆերտների (նվիրատվություններ) մասով փաստացի մուտքերը կազմել են 15000.0 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 15.000.000 դրամի նկատմամբ, կամ կատարվել է 100%-ով։

- Համայնքի բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտների (նվիրատվություններ արտաքին աղբյուրներից) մասով փաստացի մուտքերը կազմել են 26.959.700 դրամ, ծրագրված (ճշտված) 36.134.500 հազ.դրամի նկատմամբ, կամ կատարվել է 74.6%։

Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե փաստացի կատարվել է 30.415.400 դրամ հատկացում, ծրագրված (ճշտված) 116.847.000 դրամի նկատմամբ, կամ կատարվել է 26.0%։

- Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտների մասով փաստացի մուտքերը կազմել են 1.243.300 դրամ, ծրագրված (ճշտված) 999.000 դրամի նկատմամբ, կամ կատարվել է 124.4%-ով։

 

 

Փամբակհամայնքի 2022 թվականիբյուջեիծախսերը.

Փամբակ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 658.147.700 դրամի ծախս, ծրագրված (ճշտված) 754.123.800 դրամի դիմաց կամ կատարվել է ծրագրվածի 87.3%-ը։

Փամբակ համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերի կատարողականն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների խմբերի ունի հետևյալ պատկերը.

դրամ

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների խմբերի անվանումը

Տարեկան ճշտված բյուջեով նախատեսված

Փաստացի ծախս

Կատարման %

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

183.911.100

183.858.300

100

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

59.590.500

53.773.200

90.2

ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

164.201.800

140.736.500

85.7

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ

2.000.000

1.840.000

92.0

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅԼ ՇԱՀՈՒՅԹ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

30.000

30.000

100

ՀԱՐԿԵՐ,ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ

3.353.400

2.817.000

84.0

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

400.000

317.100

79.3

ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ   

295.533.700

233.875.400

79.1

ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

29.864.900

29.861.500

100

ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

29.111.000

26.451.000

90.9

ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ /ԿԱՄ/ ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ

8.610.000

8.610.000

100.0

ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ

-6.500.000

0

0

ՀՈՂԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ

-15.982.600

-24.022.300

150.3

ԸՆԴԱՄԵՆԸ

754.123.800

658.147.700

87.3

 

Փամբակ համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերի կատարողականն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների ունի հետևյալ պատկերը.    

դրամ

Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժնի անվանումը

Տարեկան (ճշտված) բյուջեով նախատեսված

Փաստացիկատարված

Կատարման %

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

312.268.500

296.064.000

94.8

ՏՆՏԵՍԱԿԱՆ  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

155846.6

148883.6

95.5

ՇՐՋԱԿԱ  ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

62.425.000

41.677.700

66.8

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԵՎԿՈՄՈՒՆԱԼԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

99.933.200

58.192.100

58.2

ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

53.773.300

53.562.800

99.6

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

68.477.200

58.477.500

85.4

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

1.400.000

1.290.000

92.1

ԸՆԴԱՄԵՆԸ

754.123.800

65.8147.700

87.3

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

2022թ-ի ընթացքում Փամբակ համայնքում իրականացվել են ընդհանուր 698․638․398 ՀՀ դրամի ծրագրեր, որից՝

1․ Սուբվենցիոն ծրագրերով իրականացվել են ընդհանուր 321988․708 դրամի աշխատանքներ, համայնքի ներդրումը կազմել է 156․637․185 ՀՀ դրամ, իսկ պետության կողմից հատկացված սուբվենցիան կազմել է 165․351․523 ՀՀ դրամ։

2․ Համայնքի բյուջեի և այլ կազմակերպությունների կողմից իրականացվել են 341․929․690  ՀՀ դրամի տարաբնույթ ծրագրեր։

3․ Սոցիալական աջակցության ոլորտում իրականացվել են 34720000 դրամի ծրագրեր, որից 1․290․000-ը՝ համայնքի բյուջեից:

 

 

1. Համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվեցիոն ծրագրերի շրջանակներում Փամբակ համայնքում 2022թ-ին պլանավորված աշխատանքներից իրականացվել, կամ դեռևս ընթացքի մեջ են գտնվում հետևյալ ծրագրերը՝

          · Բազում բնակավայրի 3-րդ, 6-րդ փողոցների և Վահագնաձոր բնակավայրի դպրոց ու եկեղեցի տանող ճանապարհի նորոգում սալարկմամբ` տուֆապատման միջոցով: Ծրագրի ընդանուր բյուջեն կազմել է 44 187 990 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմել է 19 884 600 ՀՀ դրամ, իսկ պետության կողմից հատկացված սուբվենցիան կազմել է 24 303 390 ՀՀ դրամ։

Բազում բնակավայրում իրականացվել է 700 գծամետր երկարությամբ 4 մ. լայնությամբ ճանապարհի տուֆապատման աշխատանքներ.

Վահագնաձոր բնակավայրում իրականացվել է շուրջ 300 գծամետր երկարությամբ ճանապարհի տուֆապատման աշխատանք:

 

· Ձորագետ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող շենքի ամրացում, տանիքի կապիտալ հիմնանորոգում: Ծրագրի ընդանուր բյուջեն կազմել է 78  553 744ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմել է 47 132 246ՀՀ դրամ, պետության կողմից հատկացված սուբվենցիան՝ 31 421 498 ՀՀ դրամ։ Ծրագրի արդյունքում կիրականացվի շուրջ 780 քմշինության ամրացում, կապիտալ կհիմնանորոգվի տանիքը՝ հետագայում որպես ժամանցային կենտրոն գործելու նպատակով: Ծրագրի աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել, եղանակային պայմաններից ելնելով այն տեղափոխվել է 2023թ.:

 

· Ձորագյուղ բնակավայրի ճանապարհի նորոգում սալարկմամբ՝ տուֆապատման միջոցով, ծրագրի ընդանուր բյուջեն կազմել է 35 854 544 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմել է 16 134 545 ՀՀ դրամ, պետության կողմից հատկացված սուբվենցիան կազմել է 19 719 999 ՀՀ դրամ։ Ծրագրի արդյունքում կիրականացվի 700 գծամետր երկարությամբ, 5 մ լայնությամբ ճանապարհի տուֆապատման աշխատանքներ: Աշխատանքներն ավարտական փուլում են, եղանակային պայմանների պատճառով աշխատանքները տեղափոխվել են 2023թ․:

· Եղեգնուտ և Լեռնաջուր բնակավայրերի կենտրոնական փողոցների լուսավորության համակարգերի կառուցում և նորոգում` արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ: Ծրագրի ընդանուր բյուջեն կազմել է 48 308 000 ՀՀ դրամ որից համայնքի ներդրումը կազմել է 19 323 200 ՀՀ դրամ, պետության կողմից հատկացված սուբվենցիան՝ 28 984 800 ՀՀ դրամ։

Եղեգնուտ բնակավայրում իրականացվել է գիշերային լուսավորության կառուցում 3.5 կմ ճանապարհի երկարությամբ, իսկ Լեռնաջուր բնակավայրում իրականացվել է 4.5 կմ ճանապարհներում արդեն իսկ նախկինում առկա լուսավորության համակարգի վերակառուցում, արդիականացում: Էլեկտրաէներգիայի խնայողության նպատակով երկու բնակավայրերում տեղադրվել են նաև արևային ֆոտովոլտային կայաններ, որոնք ապահովում է լուսավորության համակարգերի էներգիայի խնդիրը:

· Լեռնապատ բնակավայրի 10-րդ փողոցի նորոգում սալարկմամբ՝ տուֆապատման միջոցով: Ծրագրի ընդանուր բյուջեն կազմել է 40 952 920 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմել է 18 428 814 ՀՀ դրամ, պետության կողմից հատկացված սուբվենցիան՝ 22 524 106 ՀՀ դրամ։ Ծրագրի արդյունքում իրականացվել է 1 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհի կապիտալ նորոգում։

· Մարգահովիտ բնակավայրի 1-ին փողոցի նորոգում սալարկմամբ` տուֆապատման միջոցով: Ծրագրի ընդանուր բյուջեն կազմել է 52 171 510 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմել է 23 477 180 ՀՀ դրամ, պետության կողմից հատկացված սուբվենցիան՝ 28 694 330ՀՀ դրամ։ Ծրագրի արդյունքում իրականացվելու է 900 գծամետր երկարությամբ, 5 մլայնությամբ, 4500 քմ ընդհանուր մակերեսով ճանապարհահատվածի նորոգում՝ տուֆապատման միջոցով: Ծրագիրը միտված է կոմունալ ենթակառուցվածքների զարգացմանը: Աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, կախված եղանակային պայմանների հետ:

. Արջուտ բնակավայրի համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ-ին՝ մինչև համայնքների խոշորացումը, սակայն ավարտին է հասցրվել 2022թ-ին։ Ծրագրի ընդանուր բյուջեն կազմել է 21․960․000 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմել է 12․256․600 ՀՀ դրամ, պետության կողմից հատկացված սուբվենցիան՝ 9․703․400 ՀՀ դրամ։

 

 

 

 

2. Համայնքի բյուջեի և այլ կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրեր.

1) ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցներով և համայնքապետարանի ներդրմամբ.

  • Այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ ծրագրի շրջանակներում Անտառամուտ գյուղում բացվել է այլընտրանքային մանկապարտեզ, շենքի տանիքին տեղադրվել է արևային ֆոտովոլտային համակարգ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 8016510 ՀՀ դրամ
  • Արջուտ բնակավայրում իրականացվել է նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի արևմտյան մասնաշենքի վերանորոգման-արդիականացման աշխատանքներ։ Ծրագրի ընդանուր բյուջեն կազմում է 5 405 000 ՀՀ դրամ, որից 5 275 000 դրամը տրամադրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, 130 000 դրամը ներդրվել է համայնքի բյուջեից։
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության /ԿԳՄՍՆ/ և համայնքի բյուջեի համաֆինանսավորմամբ Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրում իրականացվում է այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատության ստեղծման ծրագիրը: Արդյունքում Ազնվաձորի վարչական շենքի առաջին հարկը վերանորոգվում է որպես վաղմանկական զարգացման ծառայությունների կենտրոն, նորոգվում է տանիքը, որի վրա տեղադրվելու է արևային ֆոտովոլտային պանելներ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9169,2 հազ. դրամ, որից 7737,0 հազ. դրամը տրամադրվում է ՀՀԿԳՄՍ նախարարության կողմից՝ շինարարական աշխատանքների համար, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից ներդրվում է 1,282,190 ՀՀ դրամ՝ շին. աշխատանքների համար, տեղադրվելու են արևային պանելներ, իրականացվելու են մասնագետների վերապատրաստումներ, տրամադրվելու է գույք: Համայնքի ներդրումը կազմում է 150,0 հազ. դրամ: Աշխատանքների մեծ մասն իրականացվել են, մնացած աշխատանքները տեղափոխվել են 2023թ:

Ծրագրերի արդյունքում Անտառամուտ, Արջուտ և Ազնվաձոր բնակավայրերում ունենք շինարարական նորմեին համապատասխանող մանկապարտեզի շենքեր, որտեղ իրենց կրթական իրավունքից կօգտվեն մոտ 50 երեխա:

 

2)    Հայաստանի Սոցիալական Ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ.

  • Տեղական Զարգացման ծրագիր շրջանակում իրականացվում է Փամբակ համայնքի կոմունալ ծառայությունների բարելավում ծրագիրը: Ընդանուր բյուջեն կազմում է 172200 000 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 8 610 000 ՀՀ դրամ։ Ծրագրի արդյունքում համայնքը կունենա էքսկավատր CAT -428F2՝ 1 հատ, ինքնաթափ Shachman՝ 1 հատ, աղբատար՝ 2 հատ, աղբաման 700 լ տարողությամբ՝ 50 հատ: Ծրագրի ավարտից հետո մի շարք հիմնախնդիրներ հնարավոր կլինի հասցնել իրենց հանգուցալուծմանը: Համայնքը իր կողմից արդեն իսկ կատարել է ներդրումը, նախատեսված տեխնիկայի և գույքի ձեռքբերման աշխատանքները մոտենում են ավարտին:

 

3)   Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ ԳՄՀԸ-ն (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH) ֆինանսավորմամբ.

  • Փամբակի համայնքապետարանում ստեղծվել է սպասարկման գրասենյակ: Ծրագրի ընդանուր բյուջեն կազմել է 12 041 990 ՀՀ դրամ: Ծրագրի արդյունքում վերանրոգվել է գրասենյակը՝ 6 աշխատակցի հաշվով ձեռք է բերվել գրասենյակային գույք և համակարգչային տեխնիկա։ Ծրագրի արդյունքում ավելի հարմարավետ է դարձել համայնքապետարանի աշխատակիցների աշխատանքը, համայնքի բնակիչներին մատուցվում է ավելի որակյալ ծառայություն, բարձրացել է սպասարկման որակը:
  •  

4)   «Հայաստանի մանուկներ» /ՔՈԱՖ/ բարեգործական հիմնադրամի միջոցներով.

  • Փամբակ համայնքի Վահագնի, Վահագնաձոր, Փամբակ, Եղեգնուտ և Դեբետ գյուղերում իրականացվել է «Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության ներդրում» ծրագիրը։ Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել և «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ին է տրամադվել MAZ մակնիշի աղբատար մեքենա, նշված բնակավայրերում տեղադրվել են 65 աղբամաններ՝ ընդհանուր 37000,0 հազ դրամ արժողությամբ։ ՀՈԱԿ-ի կողմից պատշաճ իրականացվում են աղբահանության աշխատանքները։
  • Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ին է տրամադրվել ПАЗ մակնիշի ավտոբուս, երթուղին անցնում է Դսեղ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնաձոր և Փամբակ գյուղերով և նրանք կապում է մարզկենտրոն Վանաձորին, բնակիչներին մատուցվում է որակյալ տրանսպորտային ծառայության։
  • Դեբետ գյուղում բացվել է նոր, ժամանակակից ավտոկանգառ, խաղահրապարակ և գեղեցկության սրահ: Վերանորոգվել է Դեբետի վարչական կենտրոնի շենքի տանիքը, շենքի մի հատված վերանորոգվել է որպես «Հայփոստի» բաժանմունք, 12 ընտանիքի տրվել է մեղվափեթակներ:
  • 2022թ-ին մեկնարկել է Դեբետ գյուղի հին դպրոցի քանդման և նոր դպրոցի նախագծման աշխատանքները: Դպրոցի կառուցման աշխատանքները պլանավորվում է 2023թ-ին:
  • Դեբետ, Եղեգնուտ, Ձորագյուղ, Վահագնի գյուղերում պարբերաբար իրականացվել են առողջապահական հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում շահառուներին աջակցել են բուժման կամ վիրահատական միջամտությունների համար: 

5) «Հայաստանի մանուկներ» /ՔՈԱՖ/ բարեգործական հիմնադրամի և Հայ Ավետարանչական ընկերակցության /AMAA Armenia-ի/ հետ համատեղ «ՉիզԱփ» ծրագրի շրջանակներում.

  •  ստեղծվել է «Ձորի հասկ» կոոպերատիվը, Դեբետ, Եղեգնուտ, Ձորագյուղ, Վահագնի գյուղերի համար ձեռք է բերվել կոմբայն.
  • «Ձորի հասկ» կոոպերատիվին տրամադրվել է ինքնաթափ բեռնատար մեքենա՝ Shachman .
  • «Ձորի հասկ» կոոպերատիվին տրամադրվել է 3 հատ կերաղաց՝ ծրագրի շահառու Դեբետ, Եղեգնուտ, Ձորագյուղ, Վահագնի գյուղերի բնակիչներին սպասարկելու համար.
  • ծրագրի շահառու 4 գյուղերի 6 և ավել խոշոր եղջերավոր անասուններ ունեցող ընտանիքներին տրվել են կաթի ագրեգատներ.
  • սերմնավորվել են Դեբետ, Եղեգնուտ, Ձորագյուղ, Վահագնի գյուղերի 250 ԽԵ անասուններ.
  • ծրագիր շահառու 300 ընտանիքի տրվել է հացահատիկային և խոտաբույսերի սերմեր:
  • Դեբետ գյուղում բնակեցված արցախցիներին տրամադրվել է մեկական հղի ԽԵ անասուն:
  • Կազմակերպվել են դասընթացներ գյուղատնտեսական զարգացվածության թեմաներով բոլոր շահառու ընտանիքների համար:

 

6) «ԱՍՍԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից համայնքին նվիրաբերվել է 15․000․000 դրամ, որն ուղղվել է 2023թ-ին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի նախահաշիվների ձեռքբերմանը։

7) «Եվրասիա» Բարեգործական հիմնադրամի աջակցությամբ. 

  • Դեբետ գյուղում կառուցվել է մեծահասակների համար նախատեսված խաղասենյակ:
  • «ՏԻՄ-երի առաջնորդության հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակներում Վահագնի գյուղի կողմից ներկայացվել է «Նոր կյանք տեխնոպարկին» զարգացման ծրագիրը, որը կյանքի է կոչվել «Եվրասիա» ԲՀ-ի, համայնքապետարանի և «Վահագնի» զարգացման հիմնադրամի ուժերով: Վերանորոգվել է տեխնոպարկի տանիքը, ծրագրով նախատեսված մյուս աշխատանքներն ընթացքի մեջ են:

8) Լիլիա Աբրահամյանի ջանքերով.

  • Ֆինանսավորմամբ Focus on Children Now – FCN բարեգործական կազմակերպության՝ ի դեմս Անահիտ Քալանթարյանի և Լիլիա Աբրահամյանի միջնորդությամբ Լեռնապատ գյուղի մանկապարտեզը համալրվել է նոր գույքով՝ երկհարկանի մահճակալներով, հանդերձապահարաններով և անկողնային պարագաներով։
  • Լեռնապատ գյուղի մանկապարտեզում տեղադրվել է 300,0 հազ. դրամ արժողությամբ արևային ջրատաքացուցիչ, որի շնորհիվ լուծվել է մանկատարտեզի տաք ջրի խնդիրը։
  • Ձորագետ գյուղի դպրոցին տրվել է պրոեկտոր, իսկ բուժ. ամբուլատորիա բացելու համար՝ համապատասխան բժշկական սարքավորումներ։
  • Բազում գյուղում Լիլիա Աբրահամյանի և ABB /Էյդ Բիոնդ Բորդրս/ կազմակերպության միջոցներով, որպես ժամանցի և վերականգնողական կենտրոն, հիմնվել է «Յուրահատուկ» սենյակ, կառուցվել է խաղահրապարակ, թվով 98 աշակերտի սեպտեմբերի 1-ի կապակցությամբ տրամադրվել են գրենական պարագաներ։ 25 միայնակ ծերերի տրվել են սննդի փաթեթներ: 3 սոցիալապես անապահով ընտանիքի հատկացվել է 1 տոննա բիովառելիք: Ամանորի կապակցությամբ Բազում գյուղի 60 երեխա մայրաքաղաք Երևանում մասնակցել է միջոցառման, կազմակերպվել է հյուրասիրություն և բոլորին տրվել է նվերներ: 
  • Բազում և Վահագնի գյուղերի 4 և ավել երեխա ունեցող 5 անապահով ընտանիքի տրվել է կենցաղային տեխնիկա, 1 կով, սնունդ և հագուստ:
  • Ձորագետ, Վահագնի և Արջուտ գյուղերի դպրոցների 1-4 դասարանի աշակերտներին գիտելիքի օրվա կապակցությամբ տրվել են գրենական պարագաներ:
  • Ձորագյուղ գյուղում Լիլիա Աբրահամյանի և ABB /Էյդ Բիոնդ Բորդրս/ կազմակերպության միջոցներով, վարչական շենքի մեկ սենյակը նորոգվել է որպես մարզասրահ, տեղադրվել են մարզասարքեր։ Ձորագյուղի հանդիսությունների սրահին տրամադրվել է խոհանոցային պարագաներ և գույք։

 

 9) «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ-ի և համայնքի միջոցներով.

  • Քարաբերդ գյուղում ստեղծվել է լուսավորության համակարգ՝ թվով 15 հենասյուները, լուսատուները և լարերը տրամադրվել է «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ-ի կողմից, իսկ համակարգի ստեղծման աշխատանքներն իրականացվել են համայնքի բյուջեի միջոցներով։

10) «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի ներդրմամբ

  • Վահագնի գյուղի համայնքային շենքի առաջին հարկում հիմնադրվել է կարի արտադրամաս, բացվել է 10 աշխատատեղ, որտեղ աշխատում են Վահագնի գյուղի 8 կանայք։
    • Եղեգնուտ և Վահագնի գյուղերի 20 ընտանիքի տրամադրվել է կարի մեքենա:

11) Պետական աջակցությամբ.

