Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 76-րդ, 77-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Փամբակ համայնքի հողամասը վարձակալության տրամադրելու մասին 02 սեպտեմբերի 2024 թվականի թիվ 18 արձանագրությունը՝ որոշում եմ
1.Փամբակ համայնքում 02 սեպտեմբերի 2024 թվականին անցկացված վարձակալության մրցույթում հաղթող Սուրիկ Սլավիկի Սիմոնյանին վարձակալությամբ 50 տարի ժամկետով տրամադրել լոտ 18. 06-059-0532-0007 ծածկագրով 0,1778 հա ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության հողամաս, մրցույթում առաջարկված առավելագույն գնով՝ տարեկան 8400 ՀՀ դրամով։
2. Սուրիկ Սլավիկի Սիմոնյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը իրականացնել Սուրիկ Սլավիկի Սիմոնյանի միջոցների հաշվին: