Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2024,Դեկտեմբեր 16 - 2025,Հունվար 21

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.12.24 Մեկնարկել է Կոնգրեսի 2025 թվականի նստաշրջաններին երիտասարդ պատվիրակի ներգրավման գոծընթացը
Հարգելի բնակիչներ, հայտնում ենք ձեզ, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը (Կոնգրես), 2014 թվականից իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար: Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված ակտիվ երիտասարդներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետ հայտնել, փաստաթղթեր մշակել և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների հետ։Առցանց լրացվող և փոխանցվող դիմումներն ... Մանրամասն
16.12.24 Պարգևատրվել են ֆուտզալի մրցաշարերում առաջին տեղը գրաված թիմերը
Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը Լոռու մարզպետի պատվոգրեր է հանձնել Լեռնապատի միջնակարգ դպրոցի հավաքական թիմին՝ Լոռու մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների միջև 2024թ.-ին անցկացված ֆուտզալի մրցաշարի M-14 տարիքային խմբում առաջին տեղը գրավելու և Արևաշողի միջնակարգ դպրոցի հավաքական թիմին՝ Լոռու մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների միջև անցկացված «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ - 2024» ֆուտզալի մրցաշարում առաջին տեղը գրավելու համար և համար: Մրցաշարերը կազմակերպվել են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ:Գոռ Ասրյանն իր և մարզի ղեկավարի անունից շնորհավորել է աշակերտներին, նրանց մարզիչներին և դպրոցների անձնակազմերին՝ մարզական հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր նվաճումներ:Թիմերին, ... Մանրամասն
16.12.24 Արջուտ բնակավայրում գործող ձյուդոյի խմբակի հերթական հաղթանակը փակ առաջնությունում
🤼‍♂️Սույն թվականի դեկտեմբերի 1-ին «Ձյուդոյի Ակադեմիայի» կողմից անցկացված ձյուդոյի փակ առաջնությունում Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի մարզիկները հերթական անգամ նվաճեցին հաղթական հորիզոնականները:
🥇Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը շնորհավորել է վերջիններիս ցուցաբերած լավագույն արդյունքի համար՝ մաղթելով տոկունություն և նորանոր նվաճումներ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Փամբակ համայնքի անունը պատվով հնչեցնելու համար:
Ձյուդոյի խմբակն Արջուտ բնակավայրում գործում է 2023 թվականինց:
Այս պահին խմբակ հաճախում են 16 երեխաներ և պատանիներ:
09.12.24 Քննարկվել են Լոռու մարզում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները
Մարզպետ Արամ Ղազարյանը դեկտեմբերի 8-ին Դեբեդի վարչական շենքում հանդիպում է ունեցել նաև «Մանթաշյանց» գործարարների միության անդամների, մի խումբ գործարարների հետ, նրանց հետ քննարկել Լոռու մարզում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:Հանդիպմանը ներկա է եղել նաև Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը:Ա. Ղազարյանը նշել է, որ, որպես մարզի ղեկավար, պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերելու մարզում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում, ձևավորելու ներդրումային բարենապաստ միջավայր, աջակցելու անհրաժեշտ բոլոր գոծընթացների՝ օպերատիվ կազմակերպման հարցում:Մարզպետը նշել է, որ ՀՀ կառավարության միջոցներով և պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով ենթակառուցվածքների ... Մանրամասն
09.12.24 Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի վարչական տարածքում կառուցվում է «Նուրի» ռեզորթ Լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայրը
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի ուղեկցությամբ այսօր ներկա է գտնվել Դեբեդի վարչական տարածքում կառուցվող Լեռնային բազմաֆունկցիոնալ հանգստավայրի կառուցման հիմնարկեքի արարողությանը։«Նուրի» ռիզորթ հանգստավայրի համահիմնադիրներն են «ONE WAY TOUR» ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանը և GG տրանսպորտային ծառայությունների մատուցման հարթակի համահիմնադիր Արտաշես Թովմասյանը։Մարզպետ Արամ Ղազարյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել ծրագրի նախաձեռնության համար և նշել, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերելու մարզի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին։ Մարզի ղեկավարն իր խոսքում նաև նշել է, որ նման ծրագրերի իրականացումը ... Մանրամասն
09.12.24 Հարգանքի տուրք՝ Երկրաշարժի զոհերի հիշատակին
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյան դեկտեմբերի 7-ին համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել ավերիչ երկրաշարժի հետևանքով Լեռնապատ բնակավայրի զոհերի հիշատակին։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին միայն Լեռնապատ բնակավայրի միջնակարգ դպրոցում զոհվեց 31 աշակերտ և 2 ուսուցիչ։ Զոհերի ընդհանուր թիվը հատեց մի քանի տասնյակը։
Ավերիչ երկրաշարժի արդյունքում բնակավայրն ունեցավ ինչպես մարդկային, այնպես էլ բնակֆոնդի ահռելի կորուստներ, ինչի վերականգնումը մինչ օրս հանդիսանում է պետության առաջնային խնդիրը։
1998 թվականին բնակավայրում Շավարշ Հակոբջանյանի հովանավորությամբ կառուցվեց անմեղ զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշակոթողը։
29.11.24 Բիովառելիքի աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին
Փամբակի համայնքապետարանի` ի դեմս համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի, և «Առդա» բարեգործական հիմնադրամի` ի դեմս գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի հերթական համագործակցության արդյունքում մեկնարկել է բիովառելիքի աջակցության ծրագրի առաջին փուլը։
 
Այս փուլում աջակցություն տրամադրվել է Փամբակ համայնքում ապաստանած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42 ընտանիքի` յուրաքանչյուրին 1 տոննա ծավալով։
Ծրագիրն առաջիկայում նախատեսվում է շարունակել Փամբակ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների շրջանում։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
32
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․10.2024 թվական
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.09.2024 թ.
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 07.08.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 10.07.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 20․06.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 16․05․2024թ․
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.04.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21.03.2024
Փամբակ համայնքի ղեկավարի 2023 թվականի ընթացքում կա
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․02.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 05.12.2023թ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․11.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 13․10.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.09.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 13 07 2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․06.2023 թվականին
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․05.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21․04.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.04.2023թ.
Փամբակ համայնքի ավագանու նիստ 24․03.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 03.03.2023թ
Փամբակ համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվությ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 27․02.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․02.2023
Ավագանու արտահերթ նիստ 27.01.2023
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Ավագանու արտահերթ նիստ 07.12.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.11.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 15․11.2022
Տեսահոլովակ
Ավագանու նիստ 12.05.2022
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner