31.03.25
Համայնքային հանդիպում Ձորագետ բնակավայրում
|
Ս/թ մարտի 28-ին իրականացվեց Փամբակ համայնքում բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի համանախագծման վարժանք, որի նպատակն էր համայնքում բացահայտել բնակիչների կարիքները և ՏԻՄ ակնկալիքները, որոնք առնչվում են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի ներդրմանը:  Վարժանքին ներկա են գտնվել համայնքի բնակիչ հանդիսացող 50-ից ավել անձիք, համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ և ՄԱԶԾ փորձագետ տիկին Յուլիանա Մելքումյանը:
|
|
28.03.25
Մասնակցության հնարավորություն․ Առաջնորդության և քաղաքացիական մասնակցության աշխատարան
|
Դո՞ւ էլ ես ուզում դառնալ քո համայնքի փոփոխությունների շարժիչ ուժը:«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու առաջնորդության և քաղաքացիական մասնակցության թեմաներով աշխատարանի։Աշխատարանի մասնակիցները հետագայում հնարավորություն կունենան հանդես գալու համայնքային նախաձեռնությամբ։ Ե՞րբ Ապրիլի 5 և 6 Ո՞վ կարող է մասնակցել 16-30 տարեկան երիտասարդներ Փամբակ համայնքից Ինչպե՞ս դիմել Լրացրու մասնակցության հայտը մինչև ապրիլի 3-ը, ժամը 23:59 - https://forms.gle/moowjg9FdSgqMQQN9 Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ...
Մանրամասն |
|
20.03.25
«ՀԿ Կենտրոն» ՔՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ հերթական քննարկումը
|
 «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում մարտի 19-ին Փամբակի համայնքապետարանում իրականացվեցին արդյունավետ և կառուցողական քննարկումներ՝ համայնքի բնակիչների և «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:  Համայնքապետարանի աշխատակիցների կողմից ներկայացվեց Փամբակ համայնքի մարդակենտրոն ծառայությունների մշակված նախագիծը/ ծառայությունը՝ նպատակ ունենալով նախագծերի բարելավումը համապատասխանեցնել քաղաքացիների կարիքներին:
|
|
18.03.25
Անդամակցեք ԵՊՀ շրջանավատների ցանցին
|
Փամբակ համայնքի բնակիչ հանդիսացող ԵՊՀ հարգելի շրջանավարտներ, Երևանի պետական համալսարանը շարունակում է շրջանավարտների համայնքի զարգացման ծրագիրը, որի կարևոր բաղադրիչներից մեկը շրջանավարտների տվյալների բազայի ստեղծումն է։ Այդ նպատակով խնդրում ենք ստորև նշված հղումով այցելել ԵՊՀ կայք և լրացնել Շրջանավարտների ցանցին անդամակցելու հայտը  Շրջանավարտների բազայում ամփոփված տվյալներն օգտագործվելու են բացառապես ներհամայնքային հաղորդակցության կազմակերպման, տեղեկատվության տարածման, ինչպես նաև բուհ-շրջանավարտ մշտական կապի ապահովման նպատակով։
|
|
14.03.25
Միացի՛ր Երկրի «ամենամեծ ժամին»
|
Հարգելի՛ բնակիչներ, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ 2008 թվականից ի վեր Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը: Կոչ ենք անում միանալ այս միջազգային շարժմանը՝ մարտի 22-ին, ժամը 20:30-21:30-ը մեկ ժամով անջատելով բնակավայրերի, խորհրդանշական ...
Մանրամասն |
|
05.03.25
Եվրոպական կոնվենցիայի 25-ամյակի շրջանակում հայտարարվել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն
|
Հարգելի բնակիչներ, Եվրոպայի խորհուրդը 2026 թվականին նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն:ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում: ✅Մրցանակը շնորհվում է լանդշաֆտների պաշտպանության, կառավարման և պլանավորման հարցերում նշանակալի ավանդ ունեցող ՏԻՄ-երին և հասարակական կազմակերպություններին: Մրցանակաբաշխությունը ...
Մանրամասն |
|
28.02.25
Ամփոփվել են մասնակցային բյուջետավորման գործընթացի քվեարկության արդյունքները
|
Հարգելի՛ բնակիչներ․ 2025թ-ի փետրվարի 27-ին ժամը 13:00-ին ավարտվեց մասնակցային բյուջետավորման գործընթացի ընթացքում ներկայացված առաջարկների քվեարկության փուլը։Կից ներկայացվում է քվեարկության արդյունքների մասին տեղեկատվություն․ Առաջարկի անվանումըՔվեարկության արդյունքում հավաքած ձայների քանակը Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների մեկ տոկոս ձայների քանակըԷքսկավատոր /բազմաֆունկցիոնալ/ տրակտորի ձեռքբերում 329111Գորգագործության /կարպետագործության/ դասընթացների կազմակերպում՝ շարժական ծառայությունների մատուցման միջոցով 138111Ազնվաձորի այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատության խաղահրապարակի հատակի կահավորում ռետինե ծածկով 164111Մարգահովիտի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |