Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի ա. ենթակետով, համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի 12-րդ մասի 1-ին կետի ա. ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Լիլիթ Հակոբյանի 2025 թվականի հունվարի 10-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Լիլիթ Հակոբյանի /ՀՎՀՀ 67083485/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 3 փ, 11/2 շ., հասցեում (24 քմ մակերեսով հիմնական շինությունում) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն՝ 2025 թվականի 1-ին եռամսյակի (01.01.2025թ-31.03.2025թ) համար:
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: