03.05.24
ԱԶՆՎԱՁՈՐ ԵՎ ԱՐՋՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
|
Ս․թ․ ապրիլի 25-ին ժամը 16:00-ին Փամբակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ազնվաձոր և Արջուտ բնակավայրերի այլընտրանքային ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկում» ծրագրի մշտադիտարող խմբի առաջին նիստը։ Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում։ Նիստը վարում էր ծրագրի պատասխանատու Ռաիսա Մինասյանը, մասնակցում էին խմբի անդամները և ՏԻՄ պաշտոնյա՝ Փամբակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սամվել Անանյանը։Նշվեց, որ մշտադիտարկումների նպատակն է տեղում ծանոթանալ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի փորձարկման ...
Մանրամասն |
|
29.04.24
Հաղթանակ՝ Ջիու-Ջիցուի Կովկասյան առաջնությունում
|
2024 թ ապրիլի 27-ին առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է Կովկասյան 8 պետությունների Legacy Jiu-Jitcu /Բրազիլական Ջիու-Ջիցու/ Armenia AJP վարկածով առաջնությունը: Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրում գործող Ջիու-Ջիցուի խմբակի /մարզիչ՝ Արեն Գևորգյան/ 11 տարբեր քաշային կարգերի ներկայացուցիչներ Գարիկ Հովսեփյանը, Դորֆենդ Պետրոսյանը, Նարեկ Սարգսյանը, Դավիթ Ղազարյանը, Նվեր Նազլուխանյանը, Վարուժան Ամիրյանը, Մաքսիմ Ղազարյանը, Նարեկ Պետրոսյանը, Սարո Կիրակոսյանը , Էրիկ Պողոսյանը, Ֆելիքս Պապինյանը պատվով են ներկայացել առաջնությանը և գրավել 1-ին հորիզոնականը՝ մրցաշարում դառնալով Կովկասի չեմպիոններ:
|
|
27.04.24
Փամբակ համայնքում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է
|
Օրվա գլխավոր միջոցառումը Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրում էր: Այստեղ տեղի ունեցավ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» խորագիրը կրող քննարկումը: Քննարկումը վարում էր EduHub երիտասարդական կազմակերպության նախագահ Գևորգ Հարությունյանը, ով ներկաների հետ զրուցեց հասարակության մեջ քաղաքացու և պետականության պահպանման գործում երիտասարդների դերի բարձրացման մասին: Հանդիպան երկրորդ հատվածում բանախոսը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին՝ համայնքի զարգացման գործում իրենց մասնակցության պլանավորման վերաբերյալ Միջոցառումն ամփոփեցին Դեբեդի «Գրադարակի» և պարի խմբակի սաները:
|
|
19.04.24
✅ՀԱՋՈՂՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
|
«Վորլդ Վիժն» կազմակերպության և Փամբակի համայնքապետարանի հերթական համագործակցությունն ստացված է։Ազնվաձոր բնակավայրի բնակիչ Ա. Թորոսյանը միայնակ զբաղվում է իր հինգ անչափահաս որդիների խնամքով։ Ընտանիքում կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարումը դարձել է համայնքի առաջնային խնդիրներից մեկը։Ընտանիքին տնտեսապես ակտիվացնելու և կայուն եկամտի աղբյուր ստեղծելու համար բազմակողմանի գնահատման արդյունքում որոշվել էր Ա. Թորոսյանի համար ստեղծել ինկուբատոր տնտեսություն։Կազմակերպության կողմից տրամադրված ինկուբատորում ընտանիքն արդեն երրորդ փուլով է կատարում հավի ձվերի տեղադրում։Առաջին փուլի ողջ արդյունքը վաճառվել է, այժմ անձամբ զբաղվում է երկրորդ փուլի հավերի խնամքով։Ա. Թորոսյանը վստահ է, որ առաջիկա տարվա ...
Մանրամասն |
|
19.04.24
📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Փամբակ համայնքի հարգելի բնակիչներ, հայտնում ենք ձեզ, որ կախված «ՁորաՀԷԿ»-ի էներգահամակարգի խափանումներից, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին հուլիս ամսին կարող է հանգեցնել ջրամբարից ջրի մեծ ելքերի բացթողումների, որոնք կարող են Ձորագետ և Դեբետ գետերի անկանխատեսելի վարարումների պատճառ դառնալ: Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն:
|
|
17.04.24
✅ՀԱՋՈՂՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
|
«Վորլդ Վիժն» կազմակերպության և Փամբակի համայնքապետարանի համագործակցութան շրջանակներում 2023 թվականի տարեվերջին Ազնվաձոր բնակավայրի բնակիչ Հայկ Մովսիսյանի ընտանիքին տրամադրված ջերմոցը սկսել է տալ ցանկալի արդյունքը: Ընտանիքը երկրորդ փուլով տեղադրել է լոլիկի և վարունգի սածիլներ, առաջին փուլի արդյունքում խնայած եկամտով անցել կաթիլային ոռոգման: Այս պահին ընտանիքի համար ջերմոցը ծառայում է որպես կայուն եկամտի աղբյուր, հնարավորություն է ընձեռնել հաղթահարել ծառացած կյանքի դժվարին իրավիճակը և հասնել տնտեսական կայունացման:
|
|
16.04.24
Փամբակ համայնքում մեկնարկել է հերթական ծրագիրը` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների շրջանում գյուղատնտեսության զարգացման ոլորտում
|
Ապրիլի 13-ին «Շեն» ԲՀԿ-ի «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրությամբ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ» ծրագրի շրջանակներում Փամբակ համայնքի Բազում, Ազնվաձոր, Լեռնապատ, Արջուտ և Մարգահովիտ բնակաայրերում ապաստանած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 33 ընտանիքի տրամադրվեց 3150կգ կարտոֆիլի «Արիզոնա» սերմ։ Ծրագրի նպատակն է շահառու ընտանիքների շրջանում նպաստել ինքնազբաղվածության ձևերի զարգացման միջոցով տնտեսական կայունացմանը` գյուղատնտեսության ոլորտում։ Ծրագիրն իրականացվել է Փամբակի համայնքապետարանի և «Շեն» ԲՀԿ-ի հերթական համագործակցության արդյունքում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |