Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 4-ին նշվում է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը:
1997 թվականի սեպտեմբերի 4-ին ստեղծվում է արագ արձագանքման փրկարարական ջոկատը` դնելով համակարգի զարգացման հիմքը: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր արդեն տարածաշրջանի ազդեցիկ համակարգերից է:
Հայ փրկարարների աշխատանքային փորձը բավականին մեծ է` հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նրանք ԽՍՀՄ-ի տարբեր ծայրերից ժամանած կամավորների հետ բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկեցին:
Սպիտակի երկրաշարժից քաղած դասերից ամենամեծը Հայաստանում և ԽՍՀՄ կազմի մեջ մտնող մնացած երկրներում փրակարարական ծառայությունների ստեղծումն էր:
2022 թվականի դեկտեմբերի 16-ին ԱԺ կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններով ԱԻՆ գործառույթները` 2023 թվականի հունիսի 30-ից փոխանցվել են նորաստեղծ Ներքին գործերի նախարարությանը:
