Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 125-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2022 թվականի N 125-Ա

,,ԷՎԵԼՊԻՍ,, ՍՊԸ-ԻՆ ՓՀԷԿ-Ի ԴԵՐԵՎԱՑԻՈՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՋՐԸՆԴՈՒՆԻՉԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 481 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի տրամադրման» կարգի 46.2 կետի դ ենթակետով, հաշվի առնելով «Էվելպիս» ՍՊԸ-ի գրությունը և Փամբակ համայնքի ղեկավարի առաջարկությունը «Վահագնաձոր» փոքր ՀԷԿ-ի դերեվացիոն խողովակաշարի անցկացման և ջրընդունիչի կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է

1. Տալ համաձայնություն «Էվելպիս» ՍՊԸ-ին պետական սեփականություն հանդիսացող 06-107-0527-0001 ծածկագրից 0,052762 հա ջրային ֆոնդի հողամասով, «Վահագնաձոր» փոքր ՀԷԿ-ի դերեվացիոն խողովակաշարի անցկացման և ջրընդունիչի կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն։ 1.1 Կառուցապատման տարեկան վարձավճարի չափը սահմանել 06-107-0527-0001 ծածկագրից 0,052762 հա ջրային ֆոնդի հողամասի համար 40000/ քառասուն հազար/ ՀՀ դրամ:

2. Տալ համաձայնություն «Էվելպիս» ՍՊԸ-ին պետական սեփականություն հանդիսացող 06-107-0529-0001 ծածկագրից 0,001000 հա ջրային ֆոնդի հողամասով, «Վահագնաձոր» փոքր ՀԷԿ-ի դերեվացիոն խողովակաշարի անցկացման և ջրընդունիչի կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն։ 2.1 Կառուցապատման տարեկան վարձավճարի չափը սահմանել 06-107-0529-0001 ծածկագրից 0.001000 հա ջրային ֆոնդի հողամասի համար 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:

3.Առաջարկել համայնքի ղեկավար Ս․Կոստանդյանին՝ « Էվելպիս»  ՍՊԸ-ի հետ կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր 50 տարի ժամկետով։


Կողմ -12

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԲՈՋՈՒԿՅԱՆ ԹԻԱՆԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(494.67 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner