Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ Օրենքով (21.06.2014թ.ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված կարգավորումներով՝ 2023թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի վարչական շենքում տեղի կունենա «ԱՍՍԱԹ» ՍՊ Ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի (Կենտրոնական տեղամաս) ժամկետի երկարաձգման, բացահանքի և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման գործընթացների իրականացման(այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության) վերաբերյալ հանրային քննարկումները:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Փամբակի համայնքի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Լոռու մարզ, գ. Փամբակ, հեռ. +374 98393131, էլ. հասցե՝ info@pambak.am), և համայնքի https://pambak.am կայքէջում, Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, ինչպես նաև «ԱՍՍԱԹ» ՍՊ ընկերությունում (հեռ. +374 94104999, էլ. հասցե՝ assatmining@gmail.com):
Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել սույն ծանուցման հրապարակման օրվանից հաշված 18 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես բանավոր՝ լսումների ընթացքում, այնպես էլ գրավոր՝ այն հասցեագրելով Փամբակի համայնքապետարանի կամ Ընկերության պաշտոնական էլ. հասցեներին: