2011 թվականին հունգարացիները առաջարկեցին Մայր Թերեզայի մահվան օրը նշել որպես բարեգործության օր։ Մայր Թերեզան դասվել է կաթոլիկ սրբերի շարքը։ Նա 1979 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։
Մայր Թերեզայի ծավալած գործունեությունը ոգեշնչող օրինակ է եղել և շատերին միավորել անշահախնդրորեն բարի գործեր անելու, աջակցելու, նվիրելու, նվիրվելու գաղափարների ու գործերի շուրջ։
2012 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի ընթացքում, Հունգարիայի առաջարկով, ընդունվում է բանաձև և սեպտեմբերի 5-ը հռչակվում որպես Բարեգործության միջազգային օր։ Որոշումը 44 երկրների կողմից հավանության է արժանացել 2013-ի մարտի 7-ին։
Սկսած 2012 թվականից՝ սեպտեմբերի 5-ը աշխարհի տարբեր կողմերում նշվում է որպես Բարեգործության միջազգային օր։ Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, օրինակ՝ ռեստորաններից առաջացած հասույթն ուղղվում է բարեգործությանը, կարիքավորներին օգնություն է բաժանվում:
