MOUNTREE ՀՅՈՒՐԱՆՈՑ
«Mounthree» hյուրանոցը գտնվում է Փամբակ համայնքում՝ Քարաբերդ և Փամբակ բնակավայրերի միջև՝ բարձրադիր բլրի վրա։ Այն մարզկենտրոն Վանաձորից ընդամենը 6կմ հեռավորություն ունի։
Բնության հրաշագեղ տեսարանները, ջերմ հյուրընկալությունը և անկրկնելի խոհանոցը ստեղծում են կատարյալ պայմաններ ձեր հանգիստն անմոռանալի դարձնելու համար։
Հյուրանոցն իր այցելուներին տրամադրում է բարձրակարգ սպասարկում, անվճար նախաճաշ, լողավազան, մանկական լողավազան, ջակուզի, ռուսական և ֆիննական շոգեբաղնիքներ, մանկական խաղասենյակ՝ դայակի ծառայությամբ։
Բոլոր համարները պատշգամբով են, որից բացվում են բնության չքնաղ տեսարաններ։
Կոնտակտային տվյալներ
Հասցե՝ ՀՀ լոռու մարզ, Փամբակ համայնք, Փամնբակ բնակավայր, 1 փողոց, 4 շենք
Հեռ.՝ +37460449444
+37444444090
Էլ. փոստ՝ info@mounthree.com
Հյուրանոցի առաջարկած ծառայություններին ծանոթանալու համարանցնել հղումով:
Հասցե՝ Լոռու մարզ, Փամբակ համայնք, Դեբեդ բնակավայր,1-ին փողոց, 31 շենք
Հեռ.՝ +374 93 58 05 05
Էլ. փոստ ՝ visitorcenter@coaf.org
Հյուրանոցի առաջարկած ծառայություններին ծանոթանալու համար անցնել հղումով:
Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոց
«Թուֆենկյան Ավան Ձորագետ» հյուրանոցը գտնվում է Երևանից 160 կմ հյուսիս՝ Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրում։ «Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցի» շինությունը՝ կառուցված բազալտե քարից, հիշեցնում է միջնադարյան ամրոց։
Դեբեդ գետին նայող ընդարձակ բակը կատարյալ վայր է բացօթյա միջոցառումներ և հարսանիքներ անցկացնելու համար։ Հյուրանոցի դիրքը հարմար է ինչպես մոտակա Հաղպատ և Սանահին վանքերն այցելող, հարմարավետ գիշերակաց և համեղ կերակուր փնտրող զբոսաշրջիկների, այնպես էլ լողավազանով և ներդաշնակ մթնոլորտով հանգիստ փնտրող մարդկանց համար։
Հյուրանոցն ունի լոբբի բար և լաունջ զոնա, որտեղ հյուրերը կարող են խաղալ սեղանի խաղեր, գիրք ընթերցել կամ պարզապես վայելել իրենց հանգիստը: Հյուրանոցին կից տեղակայված է նաև հյուրանոցի երկրորդ մասնաշենքը, կանաչ այգին և միջոցառումների համար նախատեսված ՓՈւՌ սրահը։
Հասցե՝ 0010, Լոռու մարզ, Փամբակ համայնք, Ձորագետ բնակավայր
Հեռ.՝ +374 93 947 889
Էլ. փոստ ՝ dzoraget@tufenkyan.am
Facebook
Location on Google Maps Pambak
YouTube