Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով ,«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Սերգեյ Խաչիկի Պապիկյանի (ծնված 23/12/1959թ․) լիազորված անձ Անահիտ Խաչիկի Պապիկյանի (ծնված 28/08/1955թ․) դիմումը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Հաստատել Փամբակ համայնք, գյուղ Արջուտ, 29-րդ փողոց, 10/1 բնակելի տուն հասցեում գտնվող 06-019-0051-0006 կադաստրային ծածկագրով 0,181947 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի, հողամասի վրա առկա շինությունների չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Սերգեյ Խաչիկի Պապիկյանի (ծնված 23/12/1959թ․) սեփականության իրավունքը 06-019-0051-0006 կադաստրային ծածկագրով 0,181947 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա գտնվող մինչև 2001թ-ը կառուցված 273.87 ք/մ ընդհանուր մակերեսով բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը։
3.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: