Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 128-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 128-Ն


Զեկ. ԿԻՄԱ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական Ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով`  Փամբակ համայնքի ավագանին.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ    Է

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի ,,Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին,, թիվ 14-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի եկամուտների մասում կատարել փոփոխություն՝ համաձայն հատված 1-ի: 

2) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի  ծախսերում՝  ըստ   գործառնական  դասակարգման, կատարել փոփոխություն՝ համաձայն հատված 2-ի:

3) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի ծախսերում՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, կատարել փոփոխություն համաձայն հատված 3-ի:

4) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդում կամ դեֆիցիտում /պակասուրդում/ կատարել փոփոխություն համաձայն հատված 4-ի:

5) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություններում կամդեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներում կատարել փոփոխություն համաձայն հատված 5-ի:

2Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԱՆԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԻՄԱ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(158.58 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner