Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի բ) ենթակետով, 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններով, քանի որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, հաշվի առնելով Ռաֆայել Գարեգինի Գևորգյանի (ծնված՝ 26․09․1985թ․) դիմումը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագծերը, չափագրման համաձայնությունը և 2024WLEACR (15.11.2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը՝ որոշում եմ
1․․Հաստատել Լոռու մարզ, համայնք Փամբակ, գյուղ Արջուտ 20-րդ փողոց, 15 հասցեում գտնվող 06-019-0022-0001 կադաստրային ծածկագրով 0,1488 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ճշտված սահմանները և հողամասի վրա առկա շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2․Օրինականացնել Լոռու մարզ, համայնք Փամբակ, գյուղ Արջուտ 20-րդ փողոց, 15 հասցեում գտնվող Ռաֆայել Գարեգինի Գևորգյանի սեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 01092015-06-0008) 06-019-0022-0001 կադաստրային ծածկագրով 0,1488 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, 2016թ․-ին կառուցված ընդհանուր 162.6 ք/մ արտաքին չափերով թիվ 1 բնակելի տունը, 50,4 ք/մ մակարեսով թիվ 3 զրուցրաանը և 46,5 ք/մ արտաքին մակերեսով թիվ 4 խոհանոցը։
3․Պարտավորեցնել Ռաֆայել Գարեգինի Գևորգյանին (հաշվեհամար՝ 900235422301 ինքնակամ կառույցի օրինականացում) վճարել 2016թ․-ին կառուցված ընդհանուր 162,6ք/մ արտաքին չափերով բնակելի տան (874 ՀՀ դրամ *162,6ք/մ=142275 ՀՀ դրամ) և օժանադակ շինությունների (96,9 ք/մ *524,4 ՀՀ դրամ =50815ՀՀ դրամ) օրինականացման վճարները՝ ընդամենը 193090 ՀՀ դրամ։
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։