Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 05
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

25 սեպտեմբերի 2023 թվականի N 05

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ Օրենքով (21.06.2014թ.ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված կարգավորումներով՝ 2023թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՍՍԱԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացրած՝ ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի (Կենտրոնական տեղամաս) ժամկետի երկարաձգման, բացահանքի և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՇՄ նախարարության <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ–ում (հասցե՝ ք.Երևան, Բյուզանդի 1/3, հեռ. 011-22-02-18, էլ. հասցե՝ mnpexpertise@bk.ru), Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջում (www.mnp.am), Փամբակի համայնքապետարանում (հասցե՝ Լոռու մարզ, գ. Փամբակ 1 փող․ 23 շ․, էլ. հասցե՝ info@pambak.am), և համայնքի https://pambak.am կայքէջում, Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, ինչպես նաև «ԱՍՍԱԹ» ՍՊ ընկերությունում (հեռ. 094104999, էլ. հասցե՝ assatmining@gmail.com):

Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել ինչպես բանավոր՝ լսումների ընթացքում, այնպես էլ գրավոր՝ այն հասցեագրելով <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ–ի, Փամբակի համայնքապետարանի կամ Ընկերության պաշտոնական էլ. հասցեներին:



Կից փաստաթղթեր՝
(12.54 Մբ)
(2.11 Մբ) Մասնակիցների ցուցակ
(8.19 Մբ) Արձանագրություն
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner