Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 147-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 147-Ն


Զեկ. ՌԱԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասի» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 8,9,10,11,12,13, 14-րդ հոդվածներով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 14-րդ հոդվածներով՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 15.11.2022թ-ի «2023 թվականի համար ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»  թիվ 131-Ն որոշումը:

2. 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքում սահմանել տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

3. Փամբակ համայնքի բնակավայրերի համար սույն որոշման հավելվածի 1-ին կետի (տեղական տուրքերի) 6), 7), 9), 10), 11), 12), 13), 16), 17), 18), 20) ենթակետերում և 19) ենթակետի բ. պարբերությունում օրենքով սահմանված դրույքաչափերի վերին սանդղակների վրա կիրառվել է 0.5 գործակից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՌԱԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(214.00 Կբ) 147 հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner