06.05.24
📢Փամբակ համայնքում ավարտված է սոցիալական աջակցության հերթական ծրագիրը
|
250 սոցիալապես անապահով ընտանիքի տրամադրվել են սննդի փաթեթների ձեռքբերման կուտակային քարտեր։ Ծրագիրն իրականացվել է Փամբակի համայնքապետարանի և «Աստղիկ» ԲՀԿ-ի հերթական համագործակցության արդյունքում։
|
|
06.05.24
Վարչական շրջանների բարեկարգման աշխատանքներ՝ Փամբակ բնակավայրում
|
Փամբակ համայնքի ամբողջ տարածքում ընթանում են վարչական շրջանների բարեկարգման աշխատանքներ: Այս պահին ավարտված են Արջուտ, Լեռնապատ և Ազնվաձոր բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների համահարթեցման և խճալցման, Բազում բնակավայրում՝ ջրագծի ակունքի և ջրահեռացման համակարգի մաքրման աշխատանքները: Բարեկարգման աշխատանքների հաջորդ կանգառը Մ արգահովիտ բնակավայրն է:
|
|
03.05.24
Ազնվաձոր և Արջուտ բնակավայրերի այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկում
|
📢2024 թվականի ապրիլի 25-ին ժամը 16:00-ին Փամբակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ազնվաձոր և Արջուտ բնակավայրերի այլընտրանքային ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկում» ծրագրի մշտադիտարող խմբի առաջին նիստը։ Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում։ Նիստը վարում էր ծրագրի պատասխանատու Ռաիսա Մինասյանը, մասնակցում էին խմբի անդամները և ՏԻՄ ներկայացուցիչներ:Նշվեց, որ մշտադիտարկումների նպատակն է տեղում ծանոթանալ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի փորձարկման գործընթացին, վերհանել առկա խնդիրներն ...
Մանրամասն |
|
03.05.24
#ՀաջողությանՊատմություններ
|
Իր առաջին արտադրանքը պատրաստվում է շուկա ներմուծել Փամբակ համայնքի Բազում բնակավայրում «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի և «Բազում զարգացման հիմնադրամի» համատեղ ջանքերով ստեղծված առաջին կարի արհեստանոցը։ Արհեստանոցն այս պահին ունի 8 աշխատակից: —————————————— Արհեստանոցի հիմնման նպատակը համայնքում նոր աշխատատեղերի և կանանց համար աշխատանքային գործունեությամբ զբաղվելու հնարավորության ստեղծումն է, ինչը հետապնդում է երկու կարևոր վերջնարդյունք` ընտանիքների կենսապայմանների բարելավում և հասարակության մեջ կնոջ դերի ակտիվացում։
|
|
03.05.24
Փամբակ համայնքի հյուրն է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետը
|
Ս/թ մայիսի 02-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի հյուրն էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետը՝ ուսումնասիրելու Փամբակ համայնքում այս պահին իրականացվող «Զարդանախշերի երկխոսություն» և «Ազնվաձոր և Արջուտ բնակավայրերի այլընտրանքային ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկում» ծրագրերի ընթացքը: Փորձագետը բովանդակալից զրույց ունեցավ վերոնշյալ երկու ծրագրերի ղեկավարների՝ Հասմիկ Մացակյանի և Ռաիսա Մինասյանի հետ, ծանոթացավ ծրագրերի գաղափարներին և արձանագրեց առկա իրավիճակը: Ներկա գտնվելով Փամբակ համայնքի Բազում բնակավայրի մշակույթի տանը գործող գորգագործության և կարպետագործության սենյակում՝ ներկաները ավելի մանրամասն պատկերացում կազմեցին «Զարդանախշերի երկխոսություն» ...
Մանրամասն |
|
29.04.24
Հաղթանակ՝ Ջիու-Ջիցուի Կովկասյան առաջնությունում
|
2024 թ ապրիլի 27-ին առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է Կովկասյան 8 պետությունների Legacy Jiu-Jitcu /Բրազիլական Ջիու-Ջիցու/ Armenia AJP վարկածով առաջնությունը: Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրում գործող Ջիու-Ջիցուի խմբակի /մարզիչ՝ Արեն Գևորգյան/ 11 տարբեր քաշային կարգերի ներկայացուցիչներ Գարիկ Հովսեփյանը, Դորֆենդ Պետրոսյանը, Նարեկ Սարգսյանը, Դավիթ Ղազարյանը, Նվեր Նազլուխանյանը, Վարուժան Ամիրյանը, Մաքսիմ Ղազարյանը, Նարեկ Պետրոսյանը, Սարո Կիրակոսյանը , Էրիկ Պողոսյանը, Ֆելիքս Պապինյանը պատվով են ներկայացել առաջնությանը և գրավել 1-ին հորիզոնականը՝ մրցաշարում դառնալով Կովկասի չեմպիոններ:
|
|
27.04.24
Փամբակ համայնքում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է
|
Օրվա գլխավոր միջոցառումը Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրում էր: Այստեղ տեղի ունեցավ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» խորագիրը կրող քննարկումը: Քննարկումը վարում էր EduHub երիտասարդական կազմակերպության նախագահ Գևորգ Հարությունյանը, ով ներկաների հետ զրուցեց հասարակության մեջ քաղաքացու և պետականության պահպանման գործում երիտասարդների դերի բարձրացման մասին: Հանդիպան երկրորդ հատվածում բանախոսը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին՝ համայնքի զարգացման գործում իրենց մասնակցության պլանավորման վերաբերյալ Միջոցառումն ամփոփեցին Դեբեդի «Գրադարակի» և պարի խմբակի սաները:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |