Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21․1-ին հոդվածով, հաշվի առնելով Փամբակ համայնքի ավագանու 02․02․2022թ-ի «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 08-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ գլխի 113-րդ կետի 6-րդ ենթակետը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. Ուժը կորցրած ճանաչել Փամբակ համայնքի ավագանու 03.03. 2023թ-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին» թիվ 25-Ա որոշումը: |