Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 128-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2022 թվականի N 128-Ն

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով` Փամբակ համայնքի ավագանին որոշում է

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի եկամուտների մասում կատարել փոփոխություն՝ համաձայն հատված 1-ի:

2) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի ծախսերում՝ ըստ գործառնական դասակարգման, կատարել փոփոխություն՝ համաձայն հատված 2-ի:

3) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի ծախսերում՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, կատարել փոփոխություն համաձայն հատված 3-ի:

4) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդում կամ դեֆիցիտում /պակասուրդում/ կատարել փոփոխություն համաձայն հատված 4-ի:

5) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություններում կամդեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներում կատարել փոփոխություն համաձայն հատված 5-ի: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -12

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԲՈՋՈՒԿՅԱՆ ԹԻԱՆԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԱՆԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(158.58 Կբ)
(7.39 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner