«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ (խմբագրված ՀՀ կառավարության 28.12.2023, N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգով 2025 թվականի հոկտեմբերի 15-ին ժամը 12։00-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Վահագնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսումներ (քննարկումներ)։ Հանրային լսումը (առաջին հանրային քննարկում) կազմակերպվում է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված hամայնքի Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման և շահագործման աշխատանքների նախագիծը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։
Ձեռնարկող՝ «ԷՎԵԼ ՊԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։
Նախատեսվող գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնք /Վահագնաձոր բնակավայր/։
Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցություն՝ Հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա, սակայն նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր ազդեցությունները պետք է գնահատվեն և ենթարկվեն մեղմացուցիչ միջոցառումների, որի արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը կհասցրվի նվազագույնի:
Փաստաթղթերին ծանոթանալու վայրը, օրը և ժամը՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի պաշտոնական կայքում (http://pambak.am, հանրային լսումներ բաժնում), Փամբակի համայնքապետարանում և Վահագնաձորի վարչական կենտրոնում, սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ ժամը 14:00-ից 16:00-ն՝ մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը։
Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը՝ 20 աշխատանքային օր՝ հաշված սույն ծանուցման հրապարակման օրվանից։
Քննարկումների պատասխանատու՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավար։
Քննարկումների պատասխանատուի էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը՝ էլ. փոստ՝ pam-bak@mail.ru, info@pambak.am հեռ.` +374-98-66-16-62, +374-77-75-88-63