Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 07
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

27 հոկտեմբերի 2023 թվականի N 07

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Սույնով Փամբակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2023 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ իրականացվող «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին», «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» և «Փամբակ համայնքի 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:

Շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ Փամբակի համայնքապետարանում, ինչպես նաև Փամբակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին», «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» և «Փամբակ համայնքի 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին»  ավագանու որոշումների նախագծերին և դրանց վերաբերյալ մինչև 2023 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.pambak.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (pam-bak@mail.ru) կամ գրավոր ներկայացնել Փամբակի համայնքապետարան կամ յուրաքանչյուրդ համապատասխան գյուղի վարչական կենտրոն:

2023թ նոյեմբերի 13-ին` ժամը 12:00-ին, Փամբակի համայնքապետարանում /գ. Փամբակ, 1 փող, 23/ տեղի կունենա ավագանու որոշումների նախագծերի քննարկման հանրային բաց լսումներ: Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:

 

ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

 



Կից փաստաթղթեր՝
(288.82 Կբ) Տեղ․ տուրք և վճար
(173.97 Կբ) Ծառայության վճար
(202.00 Կբ)
(2.30 Մբ) Արձանագրություն
(1.59 Մբ) Ներկաների ցուցակ
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner