20.01.25
Բազում բնակավայրում հիմնվել է առաջին սառնարանային տնտեսությունը
|
Փամբակ համայնքի Բազում բնակավայրում շահագործման է հանձնվում «Շեն» Բարեգործական Հիմնադրամի և «Բազում վիտամիններ» Գյուղատնտեսական կոպերատիվի համաֆինանսավորմամբ հիմնված սառնարանային տնտեսությունը։ Այսուհետ բնակիչները հնարավորություն կունենան պահեստավորել տարվա ընթացքում ստացված բերքը` խուսափելով կորստի վտանգից։ Սառնարանային տնտեսությունը ծառայելու է ինչպես Բազում, այնպես էլ հարակից մյուս բնակավայրերին։
|
|
17.01.25
Փամբակ համայնքի ԽՀՄ-ն շարունակում է այցելություններ ունենալ համայնքի ուսումնական հաստատություններ
|
Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում անչափահասների նկատմամբ բռնության թվի աճով` Փամբակ համայնքի Խնամակալության և Հոգաբարձության մարմինը միջգերատեսչական սոցիալական համագործակցության շրջանակներում շարունակում է այցելել համայնքում գործող ուսումնական հաստատություններ:Այցելությունների նպատակն է հաստատությունների ղեկավար անձնակազմերի հետ նախանշել անչափահասների կամ վերջիններիս ընտանիքների կողմից կասկածելի վարքագծի, մանկավարժական բարձիթողության, պարտադիր կրթությունից դուրս մնալու, հոգեբանական և հուզական բարդույթների և այլ անհանգստացնող խնդիրների առկայության դեպքում ԽՀՄ-ին տրամադրվող տեղեկատվության փոխանցման և արագ արձագանքման եղանակները`ԽՀՄ-ի կողմից անչափահասների նկատմամբ բռնության և վերջիններիս ...
Մանրամասն |
|
16.01.25
Ներկայացվում է ԱՄՆ ՄԶԳ էներգետիկ անվտանգույթան ծրագիրը
|
Բնակիչները, որպես էներգիայի հիմնական սպառող, կենսական դեր են խաղում էներգիայի աղբյուրների արդյունավետ սպառման գործում։ Հատկապես ձմռան ամիսներին, երբ աճում է էներգակիրներից կախվածությունը և առնչվող ծախսը, վարքագծային փոփոխությունների միջոցով առավել էներգաարդյունավետ դառնալով, բնակիչները կարող են նվազեցնել էներգիայի կորուստները և գումար տնտեսել։ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, մշակել է էներգաարդյունավետության բարձրացմանն ու էներգախնայողությանը նպաստող «Քո էներգիտարանը» խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնել տնային տնտեսությունների էներգաարդյունավետությունը, ջերմային հարմարավետությունը ...
Մանրամասն |
|
16.01.25
Փամբակի համայնքապետարանը հյուրընկալել է Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի Լոռու ներկայացուցչությանը
|
Այսօր՝ հունվարի 16-ին, Փամբակի համայնքապետարանում հյուրընկալվել էին Հայաստանի զարգացման և ներդրւմների կորպորացիայի Լոռու ներկայացուցչության ղեկավար Արմեն Թումանյանը, վարկային բաժնի ղեկավար Տիգրան Խաչատրյանը, ֆինանսավարկային վարչության ղեկավար Արթուր Ղալեչյանը:Հանդիպմանը ներկա են գտնվել Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:Բանախոսների կողմից ներկայացվել են ՀՀ համայնքներում սպանդանոցների հիմնման և գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերը, նախանշվել հնարավոր համագործակցության ուղությունները:Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի տոկոսադրույքը կազմում է 9%,ՀՀ կառավարության սուբսիդավորման արդյունքում սոցիալական աջակցություն ...
Մանրամասն |
|
16.01.25
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր հանդիպումներ է ունեցել Փամբակ համայնքի Ձորագյուղ և Վահագնի բնակավայրերի բնակիչների հետ, նրանց հետ քննարկել առկա խնդիրների լուծման առաջնահերթությունները
|
Հունվարի 14֊ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, տեղակալ Գոռ Ասրյանի, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Փամբակ համայնքի Ձորագյուղ և Վահագնի բնակավայրեր, հանդիպումներ ունեցել բնակիչների հետ:Մարզի ղեկավարի՝ նման ձևաչափով հանդիպումները բնակավայրերում նպատակ ունեն տեղում հաղորդակից դառնալու համայնքային խնիրներին, զրուցելու բնակիչների հետ, նրանց հետ քննարկելու խնդիրների լուծման առաջնահերթությունները: Ձորագյուղ բնակավայրում անցկացված հանդիպման ընթացքում մարզպետ Արամ Ղազարյանը բնակիչներին տեղեկացրել է, որ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով Ձորագյուղում նախատեսվում է իրականացնել միջին ճնշման գազատարի մետաղական խողովակներով ...
Մանրամասն |
|
10.01.25
Մեկնարկում են մասնակցային բյուջետավորման ծանոթացման համայնքային հանդիպումները
|
Հարգելի բնակիչներ,սիրով տեղեկացնում ենք, որ այսուհետ կարող եք ներկայացնել համայնքին առնչվող ձեր ծրագրերը, որոնք կքննարկվեն, բնակչության քվեարկությամբ կընտրվեն և կիրականացվեն համայնքապետարանի կողմից։ՀՀ կառավարությունը հաստատել է մասնակցային ընթացակարգերով համայնքներում բնակչության անմիջական մասնակցությամբ բյուջետային ծրագրերի գծով առաջարկների ներկայացման, քննարկման և ուղղակի քվեարկության միջոցով ընտրության գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները և սուբվենցիայի հատկացման ընթացակարգերը։Ծրագրերը պետք է վերաբերեն համայնքի տնտեսական զարգացմանը, շրջակա միջավայրին, կոմունալ ծառայություններին, մշակույթին և սպորտին, կրթությանը, ենթակառուցվածքներին, առողջապահությանը և այլ ոլորտների։Ծրագրերի ...
Մանրամասն |
|
08.01.25
ℹ Մեկնարկել է ձմեռային առաջին զորակոչը
|
ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին Փամբակ համայնքից առաջին նորակոչիկերը:Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի մայր եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ տեր Տաճատ քահանա Բարսեղյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Սարգիս Վահրադյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, մարզպետի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |