Հոկտեմբերի 1-ը`որպես Տարեցների միջազգային օր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին: Սկզբում այն նշվել է միայն Եվրոպայում, ապա նաև ողջ աշխարհում:
Տարեց մարդիկ առերեսվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ տարիքային խտրականությունը, բժշկական հասանելիությունը և մատչելիությունը, աղքատությունը, հաշմանդամության սոցիալական ընկալումները, մեծահասակների խոցելիությունը։
Առայժմ գոյություն չունի տարեց անձանց իրավունքները պաշտպանող միջազգային որևէ գործակալություն կամ համաձայնագիր, սակայն տարեց մարդկանց իրավունքներն ամրագրված են միջազգային և տարածաշրջանային մի շարք փաստաթղթերում և համաձայնագրերում։
