Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի բ. ենթակետով համաձայն Փամբակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման հավելվածի տեղական տուրքեր բաժնի 9-րդ մասի 2-րդ կետի ա. ենթակետով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Անահիտ Ներսիսյանի 2025 թվականի հունվարի 9-ի հայտը՝ որոշում եմ
1.Անհատ ձեռնարկատեր Անահիտ Ներսիսյանի /ՀՎՀՀ 82771692/ հայտը բավարարել և նրան տալ Փամբակ համայնքի Փամբակ բնակավայրի ԶԻՆԱՌ ՓԲԸ հասցեում (15 քմ մակերեսով հիմնական շինությունում) ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2025 թվականի 1-ին եռամսյակի (01.01.2025թ-31.03.2025թ) համար։
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: