17.04.24
✅ՀԱՋՈՂՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
|
«Վորլդ Վիժն» կազմակերպության և Փամբակի համայնքապետարանի համագործակցութան շրջանակներում 2023 թվականի տարեվերջին Ազնվաձոր բնակավայրի բնակիչ Հայկ Մովսիսյանի ընտանիքին տրամադրված ջերմոցը սկսել է տալ ցանկալի արդյունքը: Ընտանիքը երկրորդ փուլով տեղադրել է լոլիկի և վարունգի սածիլներ, առաջին փուլի արդյունքում խնայած եկամտով անցել կաթիլային ոռոգման: Այս պահին ընտանիքի համար ջերմոցը ծառայում է որպես կայուն եկամտի աղբյուր, հնարավորություն է ընձեռնել հաղթահարել ծառացած կյանքի դժվարին իրավիճակը և հասնել տնտեսական կայունացման:
|
|
16.04.24
Փամբակ համայնքում մեկնարկել է հերթական ծրագիրը` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների շրջանում գյուղատնտեսության զարգացման ոլորտում
|
Ապրիլի 13-ին «Շեն» ԲՀԿ-ի «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրությամբ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի շրջանակներում Փամբակ համայնքի Բազում, Ազնվաձոր, Լեռնապատ, Արջուտ և Մարգահովիտ բնակաայրերում ապաստանած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 33 ընտանիքի տրամադրվեց 3150կգ կարտոֆիլի «Արիզոնա» սերմ։ Ծրագրի նպատակն է շահառու ընտանիքների շրջանում նպաստել ինքնազբաղվածության ձևերի զարգացման միջոցով տնտեսական կայունացմանը` գյուղատնտեսության ոլորտում։ Ծրագիրն իրականացվել է Փամբակի համայնքապետարանի և «Շեն» ԲՀԿ-ի հերթական համագործակցության արդյունքում։
|
|
16.04.24
Փամբակ համայնքում ընթանում է հերթական ծրագիրը` գյուղատնտեսության զարգացման ոլորտում
|
Ապրիլի 16-ին «Շեն» ԲՀԿ-ի «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրությամբ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի շրջանակներում Բազում բնակավայրի 17 բնակչի տրամադրվեց գարնանացան գարի՝ շուրջ 3740կգ: Ծրագրի նպատակն է համայնքի բնակիչների շրջանում նպաստել գյուղատնտեսության զարգացմանը և շահառու ընտանիքների տնտեսական կայունացմանը:
|
|
15.04.24
Մեկնարկել է «Զարդանախշերի երկխոսություն» ծրագիրը
|
Ապրիլի 13-ին Փամբակ համայնքի Բազում բնակավայրի մշակույթի տանը մեկնարկեց Փամբակ համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի /ԿԵԽՄ-ի/ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Զարդանախշերի երկխոսություն» ծրագրի գորգագործության դասընթացը:Համայնքի մշակութային կյանքի զարգացման համար այս կարևոր օրը ներկա էին ԿԵԽՄ կազմը, դասընթացի մասնակիցները, այլ հետաքրքված անձինք:Մասնակիցներին ողջունելուց հետո ներկաները բարի երթ և հաջող ընթացք մաղթեցին ծրագրին, որին էլ հաջորդեց առաջին դասը:Գորգագործ-դասընթացավար Աստղիկ Ամիրջանյանը կարևորեց նախաձեռնությունը և կոչ արեց խմբերը համալրել նոր մասնակիցներով:Ձևավորված երկու խմբերը իրար հաջորդելով կաշխատեն յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ:Մասնակիցների ...
Մանրամասն |
|
10.04.24
Ոռոգման գծի խողովակաշարի վերանորոգում՝ Բազում բնակավայրում
|
Փամբակ համայնքի Բազում բնակավայրում «Շեն» Բարեգործական հիմնադրամի և Փամբակի Համայնքապետարանի համաֆինանսավորմամբ շարունակվում են իրականացվել ոռոգման գծի խողովակաշարի ավելի քան երկու տասնամյակ մասնակի օգտագորվող և վթարված հատվածների վերանորոգման աշխատանքները։ Այս պահին ընթանում են խողովակաշարի խցանված հատվածների մաքրման աշխատանքներ։
|
|
09.04.24
🌳Փամբակ համայնքում պտղատու այգիների տնկման ծրագիրը Վահագնի բնակավայրում է
|
Փամբակի համայնքապետարանի և «Աստղիկ» ԲՀԿ-ի համագործակցության շրջանակներում Little Bridge Schweiz հիմնադրամի հովանավորությամբ երկրորդ պտղատու այգին այս անգամ տնկվեց Վահագնի բնակավայրում։ Ծրագիրն իրականացվել է շահառու դառնալու ցանկություն հայտնած 13 ընտանիքի համար։ Ծրագրով տրամադրվել են խնձորի, սալորի, կեռասի, տանձի, սերկևիլի, ծիրանի, դեղձի և գաճաճ ընկույզի տնկիներ։ Շահառու ընտանիքներին տրամադրվել է նեղ մասնագիտական խորհրդատվություն` տնկիների մշակման և պահպանման ուղղությամբ։ 2-3 տարի անց շահառու ընտանիքները կստանան իրենց առաջին բերքը:
|
|
09.04.24
Փամբակ համայնքում շարունակում են ընթանալ համայնքի վարչական շրջանների բարեկարգման աշխատանքները
|
Մասնավորապես, այս պահին ավարտված են Փամբակ բնակավայրի 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, դպրոց և կայարան տանող ճանապարհահատվածների ավազադրման Մարգահովիտ բնակավայրի խմելու ջրի խողովակների փոխարինման, սելավատարերի մաքրման Վահագնի բնակավայրի ներհամայնքային փողոցների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքները։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |