Հայ մամուլի օրը նշվում է ամեն տարի (2004 թվականից) հոկտեմբերի 16-ին՝ ի նշանավորումն 1794 թվականի նույն օրը Մադրասում հայ մամուլի առաջնեկի՝ «Ազդարարի» լույսընծայման (հիմնադիր՝ Հարություն քահանա Շմավոնյանը։ Սկզբում տոնը կոչվել է Հայ մամուլի աշխատակցի օր։
Հայաստանի ժուռնալիստների միությունը Հայ մամուլի օրը հայկական լրատվամիջոցներին շնորհում է «Ազդարար» ամենամյա մրցանակը «Լավագույն պարբերական մամուլ», «Լավագույն մարզային մամուլ», «Լավագույն հեռուստաընկերություն», «Լավագույն ռադիոկայան» և «Լավագույն թղթակից» անվանակարգերով։
Խորհրդային տարիներին Հայկական ԽՍՀ-ում մամուլի օրը նշվել է մայիսի 5-ին՝ ի նշանավորումն բոլշևիկյան «Պրավդա» թերթի լույսընծայման։
