17.10.24
Հանդիպում Փամբակ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ
|
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել բնակավայրերի վարչական ղեկավարներ հետ։Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքի զարգացման հնգամյա պլանով նախատեսված տարեկան ծրագրի և տարված աշխատանքների ընթացքին, ինչպես նաև 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքների մեկնարկին։Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում իրականացվող ընթացիկ աշխատանքները` կրթության և մշակույթի, գյուղատնտեսության և բնապահպանության, տրանսպորտի, համայնքային շենք-շինությունների պաշտպանության, սոցիալական ներդրումների և վարչական տարածքի բարեկարգման ուղղությամբ։Համայնքի ղեկավարի կողմից պատասխանատու պաշտոնյաներին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ, առկա խնդիրների ...
Մանրամասն |
|
15.10.24
Շարունակվում է «Փամբակ համայնքն առանց տնակների» բնակարանային աջակցության ծրագիրը
|
Փամբակի համայնքապետարանի՝ ի դեմս Սուրեն Կոստանդյանի և «Առք» Բարեգործական հիմնադարամի՝ ի դեմս Հրահատ Ստեփանյանի համագործակցության արդյունքում մեկնարկած «Փամբակ համայնքն առանց տնակների» բնակարանային աջակցության ծրագրի շրջանակներում այսօր կնքվեց թվով հինգերորդ պայմանագիրը:Պայմանագրի արդյունքում Եղեգնուտ բնակավայրի բնակիչ Է. Գալստյանի ընտանիքը հնարավորություն է ստանում տարեմուտը դիմավորել սեփական հարկի տակ:Բնակարանի կառուցման աշխատանքներն սկսվել են դեռևս ամիսներ առաջ՝ ժամանակավոր տնակ-կացարանում բռնկված հրդեհից հետո: Ծրագրով նախատեսված գումարը «Առք» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվում է որպես փոխառություն՝ փոխանցվելով անմիջապես վաճառողին, կառուցապատման ...
Մանրամասն |
|
14.10.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼՂ հայրենակիցներին՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի վերաբերյալ
|
ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում) և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ կկարողանան օգտվել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից։ Նախագիծն արժանացել է հավանության Կառավարության այսօրվա նիստում։ Ըստ այդմ, աջակցությունը տվյալ ընտանիքներին կվճարվի նաև չստացած ամիսների համար: Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ ԼՂ հայրենակիցները առցանց նոր դիմում ներկայացնեն․ դիմումների լրացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ հայտարարություն։
|
|
14.10.24
Կայացավ «Մարգահովիտի օր» ամենամյա տոնակատարությունը
|
Հոկտեմբերի 12-ին հանդիսավորությամբ նշվեց Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 1027-ամյակը։ Տոնակատարությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, բնակիչներ և հյուրեր:Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից ողջույնի խոսքով հանդես է եկել տեղակալ Գոռ Ասրյանը:- Իր ավանդույթներով և արարող ու ստեղծագործող մարդկանցով հայտնի Մարգահովիտ բնակավայրից ծնունդ առած տասնյակ հարյուրավոր մարդիկ այսօր էլ շարունակում են հեռվից ու մոտիկից իրենց մեծ ավանդը բերել գյուղի զարգացման գործին: Շնորհավորելով մարգահովտցիներին՝ ...
Մանրամասն |
|
11.10.24
Հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հետ
|
«Առաքելություն Հայաստան» կազմակերպության կողմից ընթացող «Հայաստանում փախստականների համար իրավական իրազեկման արշավի» շրջանակներում Փամբակ համայնքում ապաստանած և փաստաթղթային խնդիրներ ունեցող ընտանիքների անդամներն այսօր հանդիպում են ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկաներին հուզող հարցերը՝ բնակապահովման պետական ծրագրերի, քաղաքացիության և փախստական կարգավիճակի, անշարժ և շարժական գույքի սեփականության վկայականի ձեռքբերման, զինգրքույկների և աշխատանքային գրքույկների վերականգնման կարգի վերաբերյալ:
|
|
10.10.24
Ընթանում է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II տարածաշրջանային խմբի տարեկան հանդիպմանը
|
Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը և Եղեգնուտ բնակավայրի վարչական ղեկավար Կարմինե Ավետիքյանը Թբիլիսում մասնակցում են «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II տարածաշրջանային խմբի տարեկան հանդիպմանը: Հանդիպումն իրականացվում է Հարավային Կովկասի երեք երկրների բնապահպանական գերատեսչությունների պատասխանատու-համակարգողների, Բնության համաշխարհային հիմնադրամի և ծրագրի իրականացման խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ:
|
|
10.10.24
Կայացել է «Զարդանախշերի երկխոսություն» ծրագրի հաշվետու միջոցառումը
|
2024 թվականի հոկտեմբերի 08-ին Փամբակ համայնքի Բազում բնակավայրի Մշակույթի տանը կայացավ «Զարդանախշերի երկխոսություն» ծրագրի հաշվետու միջոցառումը և ցուցահանդես-փառատոնը:Ծրագրի համակարգող Հասմիկ Մացակյանի կողմից ներկայացվեց ծրագրի սկզբից մինչև ավարտ տարված աշխատանքների ամբողջ ընթացքը:Միջոցառմանը ներկա են գտնվել Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Անանյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արփինե Մատինյանը, ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի համակարգող Աննա Ներսիսյանցը, ծրագրի փորձագետ Տաթևիկ Ազիզյանը, ԿԵԽՄ անդամներ, հյուրեր:Միջոցառման մեկնարկին ողջույնի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |