 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Փամբակ, +374 98393131, info@pambak.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 0618-Ա
ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 76-րդ, 77-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Փամբակ համայնքի հողամասը վարձակալության տրամադրելու մասին 25 Փետրվար 2025 թվականի թիվ 2 արձանագրությունը՝ որոշում եմ
1.Փամբակ համայնքում «25» Փետրվար 2025 թվականին անցկացված վարձակալության մրցույթում հաղթող Գրիգոր Սուրենի Աբազյանին վարձակալությամբ 25 տարի ժամկետով տրամադրել լոտ 1. 06-041-0201-0088 ծածկագրով 0,61234 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողամաս, մրցույթում առաջարկված առավելագույն գնով՝ տարեկան 10500 ՀՀ դրամով։
2. Գրիգոր Սուրենի Աբազյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը իրականացնել Գրիգոր Սուրենի Աբազյանի միջոցների հաշվին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
12 հունիսի 2025
գ. Փամբակ