ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՀԱԳՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ N 9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված կարգով 2025 թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ կազմակերպվում է «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի 3-րդ փողոց N 9 հասցեում գտնվող մանկապարտեզի վերանորոգման նախագծային փաստաթղթերի» վերաբերյալ հասարաական քննարկումներ։
Հասարակությունը, շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ Փամբակի համայնքապետարանում, Վահագնաձորի վարչական կենտրոնում, ինչպես նաև Փամբակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի 3-րդ փողոց N 9 հասցեում գտնվող մանկապարտեզի վերանորոգման նախագծային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի օգոստոսի 6-ի N 124-Ա հրամանով ստեղծված ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կողմից 2025 թվականի օգոստոսի 18-ին տրված N 215 դրական եզրակացությանը» և դրա վերաբերյալ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.pambak.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (pam-bak@mail.ru) կամ գրավոր ներկայացնել Փամբակի համայնքապետարան:
2025թ սեպտեմբերի 12-ին` ժամը 12:00-ին, Փամբակ համայնքի Վահագնաձորի վարչական կենտրոնում /գ. Վահագնաձոր/ տեղի կունենա հասարակական քննարկում:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել +374-93-01-42-92, +374-77-75-88-63 հեռախոսահամարներով։
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