1948 թվականի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Օրը սովորաբար նշվում է ինչպես բարձր մակարդակի քաղաքական կոնֆերանսների, այնպես էլ հանդիպումների, ինչպես նաև մշակութային միջոցառումների և ցուցահանդեսների տեսքով։
Բացի այդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հնգամյա մրցանակը և Խաղաղության Նոբելյան մրցանակը ավանդաբար շնորհվում են դեկտեմբերի 10-ին։ Մարդու իրավունքների բնագավառում գործող բազմաթիվ պետական և հասարակական կազմակերպություններ, որոնք նույնպես ներգրավված են մարդու իրավունքների ոլորտում, հատուկ միջոցառումներ են նախատեսում օրվա հիշատակի համար:
