Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 35 հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Սաշիկ Սարգսի Բարսեղյանի դիմումը (ծնված 28.07.1942թ․) ,Գուգարքի շրջանի գործկոմի 03.04.1988 թ. թիվ 4 որոշումից ճշտված քաղվածքը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի չափագրությունը, այն հանգամանքը,որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ
1. Դադարեցնել Փամբակ համայնքի Փամբակ գյուղի 06-107-0106-0001 կադաստրային ծածկագրով 0.061 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի /վկայական N 994280 / նկատմամաբ 30.04.2004 թ-ին կատարված գույքի իրավունքի սխալ պետական գրանցումը՝ համաձայն Սաշիկ Սարգսի Բարսեղյանի դիմումի :
2․Հաստատել Փամբակ համյանք, գյուղ Փամբակ, 5-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 13 հողամաս հասցեում գտնվող 06-107-0102-0004 ծածկագրով 0.04134 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
3. Անշարժ գույքը չի գտնվում իժիներատրանսպորտային օբյեկտների կամ սանիտարական գոտիներում, չի գտնվում ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածքվ սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:
4. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Սաշիկ Սարգսի Բարսեղյանի (ծնված 28.07.1942թ․) սեփականության իրավունքը 06-107-0102-0004 ծածկագրով 0.04134 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: