Հայտարարությունների քանակը`
156
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռաիսա Մինասյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/09/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/10/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Լոռումարզի, Փամբակիհամայնքապետարանում 2025թվականիհոկտեմբերի9-ինժ. 11:00-ինտեղիկունենահամայնքայինսեփականություն հանդիսացող տրանսպորտայինմիջոցները աճուրդվաճառք: Օտարվում են․
- Լոտ 1: Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի հաշվեկշռում գտնվող FORD EXPLORER մակնիշի 645 DA 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանվել է 970000 /իննը հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ: Ընդհանուր վիճակի գնահատականը, համաձայն շարժական գույքի գնահատման հաշվետվության, գնահատվում է միջինից ցածր։
- Լոտ 2: Համայնքիսեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Լեռնաջուրբնակավայրիհաշվեկշռումգտնվող VAZ 2121 մակնիշի 693 CN 61 պետհամարանիշիավտոմեքենան /շարժականգույքը/: Մեկնարկայինգինըսահմանվել է 530000 /հինգհարյուրերեսունհազար/ ՀՀդրամ: Ընդհանուր վիճակի գնահատականը, համաձայն շարժական գույքի գնահատման հաշվետվության, գնահատվում է միջինից ցածր։
- Լոտ 3: Համայնքիսեփականությունհանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի հաշվեկշռում գտնվող UAZ մակնիշի 941 CS 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 1640000 /մեկ միլիոն վեց հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ: Ընդհանուր վիճակի գնահատականը, համաձայն շարժական գույքի գնահատման հաշվետվության, գնահատվում է միջինից ցածր։
- Լոտ 4: ՀամայնքիսեփականությունհանդիսացողՓամբակ համայնքի Վահագնիբնակավայրի հաշվեկշռումգտնվող VAZ 2121 մակնիշի 694 CN 61 պետհամարանիշիավտոմեքենան /շարժականգույքը/: Մեկնարկայինգինըսահմանել 440000 /չորսհարյուրքառասունհազար/ ՀՀդրամ: Ընդհանուր վիճակի գնահատականը, համաձայն շարժական գույքի գնահատման հաշվետվության, գնահատվում է միջինից ցածր։
- Լոտ 5: ՀամայնքիսեփականությունհանդիսացողՓամբակհամայնքի Լեռնապատբնակավայրի հաշվեկշռումգտնվող VAZ 2121 մակնիշի 673 CN 61 պետհամարանիշիավտոմեքենան /շարժականգույքը/: Մեկնարկայինգինըսահմանել 465000 /չորսհարյուրվաթսունհինգհազար/ ՀՀդրամ: Ընդհանուր վիճակի գնահատականը, համաձայն շարժական գույքի գնահատման հաշվետվության, գնահատվում է միջինից ցածր։
- Լոտ 6: ՀամայնքիսեփականությունհանդիսացողՓամբակհամայնքի Արջուտբնակավայրի հաշվեկշռում գտնվող Jeep Cherokee մակնիշի 942 CS 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը, AH381491 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր/: Մեկնարկային գինը սահմանել 380000 /երեք հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ: Ընդհանուր վիճակի գնահատականը, համաձայն շարժական գույքի գնահատման հաշվետվության, գնահատվում է միջինից ցածր։
- Լոտ 7: ՀամայնքիսեփականությունհանդիսացողՓամբակհամայնքիԱրջուտ բնակավայրիհաշվեկշռում գտնվող NISSAN PATHFINDER մակնիշի 498 CG 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 2350000 /երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ: Ընդհանուր վիճակի գնահատականը, համաձայն շարժական գույքի գնահատման հաշվետվության, գնահատվում է միջինից ցածր։
- Լոտ 8: Համայնքի սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրիհաշվեկշռում գտնվող VAZ 2121 մակնիշի 765 CA 61 պետհամարանիշի ավտոմեքենան /շարժական գույքը/: Մեկնարկային գինը սահմանել 350000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ: Ընդհանուր վիճակի գնահատականը, համաձայն շարժական գույքի գնահատման հաշվետվության, գնահատվում է միջինից ցածր։
Աճուրդի մասնակցության վճարը 5000 դրամ, նախավճարը՝ մեկնարկային գնի 50 տոկոս, նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոս։
Հայտերի ընդունման վերջին ժամկետը 2025 թվականի հոկտեմբերի 06-ը ժամը 17:00: Մանրամասների համար դիմել, 098731475 կամ 077758863 հեռախոսահամարներով:
|
| | |
|
|
|
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռաիսա Մինասյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
04/09/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
11/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Փամբակհամայնքիավագանու2025թ-ի թիվ 09 հերթականնիստիվերաբերյալ
Համայնքը
|
Միջոցառման անվանումը
|
Օրը
|
Ժամը
|
Անցկացման վայրը
|
Փամբակ
|
Ավագանու հերթական նիստ
|
11.09.2025թ.
|
14:00
|
Փամբակի համայնքապետարան ավագանու նստավայր (գ. Փամբակ, 1 փող. 23)
|
ՕՐԱԿԱՐԳ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 11.09.2025Թ. ՀԵՐԹԱԿԱՆ
ԹԻՎ 09 ՆԻՍՏԻ
«11» Սեպտեմբերի 2025թ. ժամը՝ 14.00
1․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2025թ-ի սեպտեմբերի 11-ի թիվ 09 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
զեկ. Ս. Կոստանդյան
2. Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու մասին։
զեկ. Ս. Կոստանդյան
3․«Ա.Ա.Բ. ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ին օգտակար հանածոներ արդյունահանելու նպատակով վարձակալության իրավունքով հողամաս տրամադրելու մասին:
զեկ. Ա. Օհանյան
4․«Ա.Ա.Բ. ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ին օգտակար հանածոներ արդյունահանելու նպատակով վարձակալության իրավունքով հողամաս տրամադրելու մասին:
զեկ. Ա. Օհանյան
5․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով Գագիկ Ալեքսանդրի Ավագյանին օտարելու մասին։
զեկ. Ա. Օհանյան
6․ Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները, աճուրդի ու մրցույթի պայմանները հաստատելու մասին։
զեկ. Ա. Օհանյան
7․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին:
զեկ. Ս. Կոստանդյան
|
| | |
|
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈւՅԹ՝ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԵՂԵԳՆՈՒՏԻ ՀԵՔԻԱԹ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀՈԱԿ) ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռաիսա Մինասյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
04/09/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
08/10/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-ն հրամանի համաձայն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի «Եղեգնուտի հեքիաթ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՀՈԱԿ) տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
ՀՈԱԿ-ի տնoրենն oրենքներով, համայնքի ղեկավարի, ավագանու որոշումներով, ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ և իրեն վերապահված լիազորությունների uահմաններում ղեկավարում է հաuտատության ընթացիկ գործունեությունը և կրում պատաuխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, ՀՈԱԿ-ի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Տնoրենը`
1) առանց լիազորագրի հանդես է գալիս մանկապարտեզի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում է գործարքներ.
2) նախագահում է մանկապարտեզի մանկավարժական խորհրդի նիստերը.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է մանկապարտեզի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
4) տալիս է մանկապարտեզի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մանկապարտեզի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
6) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
7) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
8) համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի` անցկացնում է դաստիարակների թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական և այլ կադրերի ընտրությունը, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը.
9) վերահսկողություն է իրականացնում մանկապարտեզի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
10) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը.
11) կազմում է մանկապարտեզի հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնում հիմնադրի հաստատմանը.
12) Պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սաների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և ՀՈԱԿ–ի կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:
Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ.
Թափուր պաշտոնների համար աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը կազմում է 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ /ներառյալ վճարվող հարկերը/։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 8-ին ժամը 11:00-ին Փամբակի համայնքապետարանում: Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի սեպտեմբերի 5-23-ը ներառյալ: Դիմել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ամեն օր՝ ժամը 09:00-17:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից, ՀՀ Լոռու մարզ, Փամբակ համայնք, գ․Փամբակ 1 փող․ 23 հասցեով, հեռախոս (+374) 77758863։
1․ Մրցույթին մասնակցելու իրավունք ունի տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի՝
1) բարձրագույն կրթություն.
2) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարող անձը, այն է՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը.
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր)։
2. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
3. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը՝
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ․
2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից․
3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․
4) 65 տարին լրացած քաղաքացիները․
5) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում 4-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են։
4. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Փամբակի համայնքապետարանի աշխատակազմ են ներկայացնում՝
1) դիմում․
2) մեկ լուսանկար՝ 3x4 չափսի․
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին․
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, հավաստագրի՝ բնօրինակները և պատճենները․
6) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
5․ Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
6․ Աշխատակազմը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը՝ հոդվածների (բաժինների, գլուխների, մասերի, կետերի) նշումով, որոնցից կազմված է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Փամբակի համայնքապետարանի աշխատակազմ (ՀՀ Լոռու մարզ, գ․Փամբակ 1 փող․ 23, հեռ․՝հեռ. 077 75-88-63)։
|
| | |
|
|
|
ՄՐՑՈՒՅԹ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԼԵՌՆԱՊԱՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ » ՀՈԱԿ-Ի ՄԵԹՈԴԻՍՏ ՈՒՍ․ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ /0,25 ԴՐՈՒՅՔԱՉԱՓ/ և ԻՐ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՐՋՈՒՏԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ /0.56 ԴՐՈՒՅՔԱՉԱՓ/ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գայանե Բայադյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
19/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Լեռնապատի մանկապարտեզ» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ. 08-Ն հրաման
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Լեռնապատի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ մեթոդիստ ուս․ գծով տնօրենի տեղակալի /0,25 դրույքաչափ/ և իր կազմում գործող Արջուտի այլընտրանքային խմբի դաստիարակի /0.56 դրույքաչափ/ թափուր հաստիքների համար: Մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնին ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձիք: Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմում (Ձև 1), 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ), 3) անձը հաստատող փաստաթուղթ, 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), 5) ինքնակենսագրություն (Ձև 4), 6) մեկ լուսանկար` 3x4 չափի, 7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական, 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։ Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 12։00-ին, Փամբակ համայնքի, գյուղ Լեռնապատ 7-րդ փողոց, 3/2 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-17։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.pambak.am կայքերում: Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր: Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978 Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 77327050 հեռախոսահամարով:
Հասցե` Փամբակ համայնքի, գյուղ Լեռնապատ 7-րդ փողոց, 3/2 /մանկապարտեզի շենք/
Հեռ․՝ +374 77327050
Էլ. փոստ` naira.hakobyan.2331@mail.ru
|
|
| | |
|
|
|
ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիլիթ Անդրիասյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
21/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
12/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՀԱԳՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ N 9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված կարգով 2025 թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ կազմակերպվում է «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի 3-րդ փողոց N 9 հասցեում գտնվող մանկապարտեզի վերանորոգման նախագծային փաստաթղթերի» վերաբերյալ հասարաական քննարկումներ։
Հասարակությունը, շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ Փամբակի համայնքապետարանում, Վահագնաձորի վարչական կենտրոնում, ինչպես նաև Փամբակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի 3-րդ փողոց N 9 հասցեում գտնվող մանկապարտեզի վերանորոգման նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի օգոստոսի 6-ի N 124-Ա հրամանով ստեղծված ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կողմից 2025 թվականի օգոստոսի 18-ին տրված N 215 դրական եզրակացությանը» և դրա վերաբերյալ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.pambak.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (pam-bak@mail.ru) կամ գրավոր ներկայացնել Փամբակի համայնքապետարան:
2025թ սեպտեմբերի 12-ին` ժամը 12:00-ին, Փամբակ համայնքի Վահագնաձորի վարչական կենտրոնում /գ. Վահագնաձոր/ տեղի կունենա հասարակական քննարկում:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել +374-93-01-42-92, +374-77-75-88-63 հեռախոսահամարներով։
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Լիլիթ Անդրիասյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՀԱԳՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ N 60/3 ՀԱՍՑԵՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված կարգով 2025 թվականի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 04-ը ներառյալ կազմակերպվում է «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի 1-ին փողոց N 60/3 հասցեում մանկապարտեզի կառուցման նախագծային փաստաթղթերի» վերաբերյալ հասարաական քննարկումներ։
Հասարակությունը, շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ Փամբակի համայնքապետարանում, Վահագնիի վարչական կենտրոնում, ինչպես նաև Փամբակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի 1-ին փողոց N 60/3 հասցեում մանկապարտեզի կառուցման նախագծային փաստաթղթերն և դրանց վերաբերյալ քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի օգոստոսի 6-ի N 124-Ա հրամանով ստեղծված ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կողմից 2025 թվականի օգոստոսի 8-ին տրված N 206 դրական եզրակացությանը» և դրա վերաբերյալ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 03-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.pambak.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (pam-bak@mail.ru) կամ գրավոր ներկայացնել Փամբակի համայնքապետարան:
2025թ սեպտեմբերի 05-ին` ժամը 12:00-ին, Փամբակ համայնքի Վահագնիի վարչական կենտրոնում /գ. Վահագնի/ տեղի կունենա հասարակական քննարկում:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել +374-77-12-07-86, +374-77-75-88-63 հեռախոսահամարներով։
Փամբակի համայնքապետարան
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռաիսա Մինասյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
19/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Փամբակ համայնքի ավագանու թիվ 08 ատահերթ նիստի վերաբերյալ
Համայնքը
|
Միջոցառման անվանումը
|
Օրը
|
Ժամը
|
Անցկացման վայրը
|
Փամբակ
|
Ավագանու արտահերթ նիստ
|
19.08.2025թ.
|
14:00
|
Փամբակի համայնքապետարան ավագանու նստավայր (գ. Փամբակ, 1 փող. 23)
|
ՕՐԱԿԱՐԳ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025Թ-Ի ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 08 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2025թ-ի օգոստոսի 19-ի թիվ 08 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2024թ-ի դեկտեմբերի 25-ի թիվ 157-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
3. «Սոցիալական Ձեռներեցների դպրոց» ՍՊԸ-ի կրթական ծրագրին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։
4. Փամբակ համայնքի ավագանու 24․06․2025թ-ի թիվ 065-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
5. Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքներով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները, աճուրդի ու մրցույթի պայմանները հաստատելու մասին։
6. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով Մաթևոս Ռոբերտի Բարսեղյանին օտարելու մասին։
7. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով Վլադիկ Հայկի Քոչինյանին օտարելու մասին։
8. Անասնաշենքի կառուցման նպատակով սեփականության իրավունքով Արմեն Կառլենի Մկրտչյանին պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
9. Հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
10. Հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
11. «110/35/10կվ «Ստեփանավան» և «Տաշիր» ենթակայանների 2-րդ սնուցումների ապահովումը նոր կառուցվող 110կվ «Ստեփանավան-2» օդային գծով» նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման աշխատանքներին նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու մասին։
12. Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու մասին։
|
| | |
|
|
|
ՄՐՑՈՒՅԹ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԲԱԶՈՒՄԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ - Ի ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱԶՆՎԱՁՈՐԻ ԱՅԼԸՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ /0.56 դրույքաչափ/ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՄԱՐ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գայանե Բայադյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/08/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/09/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Բազումի մանկապարտեզ» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ. 08-Ն հրաման ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Բազումի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ իր կազմում գործող Ազնվաձորի այլընտրանքային խմբի դաստիարակի /0.56 դրույքաչափ/ թափուր հաստիքի համար:
Մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնին ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձիք:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմում (Ձև 1), 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ), 3) անձը հաստատող փաստաթուղթ, 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), 5) ինքնակենսագրություն (Ձև 4), 6) մեկ լուսանկար` 3x4 չափի, 7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, 8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական, 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 12։00-ին, Փամբակ համայնքի, գյուղ Բազում, 1-ին փողոց, 2/1 շենք հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-17։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.pambak.am կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374(94)019050 հեռախոսահամարով:
Հասցե` Փամբակ համայնքի, գյուղ Բազում, 1-ին փողոց, 2/1 շենք /Բազումի մանկապարտեզի շենք/
Հեռ․՝+374(94) 019050
Էլ. փոստ` bazum.nuh@mail.ru
|
| | |
|
|
|
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Վահագնաձորի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի ( 1,12 դրույքաչափ) և Անտառամուտ բնակավայրի այլընտրանքային խմբի դաստիարակի (0,56) դրույքաչափ թափուր հաստիքի համար
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գայանե Բայադյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
22/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնին ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձը: Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանցառկայությանդեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 12։00-ին, Փամբակ համայնք, գյուղ Վահագնաձոր, 3 փողոց, 9 մանկապարտեզ հասցեում: Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվու մեն 2025 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-17։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել <<Լոռու մարզ>> թերթում և www.pambak.am կայքում: Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978 Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 77 888 438 հեռախոսահամարով:
Հասցե` գյուղ Վահագնաձոր, 3-րդ փողոց, 9 մանկապարտեզ
Հեռ..` 077888438, 098020608
Էլ. փոստ` Rose.paremouzian@mail.ru
|
|
| | |
|
|
|
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Ձորագյուղի Սիրանուշ Հարությունյանի անվան մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի( 1,12 դրույքաչափ) թափուր հաստիքի համար
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գայանե Բայադյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
22/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնին ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձը: Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմում (Ձև 1), 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ), 3) անձը հաստատող փաստաթուղթ, 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), 5) ինքնակենսագրություն (Ձև 4), 6) մեկ լուսանկար`3x4 չափի, 7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելո ւիրավունքը հավաստող փաստաթուղթ, 8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական, 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։ Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 12։00-ին, Փամբակ համայնք, գյուղ Ձորագյուղ 8-րդ փողոց, 4/1 մանկապարտեզ հասցեում: Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-17։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել <<Լոռու մարզ>> թերթում և www.pambak.am կայքում: Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր: Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978 Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 77 038 056 հեռախոսահամարով:
Հասցե`Գյուղ Ձորագյուղ, 8-րդ փողոց, 4/1 մանկապարտեզ
Հեռ..`077038056, 043068363
Էլ. փոստ`kindergartendzoragyugh@gmail.com
|
|
| | |
|
|
|
ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռաիսա Մինասյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
15/07/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
13/08/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀԿառավարության «Հանրայինծանուցմանև քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ (խմբագրված ՀՀ կառավարության 28.12.2023, N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգով 2025 թվականի օգոստոսի13-ին ժամը 11։00-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսումներ (քննարկումներ)։ Հանրային լսումը կազմակերպվում է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրի տարածքներում ստորև բերվող ծայրակետային կոորդինատներով սահմանափակված՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում, օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության նախատեսվող աշխատանքների վերաբերյալ։
1. X=4520782.9197 Y=8459509.1344, 2. X=4521990.6343 Y=8459888.3364
3. X=4522062.7199 Y=8460909.1095, 4. X=4522037.7371 Y=8460907.1894
5. X=4521912.5761 Y=8460812.5684, 6. X=4521785.2231 Y=8460918.2564
7. X=4521707.2335 Y=8461061.1637 , 8. X=4521342.5346 Y=8460857.5328
9. X=4521374.0503 Y=8460813.9816, 10. X=4521344.9678 Y=8460710.7162
11. X=4521566.4049 Y=8460578.2212, 12. X=4521513.1371 Y=8460484.7334
13. X=4521193.8604 Y=8460400.2589, 14. X=4520955.6467 Y=8460225.7404
15. X=4521008.6656 Y=8460191.2160, 16. X=4521015.5781 Y=8460096.2514
17. X=4520938.4131 Y=8460045.5964, 18. X=4521098.1544 Y=8459944.1440
19. X=4521084.1941 Y=8459846.5914, 20. X=4521014.4761 Y=8459817.3934
21. X=4520948.1071 Y=8459824.7104, 22. X=4520752.9494 Y=8459616.6995
ԵՎ
1. X=4523641.2667 Y=8457613.3137 2. X=4523685.0560 Y=8457616.6904
3. X=4523871.7290 Y=8457761.7182 4. X=4523960.2594 Y=8457748.3160
5. X=4522446.0938 Y=8459014.3746 6. X=4521410.1564 Y=8458783.8113
7. X=4521504.8467 Y=8458658.6876
Ձեռնարկող՝ «Զով-Գուժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։
Նախատեսվող գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնք /Քարաբերդ բնակավայր/։
Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցություն՝ Հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա, սակայն նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր ազդեցությունները պետք է գնահատվեն և ենթարկվեն մեղմացուցիչ միջոցառումների, որի արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը կհասցրվի նվազագույնի:
Փաստաթղթերին ծանոթանալու վայրը, օրը և ժամը՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի պաշտոնական կայքում (http://pambak.am, հանրային լսումներ բաժնում), Փամբակի համայնքապետարանում և Քարաբերդի վարչական կենտրոնում, սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ ժամը 14:00-ից 16:00-ն՝ մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը։
Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը՝ 20 աշխատանքային օր՝ հաշված սույն ծանուցման հրապարակման օրվանից։
Քննարկումների պատասխանատու՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավար։
Քննարկումների պատասխանատուի էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը՝ էլ. փոստ՝ pam-bak@mail.ru, info@pambak.am հեռ.` +374-98-66-16-62, +374-77-75-88-63
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռաիսա Մինասյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
20/06/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
21/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ Լոռու մարզի, Փամբակի համայնքապետարանում 2025 թվականի հուլիս21-ին ժ. 12:00-ին տեղի կունենա համայնքային սեփ. հողամասերի աճուրդ-վաճառք.
-Լոտ 1: 06-023-0032-0006 ծածկագրով 0,09344 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը 2300000 դրամ, մասնակցության վճարը 5000 դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոս, նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոս: Աճուրդում հաղթողին տրամադրվում է նախագծման թույլտվություն։
2025 թվականի հուլիսի 21-ին ժամը 15։00-ին տեղի կունենա հողամասերի գյուղատնտեսական գործունեության նպատակով վարձակալության մրցույթ. 25 տարի ժամկետով՝
-Լոտ 1: 06-070-0346-0016 ծածկագրով 0,519904 հա գյուղատնտեսական նպատակային 4-րդ կարգի վարելահող: Վարձավճարի տարեկան մեկնարկային գինը 6000 դրամ։
-Լոտ 2: 06-066-0117-0098 ծածկագրով 0,4078 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի վարելահող՝ Վարձավճարի տարեկան մեկնարկային գինը 6000 դրամ։
-Լոտ 3: 06-023-0604-0017 ծածկագրով 0,09105 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի արոտավայր՝ վարձավճարի տարեկան մեկնարկային գինը 3000 դրամ։
-Լոտ 4: 06-041-0299-0005 ծածկագրով 0,06454 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի արոտավայր վարձավճարի տարեկան մեկնարկային գինը 2000 դրամ։
-Լոտ 5: 06-041-0299-0006 ծածկագրով 0,17115 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի արոտավայր՝ վարձավճարի տարեկան մեկնարկային գինը 3000 դրամ։
-Լոտ 6: 06-066-0105-0023 ծածկագրով 0,586679 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 2-րդ կարգի խոտհարք՝ վարձավճարի տարեկան մեկնարկային գինը 15000 դրամ։
-Լոտ 7։ 06-070-0284-0028 ծածկագրով 0.516894 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող՝ վարձավճարի տարեկան մեկնարկային գինը 10000 դրամ։
-Լոտ 8։ 06-070-0244-0037 կադաստրային ծածկագրով 0,90662 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի խոտհարք՝ վարձավճարի տարեկան մեկնարկային գինը 10000 դրամ:
-Լոտ 9։ 06-070-0367-0020 ծածկագրով 0,665613 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 2-րդ կարգի խոտհարք՝ վարձավճարի տարեկան մեկնարկային գինը 5000 դրամ։
-Լոտ 10։ 06-070-0352-0001 ծածկագրով 0,285894 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի խոտհարք՝ վարձավճարի տարեկան մեկնարկային գինը 5000 դրամ։
Մրցույթի մասնակցության վճարը 5000 դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոս։
2025 թվականի հուլիս 21-ին ժամը 17։00-ին տեղի կունենա հողամասերի կառուցապատման իրավունքի մրցույթ. 50 տարի ժամկետով՝
-Լոտ 1: 06-070-0748-0002 ծածկագրով 0.01013 հա բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամաս: Հողամասի տարեկան կառուցապատման վճարի մեկնարկային գինը 5000 դրամ։
-Լոտ 2: 06-070-0681-0002 ծածկագրով 0.0190 հա բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամաս: Հողամասի տարեկան կառուցապատման վճարի մեկնարկային գինը 5000 դրամ։
-Լոտ 3: 06-070-0355-0053 ծածկագրով 3,030419 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հողամասի տարեկան կառուցապատման վճարի մեկնարկային գինը 300000 դրամ։
Կառուցապատողին տրամադրվում է նախագծման թույլտվություն։
Հայտերի ընդունման վերջին ժամկետը 2025 թվականի հուլիս 16-ը, ժամը 17:00:
Սակարկություններում հաղթողը վճարում է գույքի պետական գրանցման համայնքի կողմից կատարված ծախսերը։ Մանրամասների համար դիմել, հեռ. 098731475:
|
| | |
|
|
|
ՄՐՑՈՒՅԹ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԼԵՌՆԱՊԱՏԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ » ՀՈԱԿ-Ի ՄԵԹՈԴԻՍՏ ՈՒՍ․ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ /0,25 ԴՐՈՒՅՔԱՉԱՓ/ և ԻՐ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՐՋՈՒՏԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ /0.56 ԴՐՈՒՅՔԱՉԱՓ/ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գայանե Բայադյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
16/06/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
16/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Լեռնապատի մանկապարտեզ» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ. 08-Ն հրաման
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Լեռնապատի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ մեթոդիստ ուս․ գծով տնօրենի տեղակալի /0,25 դրույքաչափ/ և իր կազմում գործող Արջուտի այլընտրանքային խմբի դաստիարակի /0.56 դրույքաչափ/ թափուր հաստիքների համար: Մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնին ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձիք: Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմում (Ձև 1), 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ), 3) անձը հաստատող փաստաթուղթ, 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), 5) ինքնակենսագրություն (Ձև 4), 6) մեկ լուսանկար` 3x4 չափի, 7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական, 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։ Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի հուլիսի 18-ին, ժամը 12։00-ին, Փամբակ համայնքի, գյուղ Լեռնապատ 7-րդ փողոց, 3/2 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հունիսի 16-ից մինչև հուլիսի 16-ըներառյալ, ամեն օր ժամը 09։00-17։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.pambak.am կայքերում: Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր: Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978 Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 77327050 հեռախոսահամարով:
