Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշմամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով թիվ ՎԴ6/0001/05/21 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2024 թվականի հուլիսի 02-ի կայացված վճիռը՝ որոշում եմ.
1․ Սուսան Շուրիկի Վարդումյանին ծնված 1960թ-ին, Ռաֆիկ Շուրիկի Վարդումյանին ծնված 1962թ-ին, Անահիտ Յուրիկի Դավթյանին ծնված 1967թ-ին, Սմբատ Ռաֆիկի Վարդումյանին ծնված 1995թ-ին ընդգրկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող աղետի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակում։
2․ ՈՒժը կորցրած ճանաչել Վահագնի համայնքի ղեկավարի 17․03․2021թ-ի թիվ 22 որոշումը։
3․ Համայնքի բյուջեից 8000 /ութ հազար/ ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար փոխանցել Սուսան Շուրիկի Վարդումյանի անվամբ բացված բանկային հաշվեհամարին։