Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 01
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

19 հունվարի 2024 թվականի N 01

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ Օրենքով (21.06.2014թ.ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված կարգավորումներով՝ 2024թ. հունվարի 26-ին, ժամը 16:30-ին, ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Արջուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի վարչական շենքում տեղի կունենա «ՍԱԳԱՄԱՐ» ՍՊ Ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ ՀՀ  Լոռու  մարզի Ստեփանավանի հանքային դաշտի «Չքնաղ-Արմանիս» տեղամասում 2022-2026թթ․ կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները /2-րդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ (www.env.am) կամ ք․ Երևան Բյուզանդի 1/3 հասցեում։ 

Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել սույն ծանուցման հրապարակման օրվանից հաշված 7 օրվա ընթացքում, ինչպես բանավոր՝ լսումների ընթացքում, այնպես էլ գրավոր՝ այն հասցեագրելով Փամբակի համայնքապետարանի՝ pam-bak@mail.ru, info@pambak.am, կամ Ընկերության պաշտոնական էլ. հասցեներին:



Կից փաստաթղթեր՝
(9.65 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner