Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.05.24 📢Փամբակ համայնքում ավարտված է սոցիալական աջակցության հերթական ծրագիրը
✅250 սոցիալապես անապահով ընտանիքի տրամադրվել են սննդի փաթեթների ձեռքբերման կուտակային քարտեր։ 
 
🎗️Ծրագիրն իրականացվել է Փամբակի համայնքապետարանի և «Աստղիկ» ԲՀԿ-ի հերթական համագործակցության արդյունքում։
06.05.24 Վարչական շրջանների բարեկարգման աշխատանքներ՝ Փամբակ բնակավայրում
📢Փամբակ համայնքի ամբողջ տարածքում ընթանում են վարչական շրջանների բարեկարգման աշխատանքներ:
🚜Այս պահին ավարտված են #Արջուտ, #Լեռնապատ և #Ազնվաձոր բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների համահարթեցման և խճալցման,
🚜#Բազում բնակավայրում՝ ջրագծի ակունքի և ջրահեռացման համակարգի մաքրման աշխատանքները:
✅Բարեկարգման աշխատանքների հաջորդ կանգառը #Մարգահովիտ բնակավայրն է:
03.05.24 Ազնվաձոր և Արջուտ բնակավայրերի այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկում
📢2024 թվականի ապրիլի 25-ին ժամը 16:00-ին Փամբակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ազնվաձոր և Արջուտ բնակավայրերի այլընտրանքային ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկում» ծրագրի մշտադիտարող խմբի առաջին նիստը։ Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում։ Նիստը վարում էր ծրագրի պատասխանատու Ռաիսա Մինասյանը, մասնակցում էին խմբի անդամները և ՏԻՄ ներկայացուցիչներ:Նշվեց, որ մշտադիտարկումների նպատակն է տեղում ծանոթանալ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի փորձարկման գործընթացին, վերհանել առկա խնդիրներն ... Մանրամասն
03.05.24 #ՀաջողությանՊատմություններ
✅ Իր առաջին արտադրանքը պատրաստվում է շուկա ներմուծել Փամբակ համայնքի Բազում բնակավայրում «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի և «Բազում զարգացման հիմնադրամի» համատեղ ջանքերով ստեղծված առաջին կարի արհեստանոցը։
✅Արհեստանոցն այս պահին ունի 8 աշխատակից:
——————————————
⚜️Արհեստանոցի հիմնման նպատակը համայնքում նոր աշխատատեղերի և կանանց համար աշխատանքային գործունեությամբ զբաղվելու հնարավորության ստեղծումն է, ինչը հետապնդում է երկու կարևոր վերջնարդյունք` ընտանիքների կենսապայմանների բարելավում և հասարակության մեջ կնոջ դերի ակտիվացում։
03.05.24 Փամբակ համայնքի հյուրն է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետը
Ս/թ մայիսի 02-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի հյուրն էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետը՝ ուսումնասիրելու Փամբակ համայնքում այս պահին իրականացվող «Զարդանախշերի երկխոսություն» և «Ազնվաձոր և Արջուտ բնակավայրերի այլընտրանքային ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկում» ծրագրերի ընթացքը: Փորձագետը բովանդակալից զրույց ունեցավ վերոնշյալ երկու ծրագրերի ղեկավարների՝ Հասմիկ Մացակյանի և Ռաիսա Մինասյանի հետ, ծանոթացավ ծրագրերի գաղափարներին և արձանագրեց առկա իրավիճակը: Ներկա գտնվելով Փամբակ համայնքի Բազում բնակավայրի մշակույթի տանը գործող գորգագործության և կարպետագործության սենյակում՝ ներկաները ավելի մանրամասն պատկերացում կազմեցին «Զարդանախշերի երկխոսություն» ... Մանրամասն
29.04.24 Հաղթանակ՝ Ջիու-Ջիցուի Կովկասյան առաջնությունում
🏆2024 թ ապրիլի 27-ին առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է Կովկասյան 8 պետությունների Legacy Jiu-Jitcu /Բրազիլական Ջիու-Ջիցու/ Armenia AJP վարկածով առաջնությունը:
Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրում գործող Ջիու-Ջիցուի խմբակի /մարզիչ՝ Արեն Գևորգյան/ 11 տարբեր քաշային կարգերի ներկայացուցիչներ
🥇Գարիկ Հովսեփյանը,
🥇Դորֆենդ Պետրոսյանը,
🥇Նարեկ Սարգսյանը,
🥇Դավիթ Ղազարյանը,
🥇Նվեր Նազլուխանյանը,
🥇Վարուժան Ամիրյանը,
🥇Մաքսիմ Ղազարյանը,
🥇Նարեկ Պետրոսյանը,
🥇Սարո Կիրակոսյանը ,
🥇Էրիկ Պողոսյանը,
🥇Ֆելիքս Պապինյանը պատվով են ներկայացել առաջնությանը և գրավել 1-ին հորիզոնականը՝ մրցաշարում դառնալով Կովկասի չեմպիոններ:
27.04.24 Փամբակ համայնքում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է
🔴Օրվա գլխավոր միջոցառումը Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրում էր: Այստեղ տեղի ունեցավ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» խորագիրը կրող քննարկումը:
Քննարկումը վարում էր EduHub երիտասարդական կազմակերպության նախագահ Գևորգ Հարությունյանը, ով ներկաների հետ զրուցեց հասարակության մեջ քաղաքացու և պետականության պահպանման գործում երիտասարդների դերի բարձրացման մասին:
🔵Հանդիպան երկրորդ հատվածում բանախոսը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին՝ համայնքի զարգացման գործում իրենց մասնակցության պլանավորման վերաբերյալ
🟠Միջոցառումն ամփոփեցին Դեբեդի «Գրադարակի» և պարի խմբակի սաները:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
26
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.04.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21.03.2024
Փամբակ համայնքի ղեկավարի 2023 թվականի ընթացքում կա
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․02.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 05.12.2023թ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․11.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 13․10.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.09.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 13 07 2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․06.2023 թվականին
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․05.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21․04.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.04.2023թ.
Փամբակ համայնքի ավագանու նիստ 24․03.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 03.03.2023թ
Փամբակ համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվությ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 27․02.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․02.2023
Ավագանու արտահերթ նիստ 27.01.2023
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Ավագանու արտահերթ նիստ 07.12.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.11.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 15․11.2022
Տեսահոլովակ
Ավագանու նիստ 12.05.2022
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner