Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 27-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մարտի 2023 թվականի N 27-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված hողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 22.02.2023թ. թիվ 21 դրական եզրակացությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Փամբակ համայնքի Վահագնի գյուղի վարչական սահմաններում գտնվող, «ԱՍՏՂԻԿ» բարեգործական ՀՄԴ-ին սեփականություն իրավունքով պատկանող 06-103-0072-0026 կադաստրային ծածկագրով 0,264324 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ հաշմանդամների վերականգնողական և ուսուցման կենտրոն կառուցելու նպատակով:
2. Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:


Կողմ -10

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԲՈՋՈՒԿՅԱՆ ԹԻԱՆԱ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԱՆԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(785.83 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner