Ազնվաձորի Այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատության խաղահրապարակի հատակի կահավորում ռետինե ծածկով
Ներկայացման ամսաթիվ`
05 փետրվար 2025
Առաջարկը հաղթող է ճանաչվել
ՄՈՆԻԿԱ ԵՂԻԿՅԱՆ Կանաչ համայնք և բարեկարգում
715 164
Առաջարկ
Հիմնախնդիրը, որի լուծմանն ուղղված է առաջարկ-նախագիծը Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրում գործում է այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ երեխաներին մատուցվում են որակյալ կրթադաստիարակչական ծառայություններ: Սակայն խոսքը չի վերաբերվում ֆիզիկական դաստիարակությանը: Գոյություն ունեցող խաղահրապարակի հատակը ամբողջությամբ պատված է խճաքարերով, ինչը անհարմարավետ և անվտանգ է երեխաների համար, ինչի պատճառով էլ երեխաները բակում մաքուր օդ շնչելու և ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու հնարավորությունից զրկված են: Խնդիրը կարելի է լուծել, եթե խաղահրապարակի հատակը կահավորվի ժամանակակից, ինչպես նաև առողջության տեսանկյունից անվտանգ ռետինե ծածկով: Առաջարկ-նախագծի իրականացման շնորհիվ ակնկալվող արդյունքները:
Արդյունքում կունենանք ժամանակակից ստանդարտներին համապատասխանող խաղահրապարակ, որը ոչ թե պարզապես գոյություն կունենա, այլ կլինի նաև անվտանգ երեխաների առողջության տեսանկյունից, երեխաները խաղահրապարակում կդրսևորեն ֆիզիկական ակտիվություն:
Առաջարկ-նախագծի իրականացման համար անհրաժեշը է մոտ 1․700․000 ՀՀ դրամ: Աշխատանքները կներառեն մոտ 60 քմ խաղահրապարակի բետոնապատման, ռետինե ծածկի փռման, առկա ցանկապատի ամրացման աշխատանքներ։
Առնչվող փաստաթղթեր
 |
(14.32 Կբ)
|
Առաջարկի հասցեն քրտեզի վրա
Առաջարկի հասցեն VCJG+3Q Ազնվաձոր, Հայաստան
Առաջարկը հաղթող է ճանաչվել
Ձեր կարծիք կարևոր է
 | ԳԵՎՈՐԳ ՊԱՊՅԱՆ 3 ամիս առաջ |
Այո շատ կարեվոր հարցեք բարձրացրել ,էլ ինչ մանկապարտեզ առանց խաղահրապարակ մանավանտ ,որ դա ծառայում է նաև որպես ընդանուր խաղահրապարակ գյուղի համար... |
Պատասխանել |