Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով «ԱՆՏԱՌ ՌԵԶՈՐԹ» ՍՊԸ-ի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է․
1. «ԱՆՏԱՌ ՌԵԶՈՐԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 06-070-0336-0051 ծածկագրով 4․67093 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասից 0,58495 հա հողամասը՝ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման նպատակով փոխադրել ջրային նպատակային նշանակության, ջրային հողերի գործառնական նշանակության։
2. «ԱՆՏԱՌ ՌԵԶՈՐԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 06-070-0336-0051 ծածկագրով 4․67093 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասից 0,89065 հա հողամասը անասնապահությամբ և թռչնաբուծությամբ զբաղվելու նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
3․ Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: |