16.05.25
Հանդիպում խնամակալ և խնամատար ընտանիքների հետ՝ Ընտանիքի օրվա կապակցությամբ
|
Փամբակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սամվել Անանյանը հյուրընկալել է համայնքի խնամատար և խնամակալ 5 ընտանիքի։Իր խոսքում համայնքի ղեկավարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկաներին` ցուցաբերած հոգատարության և անձնվիրության համար։-Հայաստանի Հանրապետությունում ընտանիքը պետության հոգածության և պաշտպանության ներքո է, իսկ պետության կարևորագույն առաքելությունը յուրաքանչյուր երեխայի համար արճանապատիվ ընտանեկան միջավայր ստեղծելն է։Բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում։Լիահույս եմ, որ Դուք Ձեր խնամքի տակ գտնվող երեխաների համար լինելու եք լավագույն օրինակը, իսկ ձեր դաստիարակությունն ստացած երեխան` արժանապատիվ քաղաքացի իր ընտանիքի, երկրի և ժողովրդի ...
Մանրամասն |
|
16.05.25
Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում
|
Ս/թ մայիսի 15-ին Փամբակի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրենի և փորձագետ մասնագետների հետ: Վերջիններս ներկայացրեցին «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրը, որը նպատակ ունի գնահատել կլիմայական ռիսկերը համայնքի բոլոր բնակավայրերում: Ծրագրի շրջանակներում համապատասխան փորձագետների և համայնքապետարանի կողմից նշանակված լիազորված անձի կողմից առաջիկայում կիրականացվեն այցեր դեպի բոլոր բնակավայրեր՝ տեղում առկա ռիսկերը գնահատելու, դրանց նվազեցմանն ու հարմարվողականությանն ուղղված մեթոդաբանություն մշակելու նպատակով:
|
|
16.05.25
Մեկնարկել է «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցություն» ծրագիրը
|
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից մեկնարկել է «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցություն» ծրագիրը, որն իրականացվում է Ճապոնյայի կառավարության ֆինանսավորմամբ:Ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից ընտրվել են ՀՀ խոշորացված համայնքներում գործող թվով 10 Կանանց և Երիտասարդների խորհրդակցական մարմիններ, որոնց գործառույթը պետք է լիներ համայնքների տարբեր բնակավայրերում իրականացնել վերականգնման շրջափուլեր՝ փախստականների և ընդունող համայնքների բնակիչների մասնակցությամբ:Ծրագիրը նպատակ ունի արձագանքել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների էական կարիքներին՝ աջակցելով նրանց սոցիալական ...
Մանրամասն |
|
08.05.25
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը հյուրընկալել է Նաթիա Նացվլիշվիլիին, Աննա Գյուրջյանին և Հարություն Գևորգյանին
|
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը մայիսի 7-ին Վահագնի և Դեբեդ բնակավայրերում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Աննա Գյուրջյանին և EU 4LEAD ծրագրի ղեկավար Հարություն Գևորգյանին։Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Վահագնի բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանը, Դեբեդ բնակավայրի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը:Առաջին այցը տեղի է ունեցել Վահագնի բնակավայրում գործող ալրաղացի տարածք: Ծրագիրն իրականացվել է «Լոռվա Ձոր» ՏԱԽ-ի, Վահագնի հիմնադրամի և Փամբակի համայնքապետարանի համագործակցության արդյունքում։Հաջորդ այցը Դեբեդ բնակավայրում գտնվող ծրագրի շահառու Նարինե Ոսկանյանի ...
Մանրամասն |
|
06.05.25
Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրում իր դռները բացեց «Քո կողքին» վերականգնողական-ուսումնական կենտրոնը
|
Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված «Քո կողքին» վերականգնողական-ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, մարզպետարանի և Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ, «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ, հոլանդացի, շվեյցարացի, ամերիկահայ գործընկերներ, բարերարներ, հյուրեր:Ծրագիրն իրականացվել է «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի @Little Star Charitable Fund նախաձեռնությամբ և հոլանդացի, շվեյցարացի, ամերիկահայ մի խումբ գործընկերների, ...
Մանրամասն |
|
06.05.25
Կայացավ Փամբակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողվի արտահերթ ընդլայնված նիստը
|
Նիստին հրավիրված են եղել ներկայացուցիչներ՝ Լոռու մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունից, ՄՍԾ Վանաձորի տարածքային կենտրոնից, «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ից, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնից, Արջուտ բնակավայրի միջնակարգ դպրոցից, Արջուտ վարչական շրջանից: Նիստի ժամանակ իրականացվել է խնդրահարույց բաց սոցիալական դեպքերի վարման գործընթացի մշտադիտարկում՝ երեխաների խնամքից և դաստիարակությունից խուսափելու, ենթադրյալ անտեսման հիմքերով: Երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը շարունակում է մնալ Խնամակալության և հոգաբարձության մարմնի օրակարգում:
|
|
30.04.25
Համայնքի բյուջե կատարվող վճարումները՝ POS-տերմինալների միջոցով
|
Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ներդրվել է համայնքի բյուջե կատարվելիք տարատեսակ վճարումները POS տերմինալների միջոցով գանձելու, մանկապարտեզներ հաճախող երեխաների համար կատարվելիք վճարումները առցանց եղանակով՝ QR կոդերի կամ անհատական ծածկագրերի միջոցով կազմակերպելու գործիքակազմը: Այն հնարավորություն է տալիս տեղական հարկերի, տուրքերի, վճարների գանձումն իրականացնել անկանխիկ եղանակով՝ մատուցվող ծառայությունը դարձնելով առավել արդյունավետ և դյուրին: Ուստի խնայե՛ք ձեր ժամանակը, կատարե՛ք ձեր վճարումներն անկանխիկ եղանակով՝ զերծ մնալով այլ եղանակներով կատարվելիք վճարումների դեպքում գանձվող զգալի միջնորդավճարներից։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |