ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն
Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրում է գործում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը։ Այն տարածաշրջանային կրթական հանգույց է, որ շնորհիվ բազմաթիվ կրթական ծրագրեր ու հնարավորություններ հասանելի են դառնում գյուղաբնակ երիտասարդների համար։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն իր գործունեությունն սկսել 2018 թվականից։ Այն նորարարական կրթական հաստատություն է, որտեղ երիտասարդներն ուսանում են լեզուներ, ձեռներեցություն, երաժշտություն, արվեստներ, աթլետիկա, ճարտարագիտություն։
Կրթությունը ՍՄԱՐԹ կենտրոնում անվճար է։ Կենտրոնը հագեցած է տեխնոլոգիապես հարուստ լսրաններով․ հիմնադրամն ապահովում է նաև մարզի տարբեր բնակավայրերից կենտրոն հաճախող երեխաների անվճար տեղափոխումը կենտրոն և հետադարձ ուղղությամբ։
Կենտրոնն արտադպրոցական կրթություն է տրամադրում Լոռու մարզի 28 համայնքների գյուղաբնակ երիտասարդության 60 տոկոսին, ովքեր բացի դասերին հաճախելը հնարավորություն ունեն նաև մասնակցելու տարբեր վարպետաց դասերի, միջոցառումների, աշխատարանների։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում դասավանդվող ծրագրերը ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգի մաս են կազմում։ Նպատակն է պատրաստել ՍՄԱՐԹ քաղաքացիներ, որոնք իրենց ներդրումը կունենան շրջակա միջավայրի ու համայնքի զարգացման գործում։
Սերտ համագործակցելով բնակավայրերի դպրոցների հետ՝ ՔՈԱՖ-ն իր կրթական ծրագրերով ձգտում է զարգացնել ուսանողների ստեղծարարությունը, քննադատական մտածողությունը, տաղանդն ու ներուժը։
Կոնտակտային տվյալներ
Հասցե՝ Լոռու մարզ, Փամբակ համայնք, Դեբեդ բնակավայր
Հեռ.՝ +374 10 502076
էլ. փոստ՝ coaf@coaf.org
Կետրոնի առաջարկած ծառայություններին ծանոթանալու համար անցնել հղումով:
ՀԵՔԻԱԹԻ ՏՈՒՆ
«Հեքիաթի տունը» հեքիաթային գողտրիկ անկյուն է Լոռու մարզի Փամբակ բնակավայրում, որտեղ առանձնահատուկ գունագեղությամբ կենդանանում են հազարամյակների խորքից մեզ հասած պատմությունը, մշակույթն ու գաղտնագիտությունը:
«Հեքիաթի տունը» ստեղծվել է 2018 թվականին «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպության կողմից՝ հեքիաթասացության պահպանման և փոխանցման նպատակով: Տունը իր այցելուներին ներկայանում է Լոռու մարզին բնորոշ ավանդական կենցաղով և կոլորիտով՝ ավանդական կենցաղային իրեր, սպասք, ծիսական և թատերական տիկնիկներ, ազգային գորգեր, տարազներ և հայկական ավանդական ձեռագործ նմուշներ։
Այստեղ յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունի ծանաթանալու հայ ժողովրդական բանահյուսական չքնաղագեղ նմուշներին՝ հեքիաթներ, իմաստազրույցներ, ծեսեր և սովորույթներ, որոնց ներկայացումը համեմված է ազգային երգով ու երաժշտությամբ, խաղերով, պարով ու ներկայացումներով:
«Հեքիաթի տանը» հյուրընկալություն գտած անձինք կամ խմբերը ավանդական տիկնիկային թատրոնի բեմադրություններին զուգահեռ կարող են ներկա գտնվել նաև ստվերների թատրոնի ինքնատիպ ներկայացումներին, ինչպես նաև մասնակիցը դառնալ պարբերաբար կազմակերպվող հայկական ավանդական տոների և մշակութային տոնակատարություների թմատիկ միջոցառումներին։
Հասցե՝ Լոռու մարզ, Փամբակ համայնք, Փամբակ բնակավայր, 1 փողոց, 19 տուն
Հեռ.՝ +374 93 311301
էլ. փոստ՝ hasmik.tonatsuyts@gmail.com
«ՔՈ ԿՈՂՔԻՆ - NEXT TO YՕU»
Վերականգնողական - ուսումնական կենտրոն
Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված «Քո կողքին» վերականգնողական-ուսումնական կենտրոնն իր գործունեությունն սկսել է 2025 թվականի մայիսի 6-ից՝ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի «Little Star Charitable Fund»-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև հոլանդացի, շվեյցարացի, ամերիկահայ մի խումբ գործընկերների, կազմակերպությունների և բարերարների աջակցությամբ:
Կենտրոնը գործում է Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրում, սակայն նախատեսված է Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների ու երիտասարդների համար։ Կենտրոնը ստեղծվել է գյուղական բնակավայրում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղական համայնքներում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաները, պատանիներն ու երիտասարդները մեկուսացած են հասարակությունից և կարիք ունեն ձեռք բերելու տարրական հմտություններ, դառնալու հասարակության լիարժեք անդամներ:
«Քո կողքին» վերականգնողական-ուսումնական կենտրոնում հատուկ կարիքներով երեխաներն ու երիտասարդները անցնում են ոչ միայն վերականգնողական թերապիա, այլև ձեռք են բերում մասնագիտական գիտելիքներ և հմտություններ:
Հասցե՝ Լոռու մարզ, Փամբակ համայնք,Վահագնի բնակավայր, 1 փողոց, 51 շենք
Հեռ.՝ +374 093 454535
էլ. փոստ՝ m.anronyan@littlestar.care
Facebook
Location on Google Maps Pambak
YouTube