Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 0612-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, Համեստ Լևոնի Խառատյանի (ծնված  17․08․1945թ) դիմումը, «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը,  չափագրման համաձայնությունը, 2025F4KNWW մուտքագրման տեղեկանքը, գույքի նկատմամբ կազմված տեխնիկական անձնագիրը, ըստ օրենքի ժառանգոթւյան իրավունքի վկայագրերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ  ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում

 

1.     Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ 13-րդ փողոց, 4-րդ փակուղի 1 բնակելի տուն հասցեում գտնվող 06-070-0094-0014 կադաստրային ծածկագրով 0,11030 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա շենք շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի

2. Վերականգնել և օրենքի ուժով Համեստ Լևոնի Խառատյանի սեփականության իրավունքը 06-070-0094-0014 կադաստրային ծածկագրով 0,11030 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա մինչև 2001թ-ը կառուցված  130,7 ք/մ մակերեսով շենք շինությունների նկառմամբ։

3․Հողամասի վրա առկա է 2001թ-ից ինքնակամ կառուցված՝ ընդհանուր 5,6 ք/մ մակերեսով բնակելի տուն, որի օրինականացումը կկատարվի հետագայում օրենքով սահմանված կարգով։

4.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                            Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

10 հունիսի 2025
գ. Փամբակ