  • ՀՀ Կառավարության կողմից 2022թ-ին սկսվել և ընթացքի մեջ է գտնվում «Եղեգնուտ-Դեբետ ճանապարհի կապիտալ նորոգում՝ ասֆալտապատման միջոցով» ծրագիրը:

12) «Հայկական Կարմիր Խաչի».

  • Լոռու մարզային մասնաճյուղի կողմից «Տնային խնամք և ակտիվ երկարակեցություն» ծրագրի շրջանակներում Լեռնապատի մեծահասակների պարի խմբին է տրամադրվել 120,0 հազ. դրամ արժողությամբ կարի մեքենա։
  • Արցախից տեղահանված 23 ընտանիքի տրամադրվել է սննդի փաթեթ՝ 570,0 հազ. դրամի սահմաններում:

13) «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի /ծրագրերի իրականացման գրասենյան/ կողմից իրականացվել է.

  • Մարգահովիտ գյուղի բնակիչներին անվճար տրամադրվել է 6 տոննա ազոտական պարարտանյութ և 200 կգ խոտի սերմ, ծրագրի ընդհանուր արժեքը 3000.0 հազ. դրամ:
  • Մարգահովիտ գյուղի բնակիչներին է տրամադրվել 20 տ. օրգանական պարարտանյութ և 2 տ. կալիումական պարարտանյութ՝ 4000.0 հազ. դրամ արժողությամբ:
  • Մարգահովիտ գյուղում կառուցվել է անասունների հավաքատեղի՝ ծրագրի արժեքը 2000.0 հազ. դրամ:

14) Համայնքի միջոցներով.

  • Վահագնիի հիմնադրամի և համայնքապետարանի ուժերով վերանորոգվել է Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված Վահագն Վիշապաքաղ հուշարձանի հարակից տարածքի ցանկապատը:
  • Վերանորոգվել է Դեբետ գյուղի փողոցային լուսավորության համակարգը և գերեզմանատան ցանկապատը:
  • Արջուտ գյուղի միջնակարգ դպրոցում ներդրվել է ջեռուցման համակարգ, աշխատանքներն իրականացվել են Փամբակ համայնքի բյուջեից հատկացված 400,0 հազ. դրամ դրամաշնորհի հաշվին։
  • Լեռնապատ գյուղում իրականացվել է թիվ 31, 32 և 33 փողոցների գիշերային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ։ Բյուջեից ծախսվել է 1000,0 հազ. դրամ։
    • 500.0 հազ. դրամի չափով դրամաշնորհ է տրամադրվել Եղեգնուտի միջնակարգ դպրոցին՝ դասասենյակի նորոգման համար:
    • 500.0 հազ. դրամի չափով դրամաշնորհ է տրամադրվել Ձորագյուղի միջնակարգ դպրոցին՝ դպրոցի պատուհանները փոխելու աշխատանքների համար։
    • Մարգահովիտ գյուղում իրականացվել է 1, 2, 4, 14 և 21-րդ փողոցների լուսավորության համակարգերի վերանորոգման աշխատանքներ:
    • Համայնքապետարանի և Մարգահովիտի բնակիչների համատեղ ջանքերով հարթեցվել է գերեզմանատուն տանող ճանապարհը, իրականացվել են ջրատարների և կամուրջների մաքրման աշխատանքներ:
    • Մարգահովիտի հանդիսությունների սրահը համալրվել է անհրաժեշտ գույքով /գազօջախ, սփռոցներ/:

15) Մարգահովիտ գյուղի բնակիչների նախաձեռնությամբ.

  • Մարգահովիտ գյուղի կենտրոնական մասերում իրականացվել են աղբամանների շուրջը արգելապատնեշների կառուցման աշխատանքներ:
  • Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ Մարգահովիտի «Քարհանք» հանդամասում տեղադրվել է «Նպատակների Խաչ», Հրաչ Մարադյանի և մի խումբ երիտասարդ մարգահովիտցիների կողմից համայնքի կենտրոնական մասում տեղադրվել է 2020-2022թթ պատերազմներում հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների հիշատակին հուշաքար:
  • Սեյրան Սարուխանյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ նորոգվել է Մարգահովիտի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Փամբակ համայնքի մշտական բնակչության թիվը ՀՀ ոստիկանության ԱՎՎ Գուգարքի անձնագրային բաժնի կողմից տրված տվյալներով 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 13215 մարդ, որից տղամարդիկ կազմում են 7092 մարդ, կանայք՝ 6590:

Նպաստառուների թիվը` 506 ընտանիք։

2022 թվականի ընթացքում Փամբակ համայնքում ծնվել է 111 երեխա, մահացել 146 մարդ, գրանցվել է 48 ամուսնություն, 1 ամուսնալուծություն։

Տեղական ինքնակառավարման մարմիններն են՝

1. Համայնքի ավագանին՝ բաղկացած 15 անդամից, (ընտրված 2021 թվականի դեկտեմբերի 5-ին) լիազորությունների սկիզբը` 2021 թվականի դեկտեմբերի 23 (2022 թվականին համայնքի ավագանու 15 անդամներից 1-ի լիազորությունները դադարեցվել է, ավագանու անդամի լիազորությունների հետ անհամատեղելի աշխատանք իրականացնելու հետ կապված, ում մանդաթը տրվել է տվյալ կուսակցության ցուցակի հաջորդ անդամին):

2. Համայնքի ղեկավարը ընտրվել է  2021 թվականի դեկտեմբերի 5-ին, լիազորությունների սկիզբը՝ 2021 թվականի դեկտեմբերի 23։

Համայնքի ղեկավարն իր լիազորությունները իրականացնում է հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով։

Համայնքապետարանի աշխատակազմի հաստիքային միավորների թիվը 73 է, որից քաղաքական և հայեցողական պաշտոններ՝ 4, վարչական պաշտոններ՝ 14,  համայնքային ծառայության պաշտոններ՝ 42, քաղաքացիական աշխատանք իրականացնողներ՝ 5, տեխնիկական սպասարկման անձնակազմ՝ 8։

2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ համայքապետարանի աշխատակազմում թափուր հաստիքների թիվը 6-ն է։

2022 թվականի ընթացքում համայնքային թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվել է 47 մրցույթ, որից 6-ը չի կայացել՝ դիմողներ չլինելու պատճառով։ Հայտարարված մրցույթներին մասնակցած 48 անդամներից հաղթող են ճանաչվել 41։

 

 

 

 

 

 

 

ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ՝

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ՝

  1. Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանությանբաժին
  2. Իրավաբանական, քարտուղարության, անձնակազմի կառավարման և զարգացման ծրագրերի բաժին
  3. Աշխատակազմ (կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված պաշտոններ)
  1. Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին

Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններն են.

1.Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ

2.Փամբակ համայնքի «Մարգահովիտի կրթամարզամշակութային համալիր (ԿՄՄՀ)» ՀՈԱԿ

3. Փամբակ համայնքի «Մարգահովիտի բարեկարգում և սպասարկում» ՀՈԱԿ

4.Փամբակ համայնքի «Լեռնապատի մանկապարտեզ» ՀՈԱԿ

5. Փամբակ համայնքի «Եղեգնուտի Հեքիաթ մանկապարտեզ»ՀՈԱԿ

6. Փամբակ համայնքի «Վահագնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ

7. Փամբակ համայնքի «Դեբետի Արևիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ

8. Փամբակ համայնքի «Բազումի մանկապարտեզ» ՀՈԱԿ

9. Փամբակ համայնքի «Ձորագյուղի Սիրանուշ Հարությունյանի անվան մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ;

2022 թվականի ընթացքում համայնքապետարանում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 848 դիմում , որից ՝

  • Դրամական օգնություն տրամադրելու մասին՝ 99 դիմում.
  • Քաղաքաշինության և հողօգտագործման հարաբերությունները կարգավորելու մասով՝ 749 դիմում:

Դիմումներին սահմանված ժամկետներում տրվել է համապատասխան ընթացք։

Իրավաբանական անձանցից ստացվել է 2102 գրություն։

Համայնքապետարանի կողմից պատրաստվել են 2031 ելից գրություններ, որոնք ուղարկվել են հասցեատերերին:

Համայնքապետարանի աշխատակազմի կողմից տրամադրվել է թվով 1505 տեղեկանք՝ ըստ պահանջի։

2022 թվականի ընթացքում համայնքապետարանում ստացված հայտերին համապատասխան համայնքի ղեկավարի կողմից համայնքի վարչական տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներին տրվել են  հետևյալ թույլտվությունները

1. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառք՝ 180 թուլտվություն

2.  ծխախոտի արտադրանքի վաճառք՝ 144 թույլտվություն

3. արտաքին գովազդի տեղադրում՝ 7 թույլտվություն,

4. հանրային սննդի կազմակերպման և իրացման՝ 42 թույլտվություն

5. տեխնիկական հեղուկներ՝ 2 թույլտվություն

6. հեղուկ վառելիքի վաճառք՝ 3 թույլտվություն

7. Ֆիրմային անվան՝ 2 թույլտվություն

8. ժամը 24։00-ից հետո գործունեության՝ 1 թույլտվություն։

Համայնքի ղեկավարն ընդունել է 1128 որոշում, արձակել 204 կարգադրություն։

Կայացել է Փամբակ համայնքի ավագանու 17 նիստ, ընդունվել 161 որոշում։

Աշխատակազմի քարտուղարի կողմից արձակվել է  174 հրաման։

Համայնքի ղեկավարի մոտ ընդունելությանը մասնակցել է 156 քաղաքացի։

2022 թվականին գույքային պարտավորությունները չկատրելու գծով հարուցվել է 1 վարչական վարույթ։

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔԱՆԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը դարձել է ավելի թափանցիկ և հրապարակային,որը զգալիորեն նպաստում է համայնքի բնակչության իրազեկվածությանը Տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշումներին և կատարած աշխատանքներին։

Համայնքի ավագանու նիստերը հեռարձակվում են, որը նպաստում է  Տեղական ինքնակառավարման մարմիների գործունեության նկատմամբ բնակչության իրազեկվածության բարձրացմանը, վստահության ամրապնդմանը, նիստերի անցկացման մասին հայտարարությունը տեղադրվում է համայնքի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև azdarar.am պաշտոնական հրապարակումների կայքում։

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2022թ-ի ընթացքում համայնքապետարանի կողմից տրամադրվել է 25 շինարարության թույլտվություն և 6 ավարտական ակտ (շահագործման թույլտվություն):

Տրամադրվել է 38 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) բնակելի տների և հասարակական սպասարկման օբյեկտների կառուցման համար:

Փոփոխվել է 6 հողակտորների նպատակային նշանակություն, որի ընթացքում, որպես կադաստրային արժեքի տարբերություն համայնքի բյուջե է մուտքագրվել 2738767ՀՀ դրամ:

Օրինականացվել է 20 ինքնակամ կառուցված շինություն որի արդյունքում համայնքի բյուջե է մուտքագրվել 3922000 ՀՀ դրամ:

Կազմակերպվել և անց է կացվել թվով 6 աճուրդ, որի ընթացքում օտարվել է ընդհանուր 15,44908 հա մակերեսով հողամաս, արդյունքում համայնքի բյուջե է մուտքագրվել 14 178 285 ՀՀ դրամ:

Հասցեավորվել է 513 անշարժ գույք:

Առաջին պետական գրանցման ներկայացնելու համար կայացվել է հողահատկացման հիմքերի վերականգնման 156 որոշում:

          Գյուղատնտեսության ոլորտում կազմակերպվել և իրականացվել է պարարտանյութերի սուբսիդավորման ծրագիր:

          Ընթացքի մեջ է աշնանացան ցորենի ցանքսի սուբսիդավորվող ծրագիրը, որին մասնակցում է 195 հողօգտագործող:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2022 թվականի ընթացքում Փամբակի համայնքապետարան ստացվել են սոցիալական աջակցության մասին 99 դիմումներ, որից դրական եզրակացություն տրվել է 34 դիմումների, ինչի արդյունքում 34 ընտանիքի տրամադրվել է սոցիալական աջակցություն՝ 1290000 դրամի չափով:

2022թ-ի ընթացքում «Հայկական կարմիր խաչ» ընկերության կողմից Արցախից տեղահանված 23 ընտանիքի տրամադրվել է սննդի փաթեթ՝ 570,000 դրամի սահմաններում: 

«Աստղիկ» ԲՀԿ-ի կողմից բոլոր բնակավայրերում թվով 200 սոցիալապես անապահով ընտանիքի տրամադրվել է աջակցություն՝ շուրջ 4,000,000 դրամի չափով: 100 ընտանիքի տրամադրվել է բիովառելիք՝ 8,000,000 դրամի չափով: Սոցիալապես անապահով ընտանիքների 250 երեխայի տրամադրվել է ձմեռային հագուստ՝ 7,700,000 դրամի սահմաններում:

«Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության հետ իրականացվել է 2 ընտանիքի տնտեսական զարգացման ծրագիր՝ 1,600,000 դրամի սահմաններում:

«Դիակոնիա» ԲՀԿ-ի կողմից 10 ընտանքի տրամադրվել է բիովառելիք և վառարաններ՝ 3,000,000 դրամի սահմաններում:

2022թ-ի ընթացքում Լիլիա Աբրահամյանի միջնորդությամբ անհատ բարեգործների կողմից համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվել են բնաիրային, տեխնիկական աջակցություններ, զարկ է տրվել անասնապահական բիզնեսի զարգացմանը՝ 9,000,000 դրամի սահմաններում:

Հաշվետու տարվա ընթացքում համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրված սոցիալական աջակցությունը կազմել է 34,720,000 դրամ, որից 1 290 000-ը՝ համայնքի բյուջեից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքային միջոցառումներ

Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ Փամբակ համայնքի բնակավայրերում կազմակերպվել են միջոցառումներ, և ծաղկեփնջեր են նվիրվել տարբեր բնագավառներում համայնքի զարգացման գործում մասնագիտական ներդրում ունեցած կանանց։

Նվերներ են ստացել Փամբակ համայնքի դպրոցների բոլոր շրջանավարտները։

Փամբակ համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում համայնքային միջոցառումներ են կազմկերպվել երեխաների պաշտպանության օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ։

Գիտելիքի օրվա առթիվհամայնքի բոլոր առաջին դասարանցիները ստացել են նվերներ։

Բնակավայրերում կազմակերպվել են տարեմուտի միջոցառումներ, և համայնքի 0-10 տարեկան բոլոր երեխաները ստացել են Ամանորյա նվերներ։

Մարգահովիտև Փամբակ գյուղերում կազմակերպվել է  2020-2022 թվականների զոհերի հիշատակին կառուցված հուշաքարերի բացման միջոցառումներ։

Համապատասխան աշխատակցի կողմից իրականացվել են այցերհամայնքի մեջ ներառված գյուղեր, ծանոթացել գործող կրթական հաստատությունների պատասխանատուներիև վարչական ղեկավարների հետ, հավաքագրվել է նրանց կողմից արված առաջարկները և բարձրացված խնդիրները։ Իրականացվել են այցեր ԼԵռնապատի, Եղեգնուտի, Մարգահովիտի, Ձորագյուղի, Դեբետի, Բազումի մանկապարտեզներ, կատարվել է ուսումնասիրություն ընդհանուր պայմանների, դասավանդման մեթոդիկայի, մանկապարտեզներին վերաբերող փաստաթղթերի վերաբերյալ, կատարվել է մանկապարտեզների աշխատանքների ներքին գնահատում ըստ ԿԳՄՍ նախարարության 1275 Ա/2 հրամանի։

Համայնքի պաշտոնական էջ՝ pambak.am կայք է մուտքագրվել մանակապարտեզներին վերաբերող անհրաժեշտ ինֆորմացիան, այսուհետ երեխաների մանկապարտեզ ընդունելությունը կատարվելու է կայքում հերթագրման միջոցով։ Փաստաթղթաշարժի և գործավարության հիմնական մասը ևս կատարվելու է կայքի միջոցով։

Կազմակերպվել է հանդիպումներ Լեռնապատի, Եղեգնուտի, Մարգահովիտի  երիտասարդական ակտիվ խմբերի հետ, քննարկվել կենտրոններն ակտիվացնելու, աշխատանքներն ավելի սիստեմատիկ և արդյունավետ դարձնելու հեռանկարը։

 

 

 

 

 

 

 

 

 

ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ «ՓԱՄԲԱԿ ԿՈՄՈՒՆԱԼ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ

 

  • Վահագնաձոր գյուղի ճանապարհների փոսալցման ևխճապատման աշխատանքներ:
  • Վահագնի բնակավայրի բնակիչների հետ համատեղ իրականացվել է կոյուղու ցանցի և սելավատարերի մաքրում և կառուցում: Իրականացվել են հանդամիջյանճանապարհներիվերանորոգման աշխատանքներ՝ ընդամենը 974 000 /իննը հարյուր յոթանասունչորս հազար/ ՀՀ դրամ արժողությամբ։
  1. 3-րդ կարգի բնահողի մշակում բուլդուզերով 102 000 /մեկ հարյուր երկու հազար/ ՀՀ դրամ,
  2. ճանապարհի հարթեցում բնահողային խառնուրդով 350 000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ,
  3.  ճանապարհի հարթեցում առանց նյութի ավելացման 522 000 /հինգ հարյուր քսաներկու հազար/ ՀՀ դրամ:
  • Իրականացվել է Ձորագետ բնակավայրի միջհամայնքային ճանապարհների փոսալցման և խճապատման աշխատանքներ:
  • Լեռնապատ բնակավայրի բնակիչների հետ համատեղ կառուցվել է շուրջ 500 գծամետր ոռոգման ջրագիծ, իրականացվել է 30-րդ, 32-րդ, 33-րդ փողոցների փոսալցման, խճապատման, 4-րդ և 20-րդ փողոցների փոսալցման և հարթեցման աշխատանքներ: Տրամադրվել է աջակցություն շաբաթօրյակների կազմակերպման նպատակով:
  • Իրականցվել է Լեռնապատ-Լեռնաջուր բնակավայրերն իրար կապող մոտ 7 կմ ճանապարհահատվածի  հարթեցման և լայնացման աշխատանքներ՝ ընդամենը 987 000 /իննը հարյուր ութսունյոթ հազար/ՀՀ դրամ արժողությամբ.
  1. 3-րդ կարգի բնահողի մշակում բուլդուզերով 117 000 /մեկ հարյուր տասնյոթ հազար/ ՀՀ դրամ,
  2. Ճանապարհային հարթեցում բնահողային խարնուրդով 350 000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ,
  3. Ճանապարհի հարթեցում առանց նյութի ավելացման 500.0 /հինգ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
  • Մարգահովիտ բնակավայրում իրականացվել էասֆալտապատ ճանապարհի /բետոնե ծածկի/տեղային, փոսային նորոգում՝ 40մ2 մակերեսով, 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ արժողությամբ։
  • Եղեգնուտ գյուղում իրականացվել են գրեթե անանցանելի դարձած սարամիջյան ճանապարհների վերանորոգման, գյուղի միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների փոսալցման և խճապատման աշխատանքներ:
  • Դեբետ բնակավայրում իրականացվել են ճանապարհաշինարարական աշխատանքներ 8-րդ և 9-րդ, 2-րդ և 3-րդ, 4-րդ և 6-րդ փողոցներում: Ամբողջ ընթացքում հսկողության տակ է եղել 1-ին փողոցը՝ իր նրբանցքներով: Տրամադրվել է աջակցություն շաբաթօրյակների կազմակերպման նպատակով:
  • Ազնվաձոր բնակավայրում իրականացվել են դեպի խոտհարքներ և վարելահողեր տանող ճանապարհների փոսալցում, խճապատում և բարեկարգում:
  • Արջուտ բնակավայրի բնակիչների հետ համատեղ իրականացվել են ներհամայնքային ճանապարհների լայնեցման, ավազակոպճի լցման և հարթեցման աշխատանքներ: վերանորոգվել է խմելու ջրագծի պոմպը՝ 440 000 /չորս հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ արժողությամբ:
  • Լեռնապատ և Մարգահովիտ բնակավայրերում «Փամբակ Կոմունալ» ՀՈԱԿ-ին պատկանող տրակտորեների միջոցով իրականացվել են հակերի կապման աշխատանքներ:
  • 2022 թվականի մայիս ամսին ,,COAF,, ԲՀ-ի կողմից անհատույց տրամադրվել է МАЗ մակնիշի աղբատար մեքենա՝ 75 աղբարկղերի հետ միասին, որոնք տեղադրվել են Եղեգնուտ, Վահագնի, Վահագնաձոր, Փամբակ, Դեբետ գյուղեերում, որից հետո նշված բնակավայրերում կատարվում է աղբահանության աշխատանքներ:
  • 2022 թվականի օգոստոս ամսին ,,COAF,, ԲՀ-ի կողմից անհատույց տրամադրված  ПАЗ մակնիշի ավտոբուսով սպասարկվում են Դսեղ, Դեբետ, Եղեգնուտ, Փամբակ, Վահագնաձոր գյուղերը, որոնք կապվում են մարզկենտրոն Վանաձորի հետ, ինչն իր դրական ազդեցությունն ունի միջհամայնքային տրանսպորտային կապի հարցում:
  • «Փամբակ Կոմունալ» ՀՈԱԿ-ի և Ազուրիտ ՍՊԸ-ի աջակցությամբ Դեբետ գյուղում իրականացվել է համայնքային ճանապարհների ավազալցման և հարթեցման աշխատանքներ։

 

 

 

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                            Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2

Փամբակ համայնքի ավագանու

2023թ-ի փետրվարի 27-ի թիվ 16-Ա որոշման

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ /ՏԱՊ/ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

2022 ԹՎԱԿԱՆԻ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

գ. Փամբակ

2023թ

 

 

2022թտարեկան աշխատանքային պլանով /այսուհետ ՏԱՊ/նախատեսվածծրագրերիլուծմանուղղությամբ 2022թ-ինիրականացվելեններքոնշյալաշխատանքները:

1)             ՀամայնքիՄարգահովիտ, Լեռնապատ, Բազում, ՎահագնաձորևՁորագյուղբնակավայրերի  ճանապարհներիկապիտալնորոգումսալարկմամբ՝տուֆապատմանմիջոցով:

ՏԱՊ-ի առաջինծրագրի ուղղությամբ Մարգահովիտ, Լեռնապատ, Բազում, Վահագնաձոր և Ձորագյուղ գյուղերում իրականացվել է 3.6 կմ ճանապարհների կապիտալ նորոգում ընդհանուր 173 166 964 դրամ արժողությամբ, որից համայնքի ներդրումը կազմել է 77 925 139 դրամ, պետության կողմից հատկացված սուբվենցիան՝ 95 241 825 դրամ:

 

2)            ԵղեգնուտևԼեռնաջուրբնակավայրերիկենտրոնականփողոցներիլուսավորությանհամակարգերիկառուցումևնորոգում ` արևայինֆոտովոլտայինկայաններիտեղադրմամբ:

ՏԱՊ-ով նախատեսված երկրորդծրագրի կատարման ուղղությամբ Եղեգնուտ և Լեռնաջուր գյուղերում իրականացվել է 8.0 կմ երկարությամբ գիշերային լուսավորության համակարգի կառուցում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ ընդհանուր 48308000 դրամ արժողությամբ, որից համայնքի ներդրումը կազմել է 19323200 դրամ, պետության կողմից հատկացված սուբվենցիան՝ 28984800 դրամ:

 

3)            Ձորագետ բնակավայրում համայնքային սեփականություն հանդիսացող շենքի ամրացում և տանիքի կապիտալ նորոգում, որը հետագայում կարող է ծառայել որպես մշակութային օջախ, տարեցների ժամանցի վայր և այլն:

ՏԱՊ-ով նախատեսված երրորդ ծրագրի կատարման ուղղությամբ իրականացվում է Ձորագետ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող շենքի ամրացում, տանիքի կապիտալ հիմնանորոգում՝ ընդհանուր 78 553744 դրամ արժողությամբ, որից համայնքի ներդրումը կազմում է 47132246 դրամ, պետության կողմից հատկացվելիք սուբվենցիան՝ 31421498 դրամ: Կապված եղանակային պայմանների հետ ծրագիրը ամբողջությամբ չի ավարտվել, աշխատանքները տեղափոխվել են 2023թ.:

 

4)            Համայքի բնակավայրերի մանկապարտեզների վերանորոգում և գույքի ձեռք բերում:

ՏԱՊ-ով նախատեսված չորրորդ ծրագրի կատարման ուղղությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ ծրագրի շրջանակներում Անտառամուտ և Արջուտ գյուղերում բացվել են այլընտրանքային մանկապարտեզներ, շենքի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր: Նույն ծրագիրն իրականացվում է Ազնվաձոր գյուղում ՀՀԿԳՄՍ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաֆինանսավորմամբ: 3 ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 22590700 դրամ:

 

5)            Փամբակ համայնքի կոմունալ ծառայությունների բարելավում:

ՏԱՊ-ով նախատեսված հինգերորդ ծրագրի կատարման ուղղությամբ համայնքում ստեղծվել է «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ը։ Հայաստանի Սոցիալական Ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ Տեղական Զարգացման ծրագիր շրջանակում իրականացվում է Փամբակ համայնքի կոմունալ ծառայությունների բարելավում ծրագիրը: Ընդանուր բյուջեն կազմում է 172200 000 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 8 610 000 ՀՀ դրամ։ Ծրագրի արդյունքում համայնքը կունենա էքսկավատր CAT -428F2՝ 1 հատ, ինքնաթափ Shachman՝ 1 հատ, աղբատար՝ 2 հատ, աղբաման 700 լ տարողությամբ՝ 50 հատ: Ծրագրի ավարտից հետո նշված գույքը կհանձնվի ՀՈԱԿ-ին, մի շարք հիմնախնդիրներ հնարավոր կլինի հասցնել իրենց հանգուցալուծմանը: Համայնքը իր կողմից արդեն իսկ կատարել է ներդրումը, նախատեսված տեխնիկայի և գույքի ձեռքբերման աշխատանքները մոտենում են ավարտին:

«Հայաստանի մանուկներ» /ՔՈԱՖ/ բարեգործական հիմնադրամի միջոցներով Փամբակ համայնքի Վահագնի, Վահագնաձոր, Փամբակ, Եղեգնուտ և Դեբետ գյուղերում իրականացվել է «Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության ներդրում» ծրագիրը։ Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել և «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ին է հանձնվել MAZ մակնիշի աղբատար մեքենա, նշված բնակավայրերում տեղադրվել են 75 աղբամաններ՝ ընդհանուր 37000,0 հազ դրամ արժողությամբ։ ՀՈԱԿ-ի կողմից պատշաճ իրականացվում են աղբահանության աշխատանքները։

6)           Քաղաքացիների սպասարկման գրասենյակի /ՔՍԳ/ կառուցում:

ՏԱՊ-ով նախատեսված վեցերորդ ծրագրի կատարման ուղղությամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ ԳՄՀԸ-ն (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH) ֆինանսավորմամբ Փամբակի համայնքապետարանում ստեղծվել է սպասարկման գրասենյակ: Ծրագրի ընդանուր բյուջեն կազմել է 12 041 990 ՀՀ դրամ: Ծրագրի արդյունքում վերանրոգվել է գրասենյակը՝ 6 աշխատակցի հաշվով ձեռք է բերվել գրասենյակային գույք և համակարգչային տեխնիկա։ Ծրագրի արդյունքում ավելի հարմարավետ է դարձել համայնքապետարանի աշխատակիցների աշխատանքը, համայնքի բնակիչներին մատուցվում է ավելի որակյալ ծառայություն, բարձրացել է սպասարկման որակը:

 

7)            Արջուտ բնակավայրի համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերում:

ՏԱՊ-ով նախատեսված յոթերորդ ծրագրի կատարման ուղղությամբ Արջուտ գյուղի համար սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել Բելառուս կլասի տրակտոր՝ Էքսկավատոր ԷՕ-2626։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 21960000 ՀՀ դրամ։

 

8)           Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կառուցում:

ՏԱՊ-ով նախատեսված ութերորդ ծրագրի կատարման ուղղությամբ «Եվրասիա» ԲՀԿ-ի աջակցությամբ «ՏԻՄ-երի առաջնորդության հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակներում Վահագնի գյուղի կողմից ներկայացվել է «Նոր կյանք տեխնոպարկին» զարգացման ծրագիրը, որը կյանքի է կոչվել «Եվրասիա» ԲՀԿ-ի, համայնքապետարանի և «Վահագնի» զարգացման հիմնադրամի ուժերով: Վերանորոգվել է տեխնոպարկի տանիքը, համայնքի կողմից տրամադրվել է տանիքի թիթեղները, «Եվրասիա» ԲՀԿ-ի կողմից ֆինանսավորվել է աշխատանքները 615000 դրամի չափով։ Ծրագրով նախատեսված մյուս աշխատանքներն ընթացքի մեջ են:

9)           Ավտոբուսի ձեռք բերում:

ՏԱՊ-ով նախատեսված իններորդ ծրագրի կատարման ուղղությամբ «Հայաստանի մանուկներ» /ՔՈԱՖ/ բարեգործական հիմնադրամի միջոցներով  Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ին է տրամադրվել 69023000 դրամ արժողությամբ ПАЗ մակնիշի ավտոբուս, երթուղին անցնում է Դսեղ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնաձոր և Փամբակ գյուղերով և նրանք կապում է մարզկենտրոն Վանաձորին, բնակիչներին մատուցվում է որակյալ տրանսպորտային ծառայության։

10)         Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության ներդրում:

ՏԱՊ-ով նախատեսված տասերորդ ծրագրի կատարման ուղղությամբ «Հայաստանի մանուկներ» /ՔՈԱՖ/ բարեգործական հիմնադրամի միջոցներով Փամբակ համայնքի Վահագնի, Վահագնաձոր, Փամբակ, Եղեգնուտ և Դեբետ գյուղերում իրականացվել է «Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության ներդրում» ծրագիրը։ Ծրագրի արդյունքում ձեռք է բերվել MAZ մակնիշի աղբատար մեքենա, նշված բնակավայրերում տեղադրվել են 65 աղբամաններ՝ ընդհանուր 37000,0 հազ դրամ արժողությամբ։ «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի կողմից պատշաճ իրականացվում են աղբահանության աշխատանքները։

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԱՊ-Ի ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Համայնք /բնակավայր/

2022թ-ին իրականացված ծրագրի անվանումը

Համայնքի ներդրում /ՀՀ դրամ/

Պետ. բյուջեի ներդրում

/ՀՀդրամ/

Դոնոր կազմակերպության ներդրում /ՀՀ դրամ/

Ընդամենը՝ ծրագրի արժեք /ՀՀ դրամ/

Փամբակ /Մարգահովիտ, Լեռնապատ, Բազում, Վահագնաձոր և Ձորագյուղ/

Մարգահովիտ, Լեռնապատ, Բազում, Վահագնաձոր և Ձորագյուղ բնակավայրերի  ճանապարհների կապիտալ նորոգում սալարկմամբ՝ տուֆապատման միջոցով

77 925 139

95 241 825

0

173 166 964

Փամբակ /Եղեգնուտ, Լեռնաջուր/

Եղեգնուտ և Լեռնաջուր բնակավայրերի կենտրոնական փողոցների լուսավորության համակարգերի կառուցում և նորոգում ` արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ

19323200

28984800

 

48308000

Փամբակ /Ձորագետ/

Ձորագետ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող շենքի ամրացում, տանիքի կապիտալ հիմնանորոգում

47132246

31421498

 

78 553744

Փամբակ /Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ/

Համայքի բնակավայրերի մանկապարտեզների վերանորոգում և գույքի ձեռք բերում

280000

 

ՀՀԿԳՄՍ 7737000, ՅՈՒՆԻՍԵՖ՝ 14573700, արևային պանելներ, գույք, մասնագ, վերապատր.

22590700

Փամբակ /Փամբակ/

Փամբակ համայնքի կոմունալ ծառայությունների բարելավում

8610000

 

Հայաստանի Սոցիալական Ներդրումների հիմնադրամ՝ 163590000

172200000

Փամբակ /Փամբակ/

Փամբակի համայնքապետարանում սպասարկման գրասենյակի հիմնում

0

0

ԳՄՀԸ՝ (GIZ) ՝ 12041990

12041990

Փամբակ/Արջուտ/

 

Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերում

12256600

9703400

 

21960000

Փամբակ/Վահագնի/

 

Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կառուցում

Տանիքի թիթեղներ

 

«Եվրասիա» ԲՀԿ 615000

615000

Փամբակ /Փամբակ/

Ավտոբուսի ձեռք բերում

 

 

«Հայաստանի մանուկներ» /ՔՈԱՖ/ ԲՀ  69023000

69023000

Փամբակ /Փամբակ/

Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության ներդրում

 

 

«Հայաստանի մանուկներ» /ՔՈԱՖ/ ԲՀ  37000000

37000000

 

 

 

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                            Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

 

 

Կից փաստաթղթեր
(73.60 Կբ)
Փաստաթուղթ



Բոլորը
26
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.04.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21.03.2024
Փամբակ համայնքի ղեկավարի 2023 թվականի ընթացքում կա
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․02.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 05.12.2023թ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․11.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 13․10.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.09.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 13 07 2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․06.2023 թվականին
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․05.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21․04.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.04.2023թ.
Փամբակ համայնքի ավագանու նիստ 24․03.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 03.03.2023թ
Փամբակ համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվությ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 27․02.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․02.2023
Ավագանու արտահերթ նիստ 27.01.2023
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Ավագանու արտահերթ նիստ 07.12.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.11.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 15․11.2022
Տեսահոլովակ
Ավագանու նիստ 12.05.2022
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner