Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով,հիմք ընդունելով քաղաքացիներ Գուժ Գագիկի Խաչատրյանի, Սարգիս Լենդրուշի Բոջուկյանի և Արմեն Աշոտի Անտինյանի դիմումները, վերջիններիս բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի վկայականները՝ N 10032022-06-0011, N 22032022-06-0017 և 18032022-06-0026, բնակելի տարածքի նվիրատվության պայմանագրերը․ կնքված 29․04․2024թ-ին․ որոշում եմ․
1․ Տարանջատել Փամբակ համայնք գյուղ Մարգահովիտ 06-070-0074-0019 կադաստրային ծածկագրով 0,079000 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ համաձայն «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված տարանջատման հատակագծերի:
ա) առանձնացվող հատված 1-ին 0,03097 հա
բ) առանձնացվող հատված 2-րդ 0,04043 հա
գ) առանձնացվող հատված 3-րդ 0.0249 հա
2. Տարանջատումից առաջացած 0․03097 հա բնակելի կառուցապատման հողամասի և ընդհանուր օգտագործման 0,0173 հա հողամասի նկատմամբ ճանաչել Սարգիս Լենդրուշի Բոջուկյանի բաժնային սեփականության իրավունքը։
3․ Տարանջատումից առաջացած 0․04043 հա բնակելի կառուցապատման հողամասի և ընդհանուր օգտագործման 0,0173 հա հողամասի նկատմամբ ճանաչել Արմեն Աշոտի Անտինյանի և Աշոտ Արմենի Անտինյանի բաժնային սեփականության իրավունքը։
4․ Տարանջատումից առաջացած 0․0249 հա բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել Գագիկ Անուշավանի Խաչատրյանի, Լեյլի Արամայիսի Սարգսյանի, Գոռ Գագիկի Խաչատրյանի, Գուժ Գագիկի Խաչատրյանի և Անի Գագիկի Խաչատրյանի բաժնային սեփականության իրավունքը։
5. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: