Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0537-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2024 թվականի N 0537-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածով,ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2րդ, 8-րդ, 16-րդ կետերով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով,  հաշվի առնելով Աշոտ Ալեքսանի Գասպարյանի   (ծնված 09/09/1980թ.դիմումը, «ԻՆԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի  և շինությունների հատակագիծը, չափագրման համաձայնությունը և 20247CGН9D (23.04.2024թ) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության վկայագիրը՝ գրանցամատյան 1882, Մարգահովիտ գյուղի  հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03․04․1991թ-ի թիվ 02 որոշումից քաղվածքը ,այն հանգամանքը, որ հողամասերը ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, կառուցված շինություններըչեն հակասում քաղաքաշինական նորմերին, համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին՝ որոշում եմ

1. Հաստատել Փամբակ համայնք, գյուղ Մարգահովիտ, 13-րդ փողոց, 20 բնակելի տուն հասցեում գտնվող 06-070-0107-0007 կադաստրային ծածկագրով 0,06189 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի, հողամասի վրա առկա շինությունների ճշտված չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:


2. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Աշոտ Ալեքսանի Գասպարյանի   (ծնված 09/09/1980թ.) սեփականության իրավունքը 06-070-0107-0007 կադաստրային ծածկագրով 0,06189 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա գտնվող  մինչև 2001թ-ը կառուցված 164,7ք/մ ընդհանուր մակերեսով  բնակելի տան և օժանդակ շինությունների շինությունների նկատմամբ։

3.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԱՆԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner