Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, հաշվի առնելով Վանո Ֆրունզիկի Քոչինյանի (ծնված՝ 11․01․1965 թ․) դիմումը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Վահագնի գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 13.05.1991թ. թիվ 04 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության վկայագիրը՝ գրանցամատյան՝ 8154, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. որոշում եմ
1.Հաստատել Փամբակ համայնք, գյուղ Վահագնի 2-րդ փողոց, 26 բնակելի տուն հասցեում գտնվող 06-103-0034-0011 կադաստրային ծածկագրով 0,08834 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա գտնվող շինության չափերը ՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի
2. 06-103-0034-0011 կադաստրային ծածկագրով 0,08834 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա գտնվող 1960թ-ին կառուցված 223.5 ք/մ բնակելի տան նկակտմամբ վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Վանո Ֆրունզիկի Քոչինյանի (ծնված՝ 11․01․1965 թ․), Վահագ Ֆրունզիկի Քոչինյանի (ծնված՝ 16․02․1969 թ․), Վարդան Ֆրունզիկի Քոչինյանի (ծնված՝ 29․07․1963թ․) և Վարդ Ֆրունզիկի Քոչարովայի (ծնված՝ 25․09․1966թ․) բաժբային սփականության իրավունքը:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում: