Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 154-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 154-Ն


Զեկ. ԿԻՄԱ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներով` Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2023թ-ի բյուջեն` համաձայն 1-6 հավելվածների:

1) Եկամուտների գծով ընդամենը - 561474000 /հինգ հարյուր վաթսունմեկ միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար/ ՀՀ դրամ, այդ թվում`

ա. Վարչական բյուջեի մասով - 561474000 /հինգ հարյուր վաթսունմեկ միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար/ ՀՀ դրամ.

բ. ֆոնդային բյուջեի մասով - 69955200 /վաթսունինը միլիոն ինը հարյուր հիսունհինգ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ.

2) Ծախսերի գծով ընդամենը - 633208300 /վեց հարյուր երեսուներեք միլիոն երկու հարյուր ութ հազար երեք հարյուր/ դրամ՝ այդ թվում.

ա. Վարչական բյուջեի մասով - 561474000 /հինգ հարյուր վաթսունմեկ միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար/ ՀՀ դրամ.

բ. ֆոնդային բյուջեի մասով - 141689500 /մեկ հարյուր քառասունմեկ միլիոն վեց հարյուր ութսունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:

3) Տարեսկզբի ազատ մնացորդ – 71734300 /յոթանասունմեկ միլիոն յոթ հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև: Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված ծախսերի 15 %-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(239.97 Կբ)
(238.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner