29.05.25
Կայացավ Փամբակ համայնքի շախմատի բաց առաջնությունը
|
Մայիսի 27-ին Վանաձորի Շախմատի դպրոցում կայացավ «Փամբակ համայնքի շախմատի բաց առաջնությունը»։10-14 և 15-18 տարեկանների տարիքային խմբերում առաջնությանը մասնակցում էին 22 շախմատիստներ։Մրցաշարին ներկա են գտնվել Փամբակ համայնքի ղեկավարի խորհրդական Սամսոն Ուլիխանյանը, Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ։Կրտսեր տարիքային խմբում մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Արմեն Թումասյանը, Մարատ Խաչատրյանը ևՎաչե Ղազարյանը։Ավագ խմբում մրցանակային տեղերը բաշխվեցին Գագիկ Ալավերդյանի` 1-ին տեղ, Դորֆենդ Պետրոսյանի` 2-րդ տեղ ևՎահագ Մարգարյանի` 3-րդ տեղ, միջև։Հաղթողները պարգևատրվեցին Փամբակ համայնքի ղեկավարի պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով, մրցանակային ...
Մանրամասն |
|
29.05.25
Կայացավ ազատ ոճի ըմբշամարտի մարզային բաց առաջնությունը
|
2025 թվականի մայիսի 25-ին Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրում կայացավ «Ազատ ոճի ըմբշամարտի մարզային բաց առաջնությունը»` նվիրված 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին։Տարբեր քաշային կարգերում մասնակցում էին Լոռու մարզի 7 համայնքների 10 մարզադպրոցներից ներկայացված 120 ըմբիշներ։Առաջնությունը նպատակ ուներ ոչ միայն ի հայտ բերել ըմբշամարտի լավագույն մարզիկներին, այլև նպաստել մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը Լոռու մարզում։Փամբակ համայնքից ներկայացված մարզիկներն առաջնությունում զբաղեցրել են հետևյալ մրցանակային տեղերը.1-ին տեղ` Ռոբերտ Մելիքսեթյան և Էդմոն Եսայան /25կգ և 27կգ քաշային կարգեր/2-րդ տեղ` Էդմոն Եղիազարյան, Սեյրան Եղիազարյան և Էդմոն Աբազյան /19կգ, 30կգ և 32կգ քաշային կարգեր/3-րդ ...
Մանրամասն |
|
29.05.25
Փամբակի համայնքապետարանում կայացավ Սուրեն Կոստանդյանի և «Առք» ԲՀԿ-ի շահառուների հանդիպումը
|
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը հանդիպում է ունեցել Փամբակի համայնքապետարանի և «Առք» բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակներում իրականացվող «Փամբակ համայնքն առանց տնակների» և բնակելի տների տանիքների վերանորոգման ծրագրերի շահառուների հետ։Համայնքի ղեկավարը ծանոթացել է ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքին և առկա խոչընդոտներին։ Հստակեցվել են շինարարական աշխատանքների ժամկետները։Փամբակ համայնքում նախորդ տարի «Փամբակ համայնքն առանց տնակների» ծրագրի շահառու դարձել է 5 ընտանիք` կազմակերպությունից ստանալով շուրջ 50մլն դրամ փոխառություն։Այս տարի ծրագրի մեկնարկը տրվել է 3 ընտանիքի համար։ Նախատեսվում է տարվա ընթացքում հասնել շահառուների թվի ...
Մանրամասն |
|
23.05.25
Ազնվացեղ եղջերուները վերադարձան Լոռու բնաշխարհ, որտեղ ժամանակին լայնորեն տարածված էին
|
Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ Լոռու մարզի Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրի շրջակա անտառային տարածքում տեղի ունեցավ կովկասյան ազնվացեղ եղջերուների բնություն արձակման արարողությունը:Այս խորհրդանշական գործողությունը բնապահպանական կարևոր ուղերձ էր՝ ուղղված կենսաբազմազանության վերականգնմանը և վայրի բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի COP 17 համաժողովի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Բնության համաշխարհային հիմնադրամի ...
Մանրամասն |
|
21.05.25
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների այցը Փամբակի համայնքապետարան
|
Փամբակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների, համայնքապետարանի գյուղատնտեսության հարցերով զբաղվող պատասխանատուների և գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հանդիպումը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերը, դրանցում առկա փոփոխությունները: Անդրադարձ է կատարվել «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների և Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրերին:
|
|
20.05.25
Ոչ հիմնական տնակ-կացարանից դեպի սեփական բնակարան
|
Փամբակի համայնքապետարանի՝ ի դեմս Սուրեն Կոստանդյանի և «Առք» Բարեգործական հիմնադարամի՝ ի դեմս Հրահատ Ստեփանյանի համագործակցության նոր փուլի մեկնարկը տրված է։Փամբակ համայնքի Լեռնապատ և Վահագնի բնակավայրերում կառուցվում են հերթական բնակարանները։Բնակարանները կառուցվում են «Փամբակ համայնքն առանց տնակների» բնակարանային աջակցության ծրագրի շրջանակներում: Շինարարական աշխատանքներն սկսվել են մայիս ամսին:Ծրագրով նախատեսված գումարը «Առք» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվում է որպես փոխառություն՝ փոխանցվելով անմիջապես վաճառողին, կառուցապատման դեպքում աջակցությունը տրամադրվում է որպես շինանյութ:Մինչև 10մլն. դրամ աջակցություն յուրաքանչյուր ընտանիքին` անհատական բնակելի ...
Մանրամասն |
|
20.05.25
Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Անանյանը հյուրընկալել է Գնել Սաֆարյանին
|
Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Անանյանն այսօր հյուրընկալել է Մարգահովիտ բնակավայրի բնակիչ, օրերս Պարածանրամարտի Աշխարհի առաջնությունում 88 կգ քաշային կարգում լավագույնս ներկայացած և 4-րդ  հորիզոնական զբաղեցրած Գնել Սաֆարյանին: Համայնքի ղեկավարի տեղակալը շնորհավորել է վերջինիս ցուցաբերած լավագույն արդյունքի համար՝ մաղթելով տոկունություն և նորանոր նվաճումներ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության և Փամբակ համայնքի անունը պատվով հնչեցնելու համար:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |