Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 0619-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով,  հաշվի առնելով Ռաֆիկ Սուրենի Օհանյանի  (ծնված՝ 02021948թ.) դիմումը,  «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁկողմից կազմված հողամասի հատակագիծը, 26051989թ-ին կազմված տեխնիկական անձնագիրը,  որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինությունները  կառուցված չեն և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ

1.Հաստատել Փամբակ համայնքի Վահագնի 7-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2 բնակելի տուն հասցեում  գտնվող 06-103-0016-0006 կադաստրային ծածկագրով 0,1265 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի  ճշտված և հողամասի վրա առկա շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁկողմից կազմված հողամասի  նոր հատակագծի:

2.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Ռաֆիկ Սուրենի Օհանյանի  (ծնված՝ 02021948թ.)սեփականության իրավունքը 06-103-0016-0006  կադաստրային ծածկագրով 0,1265   հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա գտնվող  մինչև 2001թ-ը կառուցված 81.9 ք/մ ընդհանուր մակերեսով  բնակելի տան և oժանդակ շինությունների նկատմամբ։

3․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 16 ապրիլի 2025թվականի N 0466-Ա որոշումը։

4.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                            Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

12 հունիսի 2025
գ. Փամբակ