Հասցե` Փամբակ համայնքի, գյուղ Լեռնապատ 7-րդ փողոց, 3/2 /մանկապարտեզի շենք/
Հեռ․՝ +374 77327050
Էլ. փոստ` naira.hakobyan.2331@mail.ru
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ռաիսա Մինասյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
10/06/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
11/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ (խմբագրված ՀՀ կառավարության 28.12.2023, N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգով 2025 թվականի հուլիսի 11-ին ժամը 12։00-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքում, հասցեն՝ գ․ Փամբակ 1 փող․ 23, տեղի կունենա հանրային լսումներ /քննարկումներ/՝ «ՀԷՑ» ՓԲԸ Ներդրումային ծրագրի շրջանակներում «110/35/10ԿՎ «Ստեփանավան» և «Տաշիր» ենթակայանների 2-րդ սնուցումների ապահովումը նոր կառուցվող 110ԿՎ «Ստեփանավան-2» օդային գծով» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Փամբակ համայնքի տարածքով վերոգրյալ օդային գիծը անցնում է 11 կմ (որից 4,7կմ անցնում է գոյություն ունեցող հենարաններով, իսկ 6,3կմ-ն անցնում է նոր տեղադրվող հենարաններով)։
Ձեռնարկող կազմակերպությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից լիազորված «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ /լիազորագիր N ԱՇ-01/24, տրված 13․12․2024թ-ին/։
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի պաշտոնական կայքում (http://pambak.am, հանրային լսումներ բաժնում), Փամբակի համայնքապետարանում, սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ ժամը 14:00-ից 17:00՝ մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը։
Դիտողություններ և առաջարկություններ կարող եք ներկայացնել սույն ծանուցման հրապարակման օրվանից հաշված՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, pam-bak@mail.ru, info@pambak.am էլեկտրոնային հասցեներին, կամ առձեռն ներկայացնել Փամբակի համայնքապետարան։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել +374-98-66-16-62, +374-77-75-88-63 հեռախոսահամարներով։
Կից փաստաթղթերին կարող եք ծանոթանալ https://pambak.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=30955978-6600-4e6b-95b4-b14a36e9bda3 հղմամբ։
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
| | |
|
|
|
ՄՐՑՈՒՅԹ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԲԱԶՈՒՄԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ - Ի ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱԶՆՎԱՁՈՐԻ ԱՅԼԸՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ /0.56 դրույքաչափ/ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՄԱՐ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գայանե Բայադյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
09/06/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/07/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Բազումի մանկապարտեզ» ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ. 08-Ն հրաման ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Բազումի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ իր կազմում գործող Ազնվաձորի այլընտրանքային խմբի դաստիարակի /0.56 դրույքաչափ/ թափուր հաստիքի համար:
Մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնին ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձիք:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմում (Ձև 1), 2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ), 3) անձը հաստատող փաստաթուղթ, 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), 5) ինքնակենսագրություն (Ձև 4), 6) մեկ լուսանկար` 3x4 չափի, 7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, 8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական, 9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի հուլիսի 10-ին, ժամը 12։00-ին, Փամբակ համայնքի, գյուղ Բազում, 1-ին փողոց, 2/1 շենք հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հունիսի 9-ից մինչև հուլիսի 5-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-17։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.pambak.am կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374(94)019050 հեռախոսահամարով:
Հասցե` Փամբակ համայնքի, գյուղ Բազում, 1-ին փողոց, 2/1 շենք /Բազումի մանկապարտեզի շենք/
Հեռ․՝+374(94) 019050
Էլ. փոստ` bazum.nuh@mail.ru
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|