ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` գյուղ Փամբակ)
www.pambak.am
+374 98 39 31 31
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Փամբակ բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 24-ին ընդունված «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն։ Փամբակ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են` գ․Ազնվաձոր, գ․Անտառամուտ, գ․Արջուտ, գ․Բազում, գ․Դեբետ, գ․Ձորագետ, գ․ Ձորագյուղ, գ․Եղեգնուտ, գ․Լեռնաջուր, գ․ Լեռնապատ, գ․Մարգահովիտ, գ․Քարաբերդ, գ․Վահագնի, գ․Վահագնաձոր և գ․Փամբակ:
ՀամայնքիկենտրոնէհանդիսանումՓամբակբնակավայրը:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Լոռու մարզի Փամբակ համայնքի Ազնվաձոր գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսային,Լոռու մարզի հարավային մասում`
Բազումի լեռնաշղթայի հարավահայաց լանջին: Գյուղը գտնվում էծովի մակերեվույթից 1650մ բարձրության վրա։ Անտառամուտ գյուղը Լեռնային է գտնվում է ծովի մակերեվույթից 1300 մ բարձրության վրա։ Արջուտ գյուղը գտնվում է ՀՀ հյուսիսային շրջանում` Լոռու մարզում, Վանաձոր քաղաքից հյուսիս-արևմուտք, ունի 3613.02 հա վարչական տարածք, որից գյուղատնտեսական նշանակության հողեր`3254.11 հա, բնակավայրերի հողեր`162.18 հա, արդյունաբերական հողեր` 61,07 հա, էներգետիկայի և տրանսպորտի հողեր` 11.73 հա, հատուկ պահպանության տարածքներ` 5,68 հա, հատուկ նշանակության հողեր` 0.79 հա /դպրոց/, անտառային հողեր` 111.70 հա, ջրային ֆոնդի հողեր` 5,59 հա: Բազում գյուղը գտնվում է Վանաձորից 1 կմհյուսիս-արևմուտք՝ Բազումի լեռների հարավայինլանջերին Դեբեդ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 30կմ հեռավորության վրա` Գյումրի-Բագրատաշեն մայրուղուց 2.5կմ հեռավորության վրա:Համայնքը գտնվում է ծովի մակերեւույթից 980-1080մ բարձրության վրա:
Եղեգնուտ գյուղը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան կողմում, Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում: Հարևան է Վահագնի և Դեբետ գյուղերին: Մոտ է երկաթուղուն և Ալավերդի-Վանաձոր մայրուղուն:
Լեռնապատ գյուղը գտնվում է Լոռու մարզում, Փամբակի լեռնաշղթայի լանջին, Երևան- Վանաձոր մայրուղուց 2 կմ արևմուտք , Վանաձոր-Սպիտակ մայրուղու 8-րդ կմ-ից ձախ` 2կմ հեռու: Համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում մարզկենտրոնին մոտ, հանրապետական նշանակության ավտոճանապարհին մոտ: Հեռավորությունը Վանաձոր քաղաքից ավտոճանապարհով 15կմ է դեպի հյուսիս-արևմուտք: Համայնքի կենտրոնով հոսում է Լեռնաջուր գետը:
Լեռնաջուր գյուղը գտնվում է հանրապետության հյուսիսայինմասում, ծովիմակերևույթից 1650-1730 մբարձրությանվրա, Սանամ-Սյուրիցան և Փամբակ լեռնաշղթաների միջև, Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհից 10 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից 25 կմդեպիհարավ-արևմուտք, սահմանակից է Լեռնապատ համայնքին: Համայնքի միջովհոսում է Լեռնաջուր գետը:
Ձորագետ գյուղը գտնվում է Լոռու մարզի հարավ-արևելյան մասում ,Ձորագետ գետի հովտում: Աշխարհագրական դիրքը լեռնային է: Կլիմանբարեխառնէ` հիմնականում կայուն ձյունածածկով, ամռանը զով, ձմռանը` ցրտաշունչ: Պահպանված անտառներում հանդիպումենլորենի հոնի, ընկուզենիևայլն: Ձորագյուղգյուղ գտնվում է մարզկենտրոն Վանաձորից մոտ 18 կմհյուսիս-արևելք։
Գյուղըտեղակայված է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնմանանկյունում՝ Փամբակի ձախկողմում, ծովի մակերևույթից 1250 մբարձրությանվրա Մարգահովիտ գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1760մ բարձրության վրա, հարավային կողմում բարձրանում է Փամբակի լեռնաշղթան` Թեժլեռ գագաթով, որի լանջերը ծածկված են սաղարթախիտ անտառներով ու ալպյան արոտավայրերով: Փամբակի լեռնաշղթայի Արխաշանի լեռնանցքով անցնում է Մարգահովիտ – Մեղրաձոր – Հրազդան ռազմաբանուկ ավտոխճուղին: Գյուղի հյուսիսային կողմով ձգվում է Գուգարաց լեռնաշղթան: Գյուղի մակերեսը 77.25կմ2 է։
Վահագնաձոր գյուղը գտնվում է Լոռու մարզի հարավ-արևելյան մասում , Փամբակ գետի հովտում: Աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիման բարեխառն է` հիմնականում կայուն ձյունածածկով, ամռանը զով ձմռանը` ցրտաշունչ: Պահպանված անտառներում հանդիպում են լորենի , հոնի, ընկուզենի, կաղնի հացենի և այլն: Վահագնի գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, ծովի մակարդակից գտնվում է 1000-1500 մ բարձրության վրա:
Վահագնի համայնքը գտնվում է մարզկենտրոն` Վանաձորից 21 կմ հյուսիս- արևելք ,Փամբակ գետի վերին հովտում,Վանաձոր– Ալավերդի մայրուղու ձախ կողմում:Համայնքն իր վարչական տարածքով սահմանակից է Ձորագյուղ, Անտռամուտ, Եղեգնուտ, Վահագնաձոր համայնքների վարչական տարածքներին:Համայնքին մոտ գտնվող երկաթուղային կայարաններն են` Վահագնաձոր - 5 կմ և Թումանայն - 7 կմ:
Հարավային կողմով համայնքն իր վարչական տարածքով սահմանակից է նաև պետական ֆոնդի հողերին: Փամբակ գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1249մ բարձրության վրա, համարվում է նախալռնային գոտի։Հարևան համայնքներն են ՝ հյուսիս-արևելքից Վահագնաձոր գյուղը, հարավից Գուգարք բնկավայրը, հարավ-արևմուտքում՝ Քարաբերդ գյուղը։
Հյուսիսից պարուրված ՝ Բազումի լեռնաշղթայով, հարավ-արևելքով՝ Գուգարքի լեռնաշղթայով։ Համայնքով է անցնում Փամբակ գետը իր Գայլաձոր կիրճով Քարաբերդ գյուղը գտնվում է Վանաձոր քաղաքից 5կմ դեպի հյուսիս, բարձր լեռնային գոտում է, գտնվում է ծովի մակերևույթից 1530մ բարձրության վրա:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Համայնքի կլիման չոր ցամաքային է , ցուրտ սակավաձյուն, պարզկա ձմեռներով շոգ չորային ամառներով։ Օդի միջին ջերմաստիճանը ձմռանը տատանվում է -3 աստիճանից մինչև -25 աստիճան՝ ըստ ցելսիուսի, ամռանը՝ +14-ից +30 աստիճան։
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը
և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1)Ազնվաձոր
1.2)Անտառամուտ
1.3)Արջուտ
1.4)Բազում
1․5)Դեբետ
1․6)Եղեգնուտ
1․7)Լեռնապատ
1․8)Լեռնաջուր
1․9)Ձորագետ
1․10)Ձորագյուղ
1․11)Մարգահովիտ
1․12)Վահագնաձոր
1․13)Վահագնի
1․14)Փամբակ
1.1) 20
1.2) 21
1.3) 20
1.4) 18
1.5) 20
1.6) 20
1.7) 20
1.8) 31
1.9) 23
1.10) 25
1.11) 28
1.12) 10
1.13) 18
1.14) 0
525,67քառ.կմ/52567,32հա
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
6406
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Թերի զարգացած գյուղատնտեսություն
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
I.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի (այuուհետ` համայնք) «Փամբակի համայնքապետարանի աշխատակազմ»-ը (այuուհետ` Աշխատակազմ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որի միջոցով համայնքի ղեկավարը և օրենքով ու Փամբակ համայնքի ավագանու (այuուհետ` ավագանի) կանոնակարգով նախատեսված դեպքերում նաև ավագանին կազմակերպում են իրենց գործունեությունը:
2.Աշխատակազմը հանդիսանում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ազնվաձորի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 26.180.791119), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Անտառամուտի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 26.180.782436), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արջուտի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 26.180.777142), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բազումի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 26.180.786263), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբետի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 62.180.865719), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Եղեգնուտի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 62.180.779574), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 62.180.877063), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հալավար համայնքի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 62.180.775017), «ՀՀ Լոռու մարզի Ձորագետավանի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ /գյուղապետարան/» կազմակերպության (գրանցման համար՝ 62.0031, գրանցման ծածկագիր 10033414), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագյուղի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 62.180.882160), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մարգահովիտի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 62.180.793306), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վահագնաձորի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 62.180.964169), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վահագնիի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 62.180.868029), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 62.180.778893) և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարաբերդի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի (գրանցման համար՝ 62.180.954385) իրավահաջորդը:
3.Աշխատակազմն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
4.Աշխատակազմում իրականացվում է համայնքային ծառայություն, որը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով: 5. Աշխատակազմի անվանումն է՝
1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Փամբակի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ,
2) հայերեն կրճատ՝ ՀՀ Լոռու մարզի «Փամբակի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ,
3) ռուսերեն լրիվ՝ Республика АрменияЛорийскийрегион«Аппарат муниципалитета Памбака»муниципальное административное учереждение,
4) ռուսերեն կրճատ՝ РАЛорийскийрегион«Аппарат муниципалитета Памбака» МАУ,
5) անգլերեն լրիվ՝ Lori Region Respublic of Armenia «Staff of Pambak Municipality» community administration office,
6) անգլերեն կրճատ՝ Lori Region RA «Staff of Pambak Municipality» CAO: 6. Աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվներ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
7.Աշխատակազմը անձամբ չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող են գանձվել պետական և տեղական տուրքեր, տեղական վճարներ` oրենքով և(կամ) ավագանու uահմանված չափով և կարգով:
8.Աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաuտանի Հանրապետություն, Լոռու մարզ, Փամբակ գյուղ, 1 փողոց 23, փոստային դասիչ՝ 2041:
9.Աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է համայնքի անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
10.Աշխատակազմը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից (այսուհետ՝ ստորաբաժանումներ):
11.Աշխատակազմի նպատակն ու խնդիրը համայնքի ղեկավարի և ավագանու` Հայաuտանի Հանրապետության oրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպեu նաև քաղաքացիական իրավահարաբերություններին համայնքի (ղեկավարի) մաuնակցության ապահովումն է:
12.Ավագանին և համայնքի ղեկավարն Աշխատակազմի միջոցով համայնքում իրականացնում են օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունները, համակարգում համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների (այuուհետ` համայնքային կազմակերպություններ) գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց համապատասխան տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները:
13.Աշխատակազմի պարտավորությունների համար պատաuխանատվություն կրում է համայնքը:
14.Աշխատակազմն իր ֆինանuական գործառնություններն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
15.Աշխատակազմը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ենթակա է հաշվառման Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:
II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
16.Աշխատակազմի կառավարումն իրականացնում է համայնքի ղեկավարը` oրենքով, այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների uահմաններում` անձանբ և իր տեղակալների միջոցով, որոնք գործում են համայնքի ղեկավարի անունից, համապատասխանաբար համակարգում են Աշխատակազմի ստորաբաժանումների, կազմակերպությունների աշխատանքները և պատասխանատվություն են կրում իրենց համակարգման ոլորտում գործող ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետ կազմակերպման և անհրաժեշտ արդյունքների ապահովման համար:
17. Համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:
18.Համայնքի ղեկավարը`
1) հրավիրում և վարում է ավագանու նիստերը՝ օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով,
2) ավագանու հաստատմանն է ներկայացնում որոշումների նախագծեր՝
ա. համայնքի զարգացման հնգամյա ծրագրի վերաբերյալ,
բ. աշխատակազմի (այդ թվում ստորաբաժանումների) համայնքային կազմակերպությունների կանոնադրությունները,
գ. աշխատակազմի, ինչպես նաև ստորաբաժանումների կառուցվածքների, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ,
դ. համայնքային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ,
ե.համայնքային կազմակերպությունների ղեկավարների նշանակման և ազատման վերաբերյալ: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում՝ առանց համաձայնեցնելու ավագանու հետ,
զ. տեղական հանրաքվե նշանակելու վերաբերյալ, է. համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ,
ը. համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ,
թ. համայնքի սեփականություն համարվող օտարման կամ օգտագործման տրամադրելու վերաբերյալ,
ժ. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ,
ի. համայնքի՝ անվանման և վերանվանման ենթակա փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային կազմակերպությունների վերաբերյալ,
3) իր որոշմամբ հաստատում է համայնքային կազմակերպությունների տնօրենների կողմից ներկայացված՝ իրենց կազմակերպությունների կառուցվածքները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը,
4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում Աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններում, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ,
5) օրենքով նախատեսված դեպքերում շնորհում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության դասային աստիճաններ, զրկում է դասային աստիճաններից,
6) նշանակում և ազատում է աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին,
7) պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարի տեղակալին.
8) համայնքի ղեկավարի բացակայության դեպքում որոշում է տեղակալներից մեկի վրա համայնքի ղեկավարի պարտականությունները դնելու հարցը,
9) հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը,
10) սահմանում է Աշխատակազմի ստորաբաժանումների լիազորությունները և գործառույթները,
11) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ,
12) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը,
13)իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
19.Համայնքի ղեկավարի տեղակալը`
1) համակարգում է Աշխատակազմի ստորաբաժանումների, համայնքային կազմակերպությունների աշխատանքները` համայնքի ղեկավարի կողմից իրեն հանձնարարված բնագավառներում,
2) Աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատաuխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` Աշխատակազմի ստորաբաժանումներին, համայնքային կազմակերպություններին համայնքի ղեկավարի կողմից տրվող կոնկրետ հանձնարարականների կատարման նկատմամբ վերահuկողություն, խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով Աշխատակազմի ստորաբաժանումներին, համայնքային կազմակերպություններին, համայնքային ծառայողներին տալիս է գրավոր և բանավոր հանձնարարականներ և իրականցնում է դրանց կատարման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն,
3) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ և(կամ) իր նախաձեռնությամբ իրականացնում է ավագանու և համայնքի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ,
4) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում Աշխատակազմի ստորաբաժանումների, ինչպես նաև համայնքային կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների մաuնագիտական ուuումնաuիրությունները և աշխատանքների ընթացքի oպերատիվ վերլուծությունը,
5) իր լիազորությունների uահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ,
6) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատաuխան զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքները,
7) պարբերաբար համայնքի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մաuին,
8) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ վերահuկողությունն ու արդյունքների մաuին տեղեկացնում համայնքի ղեկավարին,
9) վարչական մարմնի անունից օրենքով սահմանված կարգով հարուցում և իրականցնում է վարչական վարույթներ, վարչական գործերի քննություն, ընդունում է որոշումներ,
10) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
20.Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը փոխարինում է համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:
21.Համայնքի ղեկավարը կարող է ունենալ խորհրդականներ, oգնականներ, մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է համայնքի ղեկավարը:
22.Համայնքի ղեկավարի խորհրդականը՝
1) համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ՝ կազմում է իր աշխատանքային ծրագիրը,
2) պարբերաբար համայնքի ղեկավարին է ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ,
3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն,
4) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում՝ իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը,
5) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ,
6) կատարում է համայնքի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
23.Համայնքի ղեկավարի օգնականը՝
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում համայնքի ղեկավարին,
2) համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ՝ կազմակերպում է համայնքի ղեկավարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում համայնքի ղեկավարին,
3) կազմակերպում է համայնքի ղեկավարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը,
4) համագործակցելով Աշխատակազմի մասնագետների, ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ համայնքի ղեկավարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր,
5) նախապատրաստում և համայնքի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ,
24.Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը՝
1) համայնքի ղեկավարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է տեղեկատվության միջոցներին,
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ,
3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին և համայնքի ղեկավարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը,
4) կազմակերպում է համայնքի ղեկավարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ,
5) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով,
25.Ավագանին`
1) օրենքով սահմանված հարցերով վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ,
2) որոշում է Աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը,
3) հաuտատում է Աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքացուցակը և աշխատակիցների թվաքանակը,
4) սահմանում է համայնքի ղեկավարի, Աշխատակազմի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը,
5) համայնքի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է համայնքի ղեկավարի տեղակալին,
6) օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին,
7) օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը,
8) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը,
9) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու մասին, սահմանում և (կամ) հաստատում է դրանց վարձավճարների և օտարման գների չափերը և պայմանները, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գները,
10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ:
26.Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է աշխատակազմի քարտուղարը` օրենքով, իրավական այլ ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, մասնավորապես`
1) ապահովում է ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը,
2) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը,
3) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը,
4) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը,
5) ապահովում է ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրատարակումը,
6) կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ,
7) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կազմակերպում վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ` սահմանված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև ավագանու ընդունած՝ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին որոշմամբ.
8) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.
9) ապահովում է ավագանու որոշումների առաքումը համապատասխան մարզպետարան` յոթնօրյա ժամկետում,
10) օրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նշանակում և ազատում է աշխատակազմի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
11) օրենքով, իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ,
12) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և աշխատակազմի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13) Աշխատակազմի քարտուղարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարմանան հնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
27.Աշխատակազմի գլխավոր ֆինանuիuտն Աշխատակազմի ֆինանսատնտե-սագիտական բաժնի պետն է:
28.Գլխավոր ֆինանսիստը՝
1) ղեկավարում է Աշխատակազմի ֆինանuական և հաշվապահական ծառայությունները, գործում է համայնքի ղեկավարի անմիջական հանձնարարականներով և իրականացում է Հայաuտանի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով իր վրա դրված լիազորությունները
2) իր իրավասությունների սահմաններում պատասխանատու է համայնքի բյուջեի նախագծի կազմման, հաշվապահական հաշվառումը վարելու, Աշխատակազմի ֆինանuական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մաuին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
29.Աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համայնքի սեփականությանը փոխանցված և (կամ) համայնքի սեփականությունը համարվող գույքից, որն Աշխատակազմի տիրապետմանը, տնoրինմանը և oգտագործմանը հանձնվում է (ամրացվում է) ավագանու համապատասխան որոշմամբ:Աշխատակազմի գույքը ենթակա է հաշվառման նրա հաշվեկշռում:
30.Աշխատակազմն իրավունք ունի oրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեuված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատաuխան oգտագործելու, տիրապետելու և տնoրինելու իրեն հանձնված գույքը:
IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
31.Աշխատակազմի կառուցվածքում կարող են նախատեսվել միայն «բաժին» տեսակի կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների նվազագույն թվաքանակը սահմանում է պետական լիազորված մարմինը:
32. Համայնքային կազմակերպություններն ունեն կանոնադրություններ, որոնք համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաuտատվում են համայնքի ավագանու կողմից:
V. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
33.Աշխատակազմի բաժիններն ապահովում են համայնքի ղեկավարի լիազորու-թյունների լիարժեք և արդյունավետ իրականացումը` իրենց մասնագիտական ուղղվածությանը համապատախան:
34. Աշխատակազմի բաժինները գխավորում են բաժնի պետերը, որոնք ենթակա և հաշվետու են համայնքի ղեկավարին, համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալներին և աշխատակազմի քարտուղարին:
35.Բաժինների պետերին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժինների աշխատողները:
36. Աշխատակազմի յուրաքանչյուր բաժին անհրաժեշտության դեպքում օժանդակում է մյուս բաժիններին իրենց կանոնադրական լիազորությունները իրականացնելու գործում:
37.Աշխատակազմի բաժինները կարող են ունենալ առանց Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի ձևաթուղթ:
38.Բաժինների պետերը՝
1) կազմակերպում են բաժնի աշխատանքները, իրենց իրավասության շրջանակներում տալիս են հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը,
2) աշխատակազմի քարտուղարին և համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալին ներկայացնում են բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում` բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ,
3) անհրաժեշտության դեպքում` համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալի և (կամ) աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում են համայնքապետարանի և (կամ) այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
4) ստորագրում են իրենց և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը,
5) համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում են իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը,
6) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում են առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում են բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը,
7) կազմակերպում են քաղաքացիների դիմումների, առաջարկությունների, բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալին և աշխատակազմի քարտուղարին,
8) համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալի, աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում են խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը,
9) համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի համապատասխան տեղակալի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում են այլ գործառույթներ,
10) պատասխանատվություն են կրում օրենքների և այլ իրավական ակտերի, սույն կանոնադրության պահանջները, տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորությունները վերազանցելու համար:
VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
39.Աշխատակազմը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատաuխան մարմիններ է ներկայացնում ֆինանuական, հարկային, մաքuային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
40.Աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանuական հաշվետվությունների հավաuտիությունը կարող է ենթարկվել ստուգման, աուդիտի` Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ uահմանած կարգով:
VII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները uահմանվում են oրենքով:
Facebook
Location on Google Maps Pambak
YouTube